Dec 16, 2018 17:38 Asia/Tehran
  • Ռուսաստանը փորձում է պահպանել  միջուկային զենքի արգելման պայմանագիրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ իր երկիրը դուրս կգա փոքր և միջին հեռահարության միջուկային զենքերի արգելման (INF) համաձայնագրից :

Պայմանագրից դուրս գալու  Թրամփի որոշման հիմնական պատճառը Ռուսաստանի կողմից դրա դրույթների խախտումն է: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Մայք Պոմպեոն դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը  երկու ամսով կդադարեցնի միջին հեռահարության միջուկային պայմանագրի անդամակցությունը:

Միացյալ Նահանգները պնդում է, որ վերջին տարիներին Ռուսաստանը մշակել և տեղակայել է մի շարք հրթիռային համակարգեր, որոնք  խախտում են Միջուկային զենքի վերաբերյալ կոնվենցիայում սահմանված չափանիշները:

Մոսկվան մերժում է ԱՄՆ-ի պնդումը և նշել է, որ Միացյալ Նահանգները խախտել է այս պայմանագիրը: Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ քանի դեռ Վաշինգտոնը հավատարիմ է INF պայմանագրին, Մոսկվան ևս հավատարիմ կմնա պայմանագրի դրույթներին:

Այս կապակցությամբ, Ռուսաստանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեաին է ներկայացրել մի բանաձև՝ միջուկային զենքի արգեկման պայմանագիրը հարգելու կոչով: 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագիծը կփորձի բոլոր կողմերին համոզել հավատարիմ մնալ պայմանագրի իրենց պարտավորություններին: Հայտարարությունում նշված է նաև, որ INF համաձայնագրից դուրս գալը լրջորեն խաթարում է զանգվածային ոչնչացման զենքի վերահսկման մեխանիզմները:

INF համաձայնագրի նպատակն էր վերացնել բալիստիկ և կրուզ հրթիռները և հրթիռային կայանները: Եթե ԱՄՆ-ն դուրս գա պայմանագրից, ապա կրկին կվերսկսվի ոչ միայն բալիստիկ հրթիռների և Կրուզ  հրթիռների զարգացումը և տեղակայումը, այլև կարելի է կանխատեսել, որ Վաշինգտոնը նորից այդ զենքը կտեղակայի Եվրոպայում, ինչն անկասկած, կհանգեցնի Ռուսաստանի հակազդեցությանը:

Փաստորեն, Եվրոպան դրանով կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հրթիռային հակամարտության դաշտը: 

Սա այն դեպքում, երբ Ռուսաստանը  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ներկայացնելով բանաձևի նախագիծը, ձգտում է պահպանել ռազմավարական դաշինքը:

Մոսկվայի տեսանկյունից, Թրամփի կառավարությունը  ԱՄՆ-ի ատոմային նոր հայեցակարգի շրջանակում ցանկանում է արտադրել և տեղակայել նոր միջուկային հրթիռներ և  զենքեր՝ Ռուսաստանի ու Չինաստանի ենթադրյալ սպառնալիքներին հակազդելու համար:

Մոսկվան հստակ հայտարարել է, որ չի ընդունի պայմանագրում նշված միակողմանի ստուգումները և ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալու դեպքում հավատարիմ չի մնա INFպայմանագրին:

ՌԴ ԱԳՆ  զենքի չտարածման և հսկողության վարչության տնօրեն Վլադիմիր Երմյակովի խոսքերով, Եթե ԱՄՆ-ն դուրս գա INF- ի պայմանագրից, ապա ռուսական կողմը այլևս  հավատարիմ չի մնա պայմանագրին:

 

 

Պիտակ

Մեկնաբանություններ