Feb 11, 2019 17:22 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի` բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի ոգևորիչ, շքեղ ու հիշարժան մասնակցությունը լայն արձագանք է ստացել աշխարհի ԶԼՄ-ներում, գլխավորելով դրանց խորագրերը:

Եկուշաբթի օրը՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի կապակցությամբ, Թեհրանում և Իրանի ավելի քան 1000 քաղաքներում ու 10  հազար գյուղերում, մարդիկ դուսր էին եկել փողոցներ, որպեսզի վերահաստատեն իրենց ուխտակցությունը ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու իդեալների և  Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեու հետ:

Հայաստանի News.am լրատվական կայքն ամբողջությամբ անդրադարձել է Բահմանի 22-ի քայլարշավի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանու ելույթին և նրան հղում կատարելով մասնավորապես նշել է. «Այսօր մեր սարքավորումների եւ պաշտպանական կարիքների 85 տոկոսն ապահովվում է Իրանի հզոր ներուժի հաշվին: Մենք որեւէ մեկին թույլ չենք տա բաց թողնել հրթիռներ, մենք կշարունակենք մեր ճանապարհը եւ կզարգացնենք մեր ռազմական եւ պաշտպանական կարողությունները: 40 տարի շարունակ Իրանի ռազմական ուժը զարմացնում էր ողջ աշխարհին, հատկապես վերջին 5 տարիների ընթացքում »:

«ԻԻՀ նախագահի խոսքով, այս ներկայությունը նշանակում է, որ թշնամին երբեք չի հասնի իր չարամիտ նպատակներին: Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ իսլամական Իրանի ուժը նույնիսկ ավելին  է, քան մինչ հեղափոխությունը»-հավելում է News.am-ը:

«Ռոյտերզ»-ն անդրադառնալով բահմանի 22-ի քայլարշավին ու Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակին, անդրադարձել է պաստառներից մեկին, որի վրա գրված էր. «ԱՄՆ-ի թշնամությամբ հանդերձ, Իրանի իսլամական հեղափոխությունը 40 տարեկան դարձավ»:

«Իրանի մեծ թվով քաղաքացիներ կրում են իրենց երկրի դրոշները և վանկարկում են «Մահ Ամերիկային» ու «Մահ Իսրայելին» կարգախոսները»,-հաղորդել է «Ռոյտերզ»-ը:

«Ֆրանս Պրես»-ն էլ մի հաղորդման մեջ անդրադարձել է Բահմանի 22-ի քայլարշավին Իրանի ժողովրդի մասնակցությանն ու Թեհրանի փողոցներում Իրանի արտադրած հրթիռների ցուցադրմանը, գրեով. «Չնայած տեղացող անձրևին, հազարավոր իրանցիներ երկուշաբթի օրը դուրս եկան Թեհրանի ու Իրանի մյուս քաղաքների փողոցները, որպեսզի մասնակցեն Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի տոնակատարությանը»:

Սիրիայի լրատվական գործակալություն՝ ՍԱՆԱ-ն, լուսաբանելով Իրանի ամբողջ տարածքում իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված բազմամիլիւնանոց քայլարշավները, հաղորդել է. «Բահմանի 22-ի քայլարշավի մասնակիցներն Իսլամական հեղափոխության նվաճումների մասին կարգախոսներ են վանկարկել»:

«Ասոշիեյթեդ պրես»-ն անդրադառնալով Իրանում բահմանի 22-ի քայլարշավին հաղորդել է. «Հարյուր հազարավոր իրանցիներ Թեհրանի և  Իրանի մյուս մեծ ու փոքր քաղաքների փողոցներ են դուրս եկել, որպեսզի նշեն 1979 թվականին հաղթանակած Իսլամական հեղափոխության 40-ամյակը»:

«Հարյուր հազարավոր իրանցիներ մասնակցեցին Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի մեծարման քայլարշավին և հակաամերիկյան ու հակասիոնիստական կարգախոսներ վանկարկեցին»,-հաղորդել է չինական «Շին Հուա»-ն:

Աֆղանստանի «Թոլու Նյուզ»-ն էլ մի հաղորդման մեջ գրել է. «1979 թվականին հաղթանակած Իսլամական հեղափոխության հաղթանակի մեծարման տարեդարձին, Իրանի ժողովուրդը Թեհրանում ու այլ քաղաքներում փողոցներ է դուրս եկել»:

Իրանի ժողովրդի ոգևորիչ ու շքեղ քայլարշավին առանձին հաղորդումներով անդրադարձել են նաև «Եվրոնյուզ»  հեռուստակայանը, «Ֆրանս 24»-ը, Ադրբեջանի «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի «Ռոսիա Ալ-Յոմ» հեռուստակայանը, ամերիկյան «New York Times» և «Washington Post» օրաթերթերը, «Times of India» օրաթերթը, «National Post» և «Wankoover San» կանադական օրաթերթերը, Սիրիայի «Ալ-Ախբարիա» հեռուստակայանը և Վենեսուելայի «Թելե Սուր» լրատվական կայքը:

Մեկնաբանություններ