Feb 15, 2019 16:18 Asia/Tehran
  • Վարշավայի նիստի ձախողումը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հակաիրանական նիստի կազմակերպելու շուրջ ԱՄՆ-ի երկար ժամանակ շարունակվող քարոզչական աշխատանքից հետո, ի վերջո, այդ նիստը հինգշաբթի գիշերն առանց որոշակի ձեռքբերման ավարտվեց:

Այս նիստի հայտարարված օրակարգը «Միջին Արևելքում խաղաղությունն ու անվտանգությունն» էր, սակայն ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնատարներն այդ թվում՝ այդ երկրի  պետքարտուղար Մայք Պոմպեոն, բազմիցս ընդգծել էին այդ նիստի հակաիրանական ուղղվածությունը:

Այդուհանդերձ Իրանի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի կողմնորոշման հետ այլ երկրների չձայնակցելու պատառով այդ նիստի ամփոփիչ հաղորդագրության մեջ Իրանի մասին որևէ ակնարկ չկատարվեց: Միևնույն ժամանակ, այս նիստի եզրափակիչ մամուլի ասուլիսում նիստը հյուրընկալող ԱՄՆ պետքարտուղարն ու Լեհաստանի ԱԳ նախարարը բազմիցս անդրադարձան Իրանին, որպես «անվտանգության սպառնալիք»: Իրանի պաշտոնատարները Վարշավայի նիստի կազմակերպման առաջին օրից դա հակաիրանական համաժողով էին անվանել:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դա պատմական նիստ է եղել, որտեղ Իսրայելի ու արաբական երկրների ղեկավարները հավաքվել են մեկ հարկի ներքո և զրուցել Իրանի ընդհանուր վտանգի մասին:

Պամպեոյի ընդգծմամբ. «Երկրներից ոորևէ մեկն Իրանի վտանգի կապակցությամբ տարաձայնություն չի ունեցել: ԱՄՆ-ն ցանկանում է առավել պատժամիջոցներ սահմանել և առավել ճնշում գործադրել Իրանի վրա»:

Իրականում  Պոմպեոն իր հակաիրանական հայտարարություններն ապացուցելու համար, հղում է կատարել իր տարածաշրջանային դաշնակիցներին, այդ թվում՝ Իսրայելին ու Սաուդական Արաբիայի նման որոշ արաբական երկրների, որոնց թշնամությունն Իրանի հետ երկար  անցյալ ունի և այն որ Վարշավայի նիստում կրկին անգամ ընդգծել են այսպես կոչված Իրանի վտանգը, որևէ արժեք չի ներկայացնում: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ պետքարտուղարը մտածված կերպով որևէ հղում չի կատարել միջազգային ազդեցիկ ուժերին, այդ թվում՝ 4+1 խմբին (Ռուսաստան, Չինաստան, ԵՄ, Գերմանիա և Ֆրանսիա), որոնք դեմ են Վաշինգտոնի կողմնորոշմանը, կամ Ռուսաստանի նման չմասնակցեցին այս նիստին և կամ էլ ցածր մակարդակի մասնակցություն ունեցան:

Միևնույն ժամանակ, այս նիստին առընթեր ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսի հայտարարությունը, որը հաստատել է Իրանի հարցով Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունը, վկայում է Վաշինգտոնի հակաիրանական կողմնորոշման հանդեպ եվրոպական մեծ երկրների ու ԵՄ-ի անուշադրության և ՀԳՀԾ-ի չեղարկման հետ նրանց հակառակության մասին:

Փենսն Իրանին ամենամեծ վտանգն է ներկայացրել խաղաղության ու կայունության համար և իր արտահայտություններում եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնությունից:

Նա Իրանի հետ Եվրոպայի ֆինանսական մեխանիզմը ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ վերցված քայլ է համարել: Փենսի այդ կոչն արժանացել է ԵՄ-ի բացասական արձագանքին: Գերմանիայի ԱԳ նախարարի օգնական Նիլս Աննենն ասել է. «Մեր պատասխանը շատ պարզ է: Եվրոպան միասնական ու զգուշավոր քայլեր է ձեռնարկում: Մենք կարևորում ենք ճնշումն ու բանակցությունը: Եվրոպան հավատարիմ է մնալու ՀԳՀԾ-ին»:

Այսպիսով, չնայած համապարփակ նիստ գումարելու և Իրանի դեմ կոնսենսուս ստեղծելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերին, ցանկացած տեսակի հակաիրանական հաղորդագրությամբ հանդես գալու ԱՄՆ-ի ու Լեհաստանի ջանքերի հետ նիստի մասնակիցների հակառակությունն այս նիստի կազմակերպման ուղղությամբ Վաշինգտոնի ձախողման իմաստով է:

Ինչպես ասել է Իրանի ԱԳ նախարարության խոսնկ Բահրամ Ղասեմին. «Նախօրոք ձախողած նիստի վախճանը դրա ամփոփիչ հաղորդագրությունը վերածեց վավերականությունից զուրկ մի փաստաթղթի: Գրություն, որը հրապարակվեց միայն կազմակերպիչ երկու երկրների կողմից և զուրկ էր ցանկացած տեսակի վավերկանությունից ու որոշումից»:

Պիտակ

Մեկնաբանություններ