Feb 16, 2019 12:17 Asia/Tehran
  • Եվրոպան ընդգծում է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը

Միջուկային գործարքը կարեւոր պայմանավորվածություն է միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ոլորտում, սակայն Միացյալ Նահանգները 2018 թ. մայիսին հրաժարվել է ՀԳՀԾ-ից:

Եվրամիության տեսանկյունից, միջուկային համաձայնագրի փլուզումը եւ այդ համաձայնագրի չեղյալ հայտարարելը բացասական հետևանքներ կարող է ունենալ անվտանգության վրա, իսկ կասկածի տակ է դնում եվրոպական դիվանագիտության արդյունավետությունը:

Բրյուսելը  ՀԳՀԾ-ն տեսնում է որպես բազմակողմ համաձայնագրի օրինակ, որը կարող է օգտագործվել որպես այլ միջազգային վեճերի լուծման մոդել:

Այնուամենայնիվ, Թրամփի կառավարության ճնշումը Եվրոպական Միության եւ Եվրոպական եռյակի, այդ թվում `Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բրիտանիայի վրա, վերջին շաբաթների ընթացքում, հատկապես INSTEX-ի հաստատումից հետո ավելացել է: Վարշավայի գագաթնաժողովի ճնշումները եւ  ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի սուր քննադատությունը նույնպես վկայում էին ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրոպայի վրա գործադրվող ճնշումների մասին:

Այնուամենայնիվ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների եւ Եվրոպական եռյակի դիրքորոշումը ցույց է տալիս համաձայնությունը պահպանելու  նրանց վճռականությունը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում ընդգծել է. «Չնայած բոլոր ճնշումներին, Եվրոպան կշարունակի ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը»:

Գերմանիայի ԱԳ նախարարն ուրբաթ գիշեր Մյունխենի անվտանգության համաժողովում մերժեց ՀԳՀԾ-ն լքելու՝ Եվրոպային ուղղված ԱՄՆ-ի կոչը:

Հեյկո Մաասը քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումն, ասել է. «Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան կպահպանեն ՀԳՀԾ-ն»:

Թրամփը 2018 մայիսի 8-ին ոտնահարելով ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած Վաշինգտոնի պարտավորությունները, հայտարարեց միջազգային այդ համաձայնությունը լքելու և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:

ԱՄՆ պետքարտուղարության Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքն ասել է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն լքել է այն պատճառով, որ հնարավորություն ունենա խստացնել Թեհրանի դեմ ճնշումները:

Թրամփի այս քայլն արժանացավ համաշխարհային և մասնավորապես ՀԳՀԾ-ն ստորագրած մյուս կողմերի խիստ քննադատությանը:

ՀԳՀԾ-ի 4+1 խմբի անդամները ընդգծել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանելու եւ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների բացասական հետեւանքները նվազեցնելու ուղիներ գտնելու անհրաժեշտությունը:

Այս առումով Եվրամիությունը եւ եվրոպական եռյակը խոստացել են հատուկ ֆինանսական մեխանիզմ ստեղծել՝ ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցները նվազեցնելու համար:

2019 թ.-ի հունվարի 31-ին Եվրոպան պաշտոնապես հայտարարեց Իրանի հետ առևտրի մասնավոր մեխանիզմի՝ INSTEX-ի գործարկման մասին:

Այս քայլ, որը, սակայն, Իրանի վրա ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքների նվազեցման վրա քիչ ազդեցություն ունի, ցույց է տալիս Միացյալ Նահանգների  դեմ Եվրոպայի կառուցվածքային դիմադրության մասին:

Պիտակ

Մեկնաբանություններ