Feb 16, 2019 18:27 Asia/Tehran
  • Մյունխենի նիստին Զարիֆի ներկայությունը լավ առիթ է՝ տարածաշրջանի իրականությունները ներկայացնելու համար

Ուրբաթ օրը, աշխարհի ավելի քան 35 առաջնորդների, 50 ԱԳ նախարարների ու 30 պաշտպանության նախարարների ներկայությամբ, մեկնարկել է Մյունխենի անվտանգության նիստը:

Այս համաժողովը մասնակիցների համար առիթ է ստեղծելու որպեսզի քննարկեն տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության կարևորագույն խնդիրները: Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Մյունխենի անվտագնության նիստում ելույթ է ունենալու Իրանի քաղաքականությունների ու տարածաշրջանային իրականությունների վերաբերյալ:

1963թ. ի վեր, Մյունխենի անվտանգության նստաշրջանը ամեն տարի անցկացվում է միջազգային հանրության շրջանակներում: Նիստի նպատակներն են երկրների ու  աշխարհի անվտանգության հարցով որոշում կայացնողների շրջանում ստեղծել փոխվստահություն, շարունակական ու ոչ պաշտոնական բանակցությունների պահպանմամբ աջակցել տարաձայնությունների ու ընդհարումների խաղաղ կարգավորմանը: 

ԱՄՆ-ն իր խարդախ քաղաքականություններով և լարվածությունների ու ահաբեկչության նկատմամբ ցուցաբերած հովանավորությամբ, տարածաշրջանի ժողովուրդների միջ ավեացրել է վեճերն ու թշնամությունները և աշխարհում մեծացրել է անվտանգության, անկայունության, աղքատության, պատերազմների, ու ծայրահեղականութայն ծավալները. Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում, ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունների պատճառով, Դոնալդ Թրամփը հայտարարել է. որ Միջին Արևելքի տարածաշրջանում ծախսվել է 7 տրլն. դոլար սակայն ոչ մի արդյունք չի գրանցվել: Իհարկե Թրամփը ինքը նույպես այդ սխալների շարունակողն է: Պարսից Ծոցի տարածաշրջանի արաբական որոշ երկերի նման, ԻԻՀ-ն երբեք չի ձգտել միլիարդավոր դոլար արժողությամբ զենք գնել, քանի որ իր մեջ տեսել է իր իսկ ռազմական կարիքները բավարարելու կարողությունը, այն էլ համաձայն միջազգային իրավունքների՝ հենվելով ներքին ուժի ու իրանցի մասնագետների գիտության վրա:

Պարզ է, որ Իրանի ռազմական ուժը թշնամու աչքի փուշն է: Այն նաև պատնեշ է Իրանին ուղղված սպառնալիքների դեմ: Այս պատճառով էլ ԱՄՆ-ն շարունակ ջանքեր է գործադրում Իրանին սպառնալիք ներկայացնելու և շրջափակումների գործադրմամբ այս երկրի պաշտպանական կարողությունը թուլացնելու ուղղությամբ: 

Ուրբաթ օրը, Մյունխենի նիստին առնթեր, NBC գործակալությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Այն անձինք, որ համաձայն էին Իրանի դեմ Իրաքի պատերազմին, ձգտում են պատերազմեկ Իրանի հետ, սակայն նրանք ի վերջո կհասկանան, որ Իրանի հետ պատերազմելը նշանակում է ինքնասպանություն գործել»:

Անցյալ ապրիլին, բանակի մի խումբ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալուվ Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքներին ու սադրիչ քայլերին, Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել էր.«Եթե ԻԻՀ-ն ու Իրանի ժողովուրդը թշնամիներից վախենար ու նրանց դիմաց նահանջեր, այսօր Իրանից ու իրանցիներից ոչ մի նշան անգամ գոյություն չէր ունենա»:

Իր ռազմավարական սկզբունքների հիմունքով, ԻԻՀ-ն շարունակ ձգտել է համաշխարհային խաղաղության ու անվտանգության: Այս ուղղությամբ, որպես Սիրիայում հաշտությունը երաշխավորող երկրներ՝ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների անցյալ շաբաթ Սոչիում անցկացած նիստը, ցույց է տալիս Իրանի դերը՝ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության գործընթացում:

Փորձը ցույց է տվել, որ քանի դեռ չկա համակողմանի խաղաղություն եւ անվտանգություն ստեղծելու կոլեկտիվ ջանքեր, աշխարհը շարունակելու է ականատես լինել հակամարտությունների ու անապահովությունների:

Մեկնաբանություններ