Mar 26, 2019 13:22 Asia/Tehran
  • Թրամփը պաշտոնապես ճանաչել է Սիրիայի Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնավարությունը

Սիոնիստական ռեժիմը երկար անցյալ ունի տարածաշրջանի երկրների դեմ հարձակվելու և նրանց տարածքները զավթելու հարցում: Այդ ռեժիմը 1967թ. հունիսին, արաբների դեմ մղած 6-օրյա պատերազմում, բռնազավթեց Գոլանի բարձունքները:

1981թ. դեկտեմբերին, Իսրայելի ռեժիմի Քնեսեթմ իր սահմանների անվտանգությունն ամրապնդելու պատրվակով և քաղաքատիպ ավանների կառուցումն ընդլայնելու համար, վավերացրեց այդ տարածքը Իսրայելին կցելու օրինագիծը, որը երբեք չի ընդունվել ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից: Այդ քայլը հակասում է միջազգային օրենքներին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 242 բանաձևին: 

Անվտանգության խորհուրդը 1981թ դեկտոմբերին թիվ 497 բանաձևը վավերացնելով, ընդդիմացավ Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների բռնազավթմանը և հայտարարեց, որ Գոլանի բարձունքներում իր իշխանությունը հաստատելու Իսրայելի որոշումը զուրկ է օրինականությունից: Այդպիսով, միջազգային օրենքների համաձայն, Գոլանը Սիրիային է պատկանում: Փաստ, որը հաստատվել է նաև միջազգային հանրության կողմից:

Սակայն Իսրայելն իր ստրատեգիական դաշնակից ԱՄՆ-ի հետ միասին, ձգտել է Գոլանի բարձունքները Իսրայելին կցել: Մարտի 25-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որի համաձայն, Վաշինգտոնն ընդունում է Իսրայելի ինքնավարությունը Գոլանի բարձունքներում:

Միաժամանակ, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը երբեք չի հրաժարվելու Գոլանի բարձունքներից:

ՄԱԿ-ի բանաձևերին ու միջազգային իրավունքներին հակասող Թրամփի այս քայլն արվել է Թել Ավիվի նկատմամբ Վաշինգոտնի առանց նախապայմանի հովանավորության շրջանակում: Թրամփի կառավարությունը  2018թ. մայիսի 14-ին ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից բռնագրավված Երուսաղեմ փոխադրեց: Քայլ, որը միջազգային մասշտաբով դատապարտվեց:

Սիրիան անմիջապես դատապարտել է ԱՄՆ-ի նախագահի կողմից Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել որոշումը: Սիրիայի արտգործնախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի այդ քայլը Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքիշխանության խախտում է համարվում:

Դամասկոսի տեսանկյունից, Թրամփն իրավասություն չունի օրինականություն տալ Իսրայելի զավթողական քայլերին և Թել Ավիվի նկատմամբ Վաշինգտոնի անշահախնդիր ու բազմակողմանի հովանավորությունը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ը արաբների թիվ մեկ թշնամին համարվի:

Կարևոր է նշել, որ բոլոր միջազգային ուժերը, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ի դաշնակիցը համարվող Եվրոպան, ոչ միայն չեն ընդունում Սիոնիստական ռեժիմի իշխանությունը, այլև պահանջում են այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության Գոլանի բարձունքներում խորհրդի բանաձևերի իրագործումը և Գոլանի վերադարձը Սիրիային: 

Սիրիայի Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանությունը ճանաչելու Թրամփի քայլը ԱՄՆ-ին մեկուսացրել է աշխարհում և վկայում է այն մասին, որ Իսրայելը չի հարգում միջազգային օրենքները և Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Պիտակ

Մեկնաբանություններ