Sep 10, 2019 13:26 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Պարսից ծոցում Արևմուտքի ապակայունացնող դերակատարությունը

Մեծացնելով իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում և միջազգային ծովային կոալիցիա ստեղծելով, որին մինչ օրս անդամակցել են միայն երեք երկրներ, ԱՄՆ-ը հայտարարել է, որ մտադիր է ապահովել պարսիցծոցյան տարածաշրջանի ծովագնացության անվտանգությունը:

Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների, հատկապես՝ Բրիտանիայի ապակայունացնող քայլերը խիստ քննադատության են արժանացել Ռուսաստանի կողմից:

Սեպտեմբերի 9-ին, Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների համատեղ նիստից հետո, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ եթե ողջ աշխարհում իրանական նավերն ու նավթային լցանավերը չհետախուզվեն ու միջազգային օրենքների խախտման մեջ չմեղադրվեն, Պարսից ծոցում իրավիճակը խաղաղ կլինի:

ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ քանի դեռ Արևմուտքը խանգարում է իրանական նավերի երթևեկությանը և խափանարարություն է կատարում, քաղաքական իրավիճակն անկայուն է լինելու: Նա հավելել է, որ Պարսից ծոցում իրավիճակն այն ժամանակ կայուն կլինի, երբ ողջ աշխարհում իրանական նավերի երթը չկասեցվի միջազգային օրենքների խախտման պատրվակով: Միայն այդ դեպքում Պարսից Ծոցում խաղաղություն կտիրի և կայունություն առաջանող այլ գործողությունների կարիք չի լինի:

Ռուսաստանի ռազմական ավագ պաշտոնյան ակնարկում է Պարսից Ծոցում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող քայլերին, որոնք միտված են զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը և այդ շրջանակում ոչ միայն կատարելապես շրջափակման են ենթարկել Իրանի նավթը և սպառնում են դրա գնորդներին, այլև աշխարհի տարբեր շրջաններում  առգրավում են իրանական նավթային լցանավերը:

Այդ քայլի վառ օրինակն է Ջիբրալթարում բրիտանական հատուկ ուժերի կողմից իրանական «Գրեյս-1», ներկայուսմ՝ «Ադրիան Դարյա» նավթային լցանավի կալանավորումը, որը 40 օր անց հարկադրված ազատեցին կալանքից: Չնայած  նավի անվանումն ու դրա սեփականատերը փոխվել են, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը շարունակեց հետապնդել Միջերկրականի արևելքով ընթացող այդ նավին և երկրներին, այդ թվում Հունաստանին, Թուրքիային և Լիբանանին, որտեղ հնարավոր էր կայանել նավը, սպառնաց այդ դրան ծառայություն տրամադրելու դեպքում պատժամիջոցների ենթարկելու:

Հաղորդումների համաձայն, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Իրանի գծով հատուկ բանագնաց Բրայան Հուքը: «Ադրիան Դարյա» նավթային լցանավի նավապետ Աքլիշ Քումարին պատգամ հղելով և նրան մեծ գումար առաջարկելով, փորձել է  հնդիկ նավապետին համոզել նավը քշել հարմար մի շրջան, որտեղ հնարավոր կլինի այն կալանավորել: Սակայն նավապետ Քումարը մերժել է առաջարկը և հայտնվել ԱՄՆ-ի գանձապետարանի պատժամիջոցների ցուցակում: ԱՄՆ-ի այդ քայլը ոչ միայն հակասում է միջազգային օրենքներին, այլև անկայունություն ու անվստահություն է առաջացրել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության կապակցությամբ:

Հաշվի առնելով այս բոլորը, Մոսկվան Արևմուտքից, հատկապես ԱՄՆ-ից, պահանջում է փոխել վերաբերմունքը Իրանի նկատմամբ, որպեսզի հնարավոր լինի Պարսից ծոցում կայունություն ու խաղաղություն հաստատել:

Պիտակ

Մեկնաբանություններ