Sep 10, 2019 19:32 Asia/Tehran
  • ՄԱԳԱՏԷ-ի հաստատման կնիքը և  Նեթանյահուի խաղը

Երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն իր վերջին զեկույցում գնահատեց գնահատեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում Իրանի քայլերը, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հերթական անգամ հայտարարեց, որ Իրանի միջուկային գործունեությունը ռազմական բնույթ է կրում և Իրանը ձգտում է ատոմային ռումբ ստեղծել:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երկուշաբթի երեկոյան արձագանքելով Բենիամին Նեթանյահուի անիրական հայտարարությանը, Թուիթերի իր էջում գրել  է.«Միջուկային զենքի իրական տերը, «սուտասան հովվի» (իրանական առակ)  նման, գոռում է Իրանում գտնվող մի ոչնչացված օբյեկտի մասին»: 

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Իսրայելի վարչապետը և B խումբը պարզապես պատերազմ են փնտրում՝ առանց կարևորելու անմեղների արյունը և ևս 7 տրիլիոն դոլարի ծախսը»:

Ամեն անգամ, երբ համապատասխան կառույցներն Իրանի միջուկային գործունեությունը գնահատում են խաղաղանպատակ ու ՀԳՀԾ-ի շրջանակում, Սիոնիստական ռեժիմի վարչապետը մի նոր ներկայացմամբ է հանդես գալիս և կրկնում Իրանի վերաբերյալ իր անձնական  տեսակետը, փորձելով ազդել հանրային կարծիքի վրա: 

Նեթանյահուի ստախոսություններն ու անհիմն հայտարարությունները նշանակալի դեր ունեցան ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում: Սիոնիստական ռեժիմը մինչ  այժմ մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իր անհիմն հայտարարություններով ու պնդումներով, միջազգային հանրությանը համաքայլ դարձնի  իր հակաիրանական դիրքորոշման հետ, սակայն ամեն անգամ ձախողել է:

Զանգվածային ոչնչացման զենքերի առկայության պատրվակով Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումը և  այդ պատրվակի սուտ լինելու ապացուցվելը, հանգեցրին միայն հազարավոր իրաքցիների սպանությանը  և Իրաքի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ոչնչացմանը: Առ այսօր, այդ պատերազմի հետևանքներն շոշափելի են իրաքցիների համար:  

Բենիամին Նեթանյահուի համար նման պայմաններ են ստեղծվել Դոնալդ Թրամփի Սպիտակ Տուն մտնելուց հետո: Սակայն Իրանի նկատմամբ նախկին սցենարների իրագործման անկախատեսելի հետևանքների մասին մտահոգությունը B խմբին ու Թրամփին կանգնեցրել է փակուղու առջև, ինչը պատճառ է դարձել, որ Իսրայելի վարչապետը ստախոսությամբ ու անհիմն հայտարարություններով, տարածաշրջանում ու աշխարհում բացասական պատկեր  ստեղծի Իրանից, մինչդեռ Իսրայելը արևմտյան Ասիայում միջուկային զենքի  իրական տերն է: Սիոնիստական ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ ունի և պատասխանատվություն  չի կրում իրավական ու  միջազգային կառույցներից ոչ մեկի առջև: 

Այս կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարարը, երկուշաբթի երեկոյան իր թուիթերյան էջում հրապարակել է 1986 թվականի հոկտեմբերի հինգին լույս տեսած «Սանդեյ Թայմս» թերթի առաջին էջը, որտեղ Իսրայելի միջուկային ռազմական ծրագրի մասին գրված էր.«Իսրայելի ատոմային ռումբի գործարանը կառուցվել  է Նեգևի անապատի խորքում և աշխատում է գաղտնի»:

Իսրայելի ռեժիմն ԱՄՆ-ի օգնությամբ շարունակում է  իր ռազմական ու միջուկային գործունեությունը: Այդ ռեժիմի միջուկային մարտագլխիկները լուրջ սպառնալիք են արևմտյան Ասիայի և նույնիսկ աշխարհի համար: 

Նման պայմաններում Իսրայելի վարչապետի հակաիրանական հայտարարություններն արհամարհում են միջազգային օրենքներն ու կառույցները, որոնք լռություն են պահպանում միլիտարիստ ու վտանգավոր այդ ռեժիմի նկատմամբ: 

Իրանի իսլամական հանրապետությունը, հարգելով միջազգային օրենքները և ՀԳՀԾ-ի ստորագրումը, չի ձգտում միջուկային գործունեությունը ծառայեցնել ռազմական նպատակների: ՄԱԳԱՏԷ-ի 2019 թվականի սեպտեմբերի զեկույցը վերահաստատում  է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին և Իրանի միջուկային գործունեության խաղաղ  բնույթը: 

Պիտակ

Մեկնաբանություններ