Sep 11, 2019 12:46 Asia/Tehran
  •  Բոլթոնի պաշտոնազրկման հետևանքները

ԱՄՆ նախագահի և Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդականի միջև տարաձայնությունների վերաբերյալ ԶԼՄ-ների մի քանի շաբաթ տևած հրապարակումներից հետո, երեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահը պաշտոնից ազատեց Ջոն Բոլթոնին:

Թրամփը Թուիթերում գրել է. «Նախորդ օրը Ջոն Բոլթոնին տեղեկացրել եմ, որ Սպիտակ տունն այլևս չունի նրա ծառայությունների կարիքը: Ես և կառավարության մի շարք այլ անդամներ, կտրականապես համաձայն չէինք նրա որոշ առաջարկների հետ, ուստի ես Ջոն Բոլթոնին խնդրեցի հրաժարականի դիմում գրել, ինչը նա արեց այսօր» (երեքշաբթի): Շնորհակալ եմ նրա մատուցած ծառայությունների համար: Հաջորդ շաբաթ ես կներկայացեմ ազգային անվտանգության նոր խորհրդականին:

Այս որոշմամբ, վերջին տարիներին Սպիտակ տան ամենածայրահեղական պաշտոնյան դուրս եկավ Սպիտակ տնից:

Բոլթոնը, Թրամփի պաշտոնավարման երկուսուկես տարիների ընթացքում, ազգային անվտանգության երրորդ խորհրդականն էր:

Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո, նա աննախադեպ կերպով  ԱՄՆ արտաքին քաղաքակնությունը մոբիլիզացրեց բոլոր միջազգային կազմակերպությունների և աշխարհի մեծ թվով երկրների  դեմ:

Իր պաշտոնավարման ընթացքում, Բոլթոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզեց դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից: Այդ քայլով, ԱՄՆ-ը ոչ միայն մեկուսացավ քաղաքական ասպարեզում, այլև Իրանը, ԱՄՆ-ի որդեգրած «առավելագույն ճնշման» քաղաքականության դեմ կիրառելով «առավելագույն դիմդրության» քաղաքականություն, ցույց տվեց, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն անարդյունավետ էր:

Սակայն Բոլթոնի կողմից Թրամփի կառավարության համար ստեղծած գխացավանքները միայն Իրանի ու ՀԳՀԾ-ի հարցով չէին սահմանափակվում: Բոլթոնը ծայրահեղական մոտեցում էր դրսևոում նաև միաջզգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի նկատմամբ:

Իր պաշտոնը վարելու ընթացքում, Բոլթոնը Թրամփի կառավարությանն առավել քան երբևէ, դուրս բերեց միջազգային կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի դեմ: Իսկ Միջազգային քրեական   դատարանի նկատմամբ նրա վերաբերմունքը նման էր միջազգային և մարդու իրավունքների դեմ պատերազմի:

Բոլթոնը դերակատարություն ունեցավ նաև Վաշինգտոնի ու Կարակասի միջև ճգնաժամի առաջացման և Ջոն Գուայդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակելու հարցում: Իսկ Հյուսիսային Կորեայի, Չինաստանի ու Ռուսաստանի հարցերով նրա բոլոր առաջարկներն անօգուտ են եղել:

Այս ամենի արդյունքում, Թրամփն ի վերջո հեռացրեց Ջոն Բոլթոնին իր զբաղեցրած պաշտոնից, որպեսզի կանխի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վիճակի վատթարացումը:

Որոշ հաղորդումների համաձայն, թալիբների առաջնորդներին Քեմփ Դեյվիդում ԱՄՆ նախագահի ամառային նստավայրում ապաստան տալու վերաբերյալ առաջարկը, կրակոց էր՝ ուղղված Բոլթոնի դեմ:

CNN- ի թղթակից Քեյթլին Քոլինսն այս կապակցությամբ իր թուիթերյան էջում գրել է.«Երկու տարբեր աղբյուրներից տեղեկացել եմ, որ նախորդ օրը, Թրամփը և Բոլթոնը, սուր վիճաբանություն են ունեցել՝ Քեմփ Դեյվիդում Թալիբանի առաջնորդներին հյուրընկալելու կապակցությամբ»:

Ամեն դեպքում, Թրամփը պետք է առաջիկա օրերեին հայտարարի ազգային անվտանգության նոր խորհրդականի անունը:  Եվ անկախ նրանից, թե ով կլինի տվյալ անձը, Թրամփի վարած արտաքին ու ազգային անվտանգության  քաղաքականություններում հավանական փոփոխություններն ավելի կարևոր են:

Այս հանգամանքը կարող է ազդել ինչպես ԱՄՆ-ի ներքին քաղաքականության, այնպես էլ 2020թ նախագահական ընտրությունների արդյունքների և համաշխարհային զարգացումների վրա: Այս ամենն իհարկե հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Թրամփը ձերբազատվի Ջոն Բոլթոնի ռազմատենչ ու կործանարար գաղափարների ազդեցությունից:

 

 

 

 

 

Մեկնաբանություններ