Sep 11, 2019 15:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11.09.2019

Աշխարհի 60 երկրներում անց է կացվում «Ո՞վ է Հուսեյնը» արշավը, ցույց տալու համար, որ շիաների երրորդ իմամը, որպես ազատամիտ ու արդար մարդ, չի պատկանում որևէ ժամանակի կամ կրոնի: Այս մեծապատիվ իմամին հարգում են նաև բազմաթիվ քրիստոնյաներ:

Մարդոմսալարի օրաթերթ

«Ո՞վ է Հուսեյնը» գլոբալ արշավ՝ աշխարհի 60 երկրներում

Աշխարհի 60 երկրներում անց է կացվում «Ո՞վ է Հուսեյնը»  արշավը, ցույց տալու համար, որ շիաների երրորդ իմամը, որպես ազատամիտ ու արդար մարդ, չի պատկանում որևէ ժամանակի կամ կրոնի: Այս մեծապատիվ իմամին հարգում են նաև բազմաթիվ քրիստոնյաներ:

Արշավն անց է կացվում Հնդկաստանում, Մեքսիկայում և Բրազիլիայում, ինչպես նաև աֆրիկյան, ամերիկյան ու եվրոպական մի շարք երկրներում:   

Արշավի կազմակերպիչները նշում են, որ իրենց նպատակն է իմամ Հուսեյնին ճանաչելի դարձնել աշխարհի բոլոր մարդկանց: Նրանք Հուսեյնին ներկայացնում են որպես արդարություն ու ազատություն փնտրող անձ: Ակցիայի մասնակիցները որևէ մեկին չեն պարտադրում փոխել իր կրոնը:

Որոշ հաղորդումների համաձայն, ակցիային մասնակցում են մեծ թվով հնդիկներ ու քրիստոնյաներ, որոնք առանձնահատուկ հարգանք են տածում իմամի նկատմամբ:

 

 

Քեյհան օրաթերթ

Եվրոպա. ՀԳՀԾ-ն պահպանելու համար որևէ քայլ չենք կարող անել

Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պետք է պատասխանատվությամբ գործեն, քանի որ Եվրոպան միայնակ չի կարող պահպանել այն:

Derfunke մեդիա խմբի  օրաթերթերին տված հարցազրույցում, Հեյկո Մաասն ասել է. «Բոլորը պետք է գործեն պատասխանատվությամբ, հակառակ դեպքում, առկա է ռիսկ, որ մենք բաց կթողնենք խնդիրը խաղաղ լուծելու հնարավորությունը»:

Գերմանիայի ԱԳ նախարարը հավելել է, որ այս ճգնաժամի համար հնարավոր է լուծում գտնել: Նա ասել է. «Մենք՝ եվրոպացիներս, դա միայնակ անել չենք կարող, հատկապես այնպիսի պայմաններում, երբ մյուս կողմերն ավելի ու ավելի ռիսկային քայլեր են անում»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Նեթանյահուն պատսպարվել է  ապաստարանում

Եբրայերենով լույս տեսնող լրատվամիջոցները հայտնել են, որ երեքշաբթի երեկոյան, Էսղալան, Աշդուդ և մի քանի այլ սիոնիստական քաղաքավաններում, հնչել է տագնապի ազդանշան:

ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, Գազայի հատվածից հրթռիներ են արձակվել վերոնշյալ բնակավայրերի ուղղությամբ, և Սիոնիստական ռեժիմի Երկաթե գմբեթ համակարգին հաջողվել է կործանել միայն երկու հրթիռ:

Իրազեկ աղբյուրների տվյալներով, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տագնապի ազդանշանի հնչելու ժամանակ մասնակցել է Աշդուդ քաղաքավանում կազմակերպված նախընտրական քարոզարշավի հանրահավաքին և թաքնվել է տեղի ապաստարանում:

 

Համշահրի օրաթերթ

ԱՄՆ. 40 տոննա ռումբով, Իրաքի կղզիներից մեկը մաքրել ենք ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոլացիան, որը գլխավորում է ԱՄՆ-ը, հայտարարել է, որ կոալիցիայի կործանիչներն Իրաքի տարածքում, Տիգրիս գետի վրա գտնվող կզղին, մոտավորապես 39 հազար կիլոգրամ ռումբով, մաքրել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից:

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիան հայտարարել է, որ Իրաքի Սալահեդդին նահանգում, Բաղդադից հյուսիս գտնվող Քանուս կղզու գործողությանը մասնակցել են F-15 և F-35 կործանիչները:

 

armenpress.am

ԱՄՆ-ն այլեւս Եվրոպայի պաշտպանի դեր չի խաղում. Մերկել

ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ Է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի քննարկման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելի խոսքով՝ ԱՄՆ-ը գերտերություն Է «ինչպես ռազմական, այնպես Էլ տնտեսական առումով»: «Եվրոպան արժեքներով կապված Է այդ գերտերության հետ, չնայած կարծիքների բոլոր տարբերություններին: Գոյություն ունի ընդհանուր շատ բան, բայց այլեւս ավտմատիզմ չկա այն բանում, որ նա, ինչպես սառը պատերազմի ժամանակ, Եվրոպայի պաշտպանի դեր կխաղա»,- ասել Է Մերկելը:

«Այստեղ անհրաժեշտ Է Եվրոպայի ավելի զգալի ներդրումը»,- հավելել Է Մերկելը: Կանցլերն ընդգծել Է, որ «այս քննարկումները (ԳԴՀ-ի խորհրդարանում) տեղի են ունենում ախարհում լուրջ փոփոխությունների եւ ուժերի տեղաշարժի ժամանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Բրիտանացի գեներալը երկրի իշխանություններին կոչ Է արել պատրաստվել Ռուսաստանի հետ նոր դիմակայության

Մեծ Բրիտանիայի միացյալ ուժերի հրամանատար Փատրիկ Սանդերսն առաջարկել Է կառավարության Cobra կոմիտեն, որը հրավիրվում Է արտակարգ իրավիճակների կարգավորման համար, փոխադրել աշխատանքի անընդհատ ռեժիմի՝ Ռուսաստանի հետ դիմակայության նոր շրջափուլի սպառնալիքի պատճառով, որը նման Է «Մեծ խաղին»՝ Ռուսաստանի եւ Բիտանիայի կայսրությունների պայքարին XIX դարում Կենտրոնական եւ Հարավային Ասիայում ազդեցության համար:

Սեպտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Թերթի տեղեկություններով՝ Սանդերսը կարծում Է, որ հիբրիդային սպառնալիքներն այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանն ու Չինաստանը, կարող են իրենցից ներկայացնել «Մեծ խաղի» նոր ձեւ», բայց ստերոիդներով», ուստի դրանց օպերատիվ հակազդման համար անհրաժեշտ Է Մեծ Բրիտանիայի իշխանությունների գործողությունների համակարգման նոր համակարգ:

«Օպերատիվ կենտրոնի կամ մեխանիզմի ստեղծումը Cobra-ի, ինչպես նաեւ ճգնաժամայն կենտրոնների շրջանակներից դուրս, որոնք այժմ կան մեզ մոտ, անհրաժեշտ բաղադրիչ Է Մեծ Բրիտանիայի ավելի մեծ տոկունության համար ռազմավարական սպառնալիքների հանդեպ»,- մեջբերում Է հրատարակությունը Սանդերսի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panorama.am

Թուրքիան կոշտ է արձագանքել Իսրայելի վարչապետի հայտարարությանը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս հանդես է եկել նախընտրական խոստումով: Նա հայտարարել է, որ եթե ինքն ընտրվի արտահերթ ընտրություններում, ապա Արևմտյան ափին հիմնված հրեական բնակավայրերը կկցի Իսրայելին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նեթանյահուի այս հայտարարությանը  բավականին կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ընտրություններից առաջ ամեն տեսակի անօրինական, իրավական հիմքից զուրք ու ագրեսիվ խոստումներ տվող Նեթանյահուի նախընտրական խոստումը ռասիստական պետությունն կառուցումն է»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիան բազմիցս ընդդիմացել է Հորդանանի Արևմտյան ափին Իսրայելի կողմից հրեական բնակավայրերի հիմնմանը:

 

panorama.am

Շոտլանդիայի դատարանը «ապօրինի» է համարել Բրիտանիայի վարչապետի կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումը

Շոտլանդիայի բարձրագույն դատարանի 3 դատավորներ որոշում են կայացրել, որում ասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը մի քանի շաբաթով «ապօրինի» է։ Այս մասին գրում է politico-ն։

Շուրջ 70 խորհրդարանականներ բողոքարկել էին Շոտլանդիայի բարձրագույն քաղաքացիական դատարանի դատավորի որոշման դեմ, որում Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքների կասեցումը սեպտեմբերի 9-ից 14-ն ընկած ժամանակահատվածում օրենքի շրջանակներում է:

Լորդ Դոհերթին այդ ժամանակ ասել էր, որ կասեցման հարցը քաղաքական հարց է, և ոչ թե այնպիսին, որ պետք է որոշեն դատարանները, միաժամանակ նշելով, որ կառավարությունը չի խախտել որևէ օրենք:

Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Յոաննա Չերին թվիթերում այս որոշումը «պատմական է» անվանել։

Նշենք, որ Ջոնսոնի ընդդիմախոսները քննադատում են խորհրդարանի աշխատանքները կասեցնելու որոշումը, ասելով, որ վարչապետի նպատակն է թեկուզ առանց ԵՄ հետ համաձայնության իրականացնել Բրեքսիթ, որի վերջնաժամկետն է հոկտեմբերի 31-ը։

 

Պիտակ

Մեկնաբանություններ