• Իրանը կտրականապես դեմ է Իրաքի Քուրդստանի մասնատման հանրաքվեին

Իրաքի Քուրդստանի անջատման կապակցությամբ սեպտեմբերի 25-ին անցկացվելիք հանրաքվեն վիճահարույց խնդիր է դարձել իարքցիների համար: Իրաքի հարևան եկրները ևս դեմ են հանրաքվեի անցկացմանը, իսկ Իրանը սկզբունքօրե դեմ է Իրաքի Քուրդստանում հանրաքվեւ անցկացմանը:

Տարծաշրջանային և վերտարածաշրջանային որոշ երկրներ,  այդ թվում ԱՄՆ-ն, սկզբունքորեն դեմ չեն Իրաքի Քուրդստանի մասնատման  հանրաքվեին և հաստատել են հանրաքվեի անցկացման թվականը: Այս դիրքորոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը կողմ են Իրաքի տարածքային մասնատմանը:

Այս կապակցությամբ Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շակեդը հայտարարել է.-«Իսրայելը հովանավորում է Իրաքի Քուրդստանի անկախությունը»: Իսրայելի պաշտոնատարների աջակցությունը Մասուդ Բարզանիի դիրքորոշումների նկատմամբ վկայում են Իրաքի Քուրդստանում անցկացվող հանրաքվեի վտանգավոր հետևանքների մասին:  

Սիոնիստական ռեժիմը, հովանավորելով Բարզանիի կողմից առաջարկած Իրաքի Քուրդստանի մասնատման  հանրաքվեն, իրականում չի փորձում աջակցել Իրաքի քրդերին, այլև նրանց նպատակն է մասնատել  նախ Իրաքի և հետո տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը: Սիրիայում ևս Իսրայելը հետևել է այդ քաղաքականությունը, սակայն նրանց չհաջողվեց իրականացնել իրենց նպատակները և այժմ Սիրիայի քաղաքական և ռազմական ճակատում Իսրայելը պարտվել է:

Նկատի առնելով Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեի վտանգավոր հետևանքները, Իրանի իսլամական հանրապետությունը հայտարարել է որ սկզբունքորեն դեմ է այդ հանրաքվեի անցկացմանը:

Այս կապակցությամբ, Իրաքում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդին ընդգծել է, որ ԻԻՀ բազմիցս  Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեի մասին իր դիրքորոշումը հայտնել է քրդերին: 

Նա նշել է, որ ներկայումս Իրաքի Քուրդստանը անկայուն պայմաններում է գտնվում  և այդ տարածքի մասնատման կապակցությամբ անցկացվելիք հանրաքվեն կարող է այդ տարածքը մտսնել կենտրոնական Բաղդադի հետ քաղաքական, անվտանգության և տնտեսական առճակատման մեջ:

Բարզանիի կողմից առաջարկված անօրինական հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ է համարվում և սեպտեմբերի 25-ին անցկացվելու դեպքում կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար: Ռազմավարական այդ սխալը և հանրաքվեի անցկացման վրա պնդելը  կարող են բացասական ազդեցություն ունենալ Իրաքի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման վրա:

Նման պայմաններում Իրաքի հարևան երկրները և ԻԻՀ-ն ըմբռնելով տարածաշրջանի ներկա իրավիճակը, իրավունք ունեն հակառակվել Իրաքի Քուրդստանի մասնատման կապակցությամբ վերցվող քայլերին: 

Այս անհամաձայնությունը չի նշանակում, որ երկրները հետևում են իրենց շահերին և նկատի ունեն Միջին Արևելքի տարածաշրջանում տիրող ճգնաժամային իրավիճակը:

Նկատի առնելով տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայությունը , տարածաշրջանի անկախ երկրները չեն ցանկանում, որպեսզի տարածաշրջանում նոր ճգնաժամեր առաջանան: 

Նման պայմաններում ԻԻՀ-ն, որը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը, անկասկած սիոնիստաներին  չի կարող թույլ տալ նման քայլեր ձեռնարկել տարածաշրջանում: 

Sep 12, 2017 17:52 Asia/Yerevan
Մեկնաբանություններ