• Աստանայում կայանալու է Սիրիայի խաղաղության բանակցությունների 6-րդ փուլը

Ղազախստանի մայրաքաղաքում մեկնարկել է սիրիական բանակցությունների 6-րդ փուլի նախնական նիստը: Իրանի փորձագիտական պատվիրակությունը չորեքշաբթի օրվանից սկսելու է Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ իր երկկողմ և եռակողմ հանդիպումները:

Նիստը կայանալու է ՌԴ նախագահի հատուկ պատվիրակ Ալեքսանդր Լավրենտիևի, ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Հասեյն Ջաբերի Անսարիի և Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Սադաթ Ունալի մասնակցությամբ: Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ  Ստեֆան Դի Միստուրան նաև նիստին ներկա է լինոլւ ՝ դիտորդի կարգավիճակում: Աստանայի բանակցությունների շրջանակում, ԻԻՀ ԱԳ նախարար  Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Սոչիում Ռուսաստանի պետայրերի հետ քննարկելու է սիրիական զարգացումները: 

2017 թվականի մայիսին Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան Աստանայի բանակցությունների 4-րդ փուլում, համաձայնության եկան ապաէսկալացիոն գոտիներ ստեղծելու շուրջ: Իդլիբի և Հալեպի, Համայի և Լաթաքիայի որոշ շրջաններն ընդգրկվեցին հրադադարի տարածքում: Նիստի օրակարգում է Իդլիբում բախումներից զերծ շրջաններ ստեղծելու եղանակի քննարկումը: 

Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի դաշտում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում, սիրիական հարցը նոր փուլ է թևակոխել: Բանակցակային գործընթացի առանցքներն են ՝ տարածքային ամբողջականության պահպանման կարևորումը, ահաբեկիչների դեմ պայքարը և Սիրիայի իննորոշման իրավունքի հարգումը: Իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Աստանայի բանակցւթյուններն առաջընթաց են ունեցել: Դիտորդների մեծ մասի համոզմամբ, հաշվի առնելով սիրիական բարդ թնջուկը և ԱՄՆ-ի խափանումները, չէր ակնկալվում, որ բանակցություններն արդյունավետ են լինելու: Իսկ այսօր վերլուծաբանները համոզված են, որ Աստանայի բանակցություններով , խաղաղությունը Սիրիա է վերադառնում:

Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրան շեշտելով բանակցությունների դրական ընթացքն ասել է, որ Իրանի շարունակական ջանքերի շնորհիվ, Սիրիայում լարվածությունից զերծ գոտիներ ստեղծելու հանարավորություն է ստեղծվել: Եվրասիական հաստատության հյուսիսաֆրիկյան և միջինարեևլյան բաժնի տնօրեն Իհամ Քամալի համոզմամբ, Աստանայի բանակցություններն ընթանում են տարբեր եղանակով:  Տարբերվել է նաև բանակցություններին ԱՄՆ-ի ներկայության մակարդակը: Նախկին փուլերում ԱՄՆ-ն մասնակցել էր Ղազախստանում դեսպանի մակարդակով: ԱՄՆ պետքարտուղարության կաքը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ մերձավոր արևելքում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Դեյվիդ Սաթերֆիլդը մասնակցելու է Աստանայի բանակցություններին: Աստանայի նիստի արդյունքներն ազդելու են Սիրիայում խաղաղության հաստատմանը նվիրված Ժնևի բանակցությունների վրա: Ուստի, բոլոր առումներով Աստանայի նիստը հուսադրող է և ուրվագծում է ճգնաժամի ելքերը:

 

Sep 13, 2017 12:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ