• Իրանն ու ՌԴ-ն կարևորում են բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնումը

Իրանի և ՌԴ-ի հրաբերություները բազմակողմանի են և երկու երկրների պաշտոնյաները համոզված են, որ առկա հարաբերությունները կարող են ավելի զարգանալ:

Չորեքշաբթի երեկոյան, ՌԴ նախագահ Վլդիմիր Պուտինի հետ Սոչիում կայացած հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Սոչի կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահի հետ ունեցած զրույցի ընթացքում ընդգծել ենք, որ ՀԳՀԾ-ն ոչ վիճարկելի միջազգային համակողմանի համաձայնություն է և բոլոր կողմերը պետք է հարգեն այն»:

Զարիֆը հավելել է.«Սիրիայում հանդարտություն ստեղծելու հարցում Իրանն ու ՌԴ-ն լավ համագործակցություն են ծավալում և հույս ունենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք նիստում ավելի շատ հաջողություններ կարձանագրվեն Սիրիայում խաղաղության հաստատման ու քաղաքական գործընթացի մեկնարկի համար»:

Վերջին տարիների ընթացքում ԻԻՀ և ՌԴ-ի հարաբերություների մեծ մասը կենտորացած են Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ: Սակայն ներկայումս, հատկապես ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո, երկու երկրի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մակարդակը խոսում է հարաբերությունների ընդլայնման հարցով կողմերի վճռականության մասին:

Իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, ՌԴ հարցերի ավագ հետազոտող և Եվրասիական հետազոտությունների բաժնի տնօրեն Դոկտոր Մահմուդ Շուրին ասում է.«Վեջին երեք տարիների ընթացքում Իրան-ՌԴ հարաբերությունները վկայոմ են, որ  եթե ներքին հնարավորությունները զարգանան, ապագայում կարող ենք երկու երկրի միջև ավելի լուրջ ու կայուն հարաբերությունների ականատեսը լինել»:

 Պուտինի ղեկավարման շրջանում  Մոսկվան իր արտաքին քաղաքականությունում հատուկ ուշադրություն է դարձնում Իրանին: Այդ ուղղությամբ Մոսկվայի ուշադրության կենտրոնում է Իրանի կարևոր դերակատարությունը երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական համագործակցությունների հարցում: իրանցի և ռուս պաշտոնյաների փոխադարձ այցերը և Իրանի մեծահարգ առաջնորդի ու Պուտինի հանդիպումը ցույց են տալիս, որ կոմերը կամենում են ավելի  ընդլայնել երկկողմ հարաբերությունները:

Անցած մարտին Մոսկվայում կայացած Պուտին-Ռոհանի հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը նշեց, որ Իրանը լավ հարևան է, կայուն և վստահելի գործընկեր: Սիրիայի զարգացումներում Իրան-ՌԴ համագործակցությունները այն ազդակներից են, որ երկկողմանի հարաբերությունները տարել են նոր փուլ: Այժմ երկու երկրների պաշտոնյաները բանակցում են միմյանց հետ և փոխադարձ այցերը աճել են: Քաղաքական երկխոսությունների ընթացքում Իրանն ու ՌԴ-ն գործնականում ցույց են տվել, որ համաշխարհային ու տարածաշրջանային, այդ թվում` ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ու տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման ոլորտներում ձգտում են ընդլայնել երկկողմ ու ազդեցիկ համագործակցությունները:

Տնտեսական ռազմավարական բազմակողմանի համագործակցությունների ոլորտում նույնպես Հյուսիս-հարավ միջանցքի գործարկմամբ, տանսպորտային առումով Իրանն ու ՌԴ-ն կարևոր դիրք են զբաղեցնում:

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ տարածաշրջանային ու միջազգային ոլորտներում Իրան-ՌԴ հարաբերությունների ընդլայման համար առկա են նպաստավոր առիթներ և երկու երկրի պաշտոնյաները կարևորում են այդ առիթների լավ օգտագործման անհրաժեշտությունը:

Sep 14, 2017 13:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ