• Ռուսաստանն ընդգծել է, որ  ԱՄՆ-ի դիրքորոշումը հակահաբեկչական պայքարում կեղծ է

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Միջին Արևելքի տարածշրջանում ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-ի հանդեպ որդեգրած դիրքորոշումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները կեղծում է հակահաբեկչական պայքարում իր դերակատարությունը և իրականում Վաշինգտոնը հովանավորում է ԻԼԻՊ-ին:

ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՆ-ն  դեմ է Աբուքեմալ քաղաքում հարձակում իրականացնել ԻԼԻՊ-ի զինյալների մնացորդների վրա:

Մոսկվան այն պայմաններում է քննադատում ԱՄՆ-ին, երբ ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ը փորձում է իր ներկայությունն ամրագրել Իրաքում, Սիրիայում և  Միջին Արևելքի տարածաշրջանում: «Իսկ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Վաշինգտոնն անկեղծ չէ». նշված է հաղորդագրությունում:

Չնայած ԱՄՆ-ի գլխավորությամբ կազմավորված  հակահաբեկչական պայքարի միջազգային  կոալիցիայի հայտարարություններին, հիմնականում ԱՄՆ-ն կեղծում է ահաբեկչական խմբերի դեմ պայքարում իր դերակատարությունը: 

Մինչ այժմ ԻԼԻՊ-ը բազմիցս ԱՄՆ-ի թույլտվությամբ Տադմոր և Դեյ Էլ-Զոր քաղաքներում հարձակումներ է իրականացրել Սիրիայի բանակի և նրա դաշնակից ուժերի դեմ: Այս հարձակումները ցույց տվեց որ ԻԼԻՊ-ը քայլում է ԱՄՆ-ի մարտավարության ուղղությամբ և Վաշինգտոնը հովանավորում է ահաբեկչական խմբերին:

Ռազմական հարցերի փորձագետ Վլադիմիր Կոզինը համոզված է, որ ամերիկացիները շարունակում են աջակցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին:

Այժմ երբ ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մեծ պարտություն է կրել Աբուքեմալ քաղաքում փորձում է Ռուսաստանին խոչընդոտել ահաբեկչական խմբերի վերջնական ոչնչացման ուղղությամբ արվող օդային հարձակումներին: 2015 թ-ին ևս բացահայտվեց, որ ԱՄՆ-ի օդային լոգեստիկական օգնություններ է առաքում Իրաքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի զինյալներին: Նույնիսկ ամերիկացի որոշ օդաչուներ խոստովանել են որ ԱՄՆ-ի բանակի հրամանատարները արգելում են նրանց ռմբակոծել ԻԼԻՊ-ի դիրքերը: Իրականում ԱՄՆ-ը մեծ դերակատարություն է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կազմավորման գործում և նույնիսկ փորձում է այդ ահաբեկչական խմբին պահապանել իր հետագա շահերը ապահովելու նպատակով Միջին Արևելքի տարածաշրջանում: 

Ներկայումս երբ ԻԼԻՊ-ը կորցրել է իր օկուպացված տարածքների զգալի մասը և մեծ պարտություններ է կրել  տարածաշրջանում, ԱՄՆ-ն փորձում է  ԻԼԻՊ-ի զինյալներին տարհանել պատերազմի դաշտից  և նրանց վերակազմակերպելով օգտագործել այլ տարածքներում: 

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովի խոսքերով, ԱՄՆ-ն արգելում է ԻԼԻՊ-ի ոչնչացմանն ուղղված քայլերը: 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր , որ այդ երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դերակատարություն են ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ստեղծման գործում: 

Դոնալդ Թրամփի խոսքերը իրականում հաստատում են աշխարհի այլ երկրների ղեկավարների այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հնչեցված այն մեղադրանքները, թե Սպիտակ տունը ուղղակիորեն դերկաարարություն է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորման գործում և ներկայումս էլ Աբու-Քեմալ քաղաքում ԻԼԻՊ-ին փրկելու ուղղությամբ տարվոջ ջանքերն կրկին անգամ հաստատում է այդ պնդումները: 

 

 

Պիտակ

Nov 14, 2017 18:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ