• Եվրոպայի ղեկավարները և հարկերից խուսափումը

Եվրոպացի որոշ քաղաքական գործիչների, այդ թվում Բրիտանիայի թագուհու հարկերից խուսափելու փաստի բացահայտվելուց հետո, Եվրամիությունը փորձում է քննարկել հարցը: ԵՄ 28 երկրի ֆինանսների նախարարները իրենց վերջին նիստում հրապարակել են 17 շրջանի ու երկրի ցուցակ, որտեղ նշված ֆիզիկական ու իրավական անձինք խուսափում են հարկերից:

Բահրեյնը, Բարբադոսը, Հարավային Կորեան, ԱՄԷ-ն, Գրանադան, Գուամը, Մարշալյան կղզիները, Մակայոն, Մոնղոլիան, Նամիբիան, Պալաոն, Պանաման, Սամուան, Սենտ Լուիսան, Տրինիդադը, Տաբակոն և Թունիսը հայտնվել են հարկային դրախտների խուսափման կենտրոնների ցուցակում:

ԵՄ-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները մինչև վերջին պահը բանակցել են ցուցակի շուրջ: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումիերը հայտնել է, որ ԵՄ-ի հարկային ստանդարտներին չհամապատասխանող մյուս 47 երկրները , որոնք սակայն ցանկանում են բարեփոխել իրենց օրենքները, հայտնվել են մոխրագույն ցուցակում: 2017 թվականի փետրվարից  ԵՄ-ն սկսել է կազմել հարկերից խուսափող խոշոր ընկերությունների ու ներդրողների անվանացանկը: Նիստի օրակարգը ՝ անդամ երկրների տնտեսությանը վնասող այդ ավերիչ երևույթի դեմ պայքարի լուծումներ գտնելն էր: 

ԵՄ երկրներում հարկերից խուսափումը դարձել է գերխնդիր: Հարցը վնասում է ոչ միայն եկամտային աղբյուրներին, այլև հարցականի տակ է տարել այդ երկրների հարկային արդարությունը: Տնտեսագետ Ղանի Մաջիդին նմում է, որ ԵՄ կազմում հարկային համապարփակ օրենքի բացակայությունը և  ԵՄ-ի հետ հարկային դրախտ ճանաչվող երկրների չհամագործակցելը, վերջին տարիներին ավելի են հեշտացրել հարկերից խուսափելու գործընթացը: Այնուամենայնիվ, ինչպես մյուս խնդիրներում , այս հարցում ևս ԵՄ անդամ երկրները միանշանակ դիրքորոշում չունեն: Հատկապես որ ԵՄ որոշ երկրներ՝ Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Իռլանդիան և Մալտան համարվում են Եվրոպայի հարկային դրախտ երկրները: Եվրախորհրդարանի պատգամավոր Սևեն Գիգուլդն այդ մասին ասել է.«Գիտենք կան երկրներ, որոնք քաղաքացիներից հարկեր չեն գանձում: Ոչ ոք չի խոսում Մալտայի, Նիդերլանդների, Լյուզսեմբուրգի մասին: Պետք է ցանկի մեջ ներառել այդ երկրներին, որոնք նաև ԵՄ անդամ են: Նյութական թափանցիկությունը նաև ԵՄ մտահոգությունն է»: Հարկային խուսափումների մասին ԵՄ երկրների տարբեր շահերի ու տեսակետների պատճառով, հարկային դրախտ համարվող երկրների ցուցակի կազմելը խոչընդոտների առջև է հայտնվել: Ֆինանսների նախարարներն ի վերջո համաձայնության են եկել ցուցակը կազմելու հարցում: Համաձայնությունը կարելի է համարել Եվրոպայի մասշտաբով հարկային խուսափումների երևույթի դեմ պայքարի համար ավելի ազդեցիկ քայլերի սկիզբը:

 

 

 

Dec 06, 2017 12:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ