• ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

Էդվարդ Նալբանդյանը և Էլմար մամեդյարովը Վիեննայում քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհները:

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

Նշելով, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը դրական ու կառուցողական է գնահատել հանդիպումը: Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018 թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ 

Իրողությունն այն է, որ կովկասյան վաղեմի հակամարտության կարգավորմանն ուղղված երկու երկրի արտաքին գերատեսչության ղեկավարների ու դիվանագետների հանդիպումները դարձել են տարածաշրջանային իրադարձությունների, մասնավորապես՝ հակամարտության կարգավորման համատեքստում սովորական երևույթ: Անցյալ նոյեմբերի կեսերին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա մեկնեսլիս ասել էր, որ Բաքուն ցանկանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում որոշակի արդյունքների հասնել:

Նա խոսել էր ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հարցը քննարկելու մասին: Հանդիպում, որն ինչպես համանախագահների և հայ ու ազերի ավագ դիվանագետների , նաև երկու երկրի նախագահների նախկին հանդիպումները չկարողացավ որպես հակամարտության երկու կողմեր ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա մեղմել հակամարտության շարունակման ծանր ծախսերը: Ընդգծելով հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը, Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել էր, որ հասել է խնդրի կարգավորման ժամանակը և բոլորը գիտեն, որ բանակցությունները պետք է արդյունավորվեն, պատերազմի փախստականները տուն վերադառնան և խաղաղություն հաստատվի:

Արդեն 29 տարի է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է ԼՂ հակամարտությունը և խնդրի կարգավորմանն ուղղված միջազգային ջաները ոչ մի արդյունք չեն ունեցել:

1988 թվականին հակամարտությունը ներկայացվեց որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ. իսկ հայ ու ազերի կողմերի միջև բախումներից հետո, Ղարաբաղը և Ադրբեջանի յոթ շրջաններ գրավվեցին հայկական զորքերի կողմից:

Դիտորդների համոզմամբ, միջազգային պատճառահետևանքային հանգամանքներից բացի, հակամարտության չկարգավորման պատճառները պետք է որոնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական երկրների հավասարություններում հակամարտության կարգավորման գերակայության բացակայության մեջ: Իրավիճակ, որը հանգեցնում է ճգնաժամի կարգավորման գործընթացում հակամարտող կողմերի արտոնությունների պակասեցմանը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար լուսավոր հեռանկար չի կարելի ուրվագծել : Քաղաքագետների համոզմամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վիեննական հանդիպումն էլ այս ձևաչափից չեն բացառում: 

Dec 07, 2017 18:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ