• Իրանում անցկացվող խռովությունները ստվերի ներքո

Վերջին օրերի ընթացքում, Իրանի մի քանի քաղաքներում կենցաղային խնդիրների դեմ բողոքելով , մի խումբ մարդիկ ցույցեր են անցկացրել:

Երկրի տարբեր վայրերում տեղի ունեցած խռովությունների հետևանքով  ավերվել է պետական գույք և զոհվել ու վիրավորվել են որոշ թվով մարդիկ:

Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին լրատվական ուղերձներն առաջնորդվում են Վաշինգտոնի դաշնակից մյուս պետությունների՝ և Սաուդյան Արաբիայի կողմից: Իրանի ժողովրդի թշնամիները և Մոնաֆեղին խամբակցությունը  մի հաղորդագրություն տարածելով ողջունել են Սպիտակ տան կողմից ղեկավարվող խռովությունները: 

Սակայն կարևոր հարցն այն է թե այս խրադարձությունները որքանով ազդեցիկ են որ Իրանի իսլամական համակարգի թշնամիները  փորձում են այն մեծացնել: Մյուս կողմից այս դեպքերը ոչ մի առնչություն չունեն հասարակական և տնտեսական խնդիրներին և կառավարվում են  արտասհմանից և հնարավոր է այդ խնդիրները հաղթահարել: 

Մյուս կողմից չպետք է հարցը սև կամ սպիտակ տեսնել: 

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հեշթեգը և ուղերձներն առաջնորդվում են ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակից մյուս պետությունների՝ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի կողմից:

Նշելով, որ այս խնդիրներում միջամտելու  արտասահմանյան երկրների նպատակն է կանխել Իրանի առաջընթացը, Շամխանին հավաստիացրել է, որ իսլամական Իրանի թշնամիները փորձում են ներսից մասնատել երկիրը, սակայն դա նրանց երբեք չի հաջողվելու:

Իսլամական հեղափոխության փորձը ցոյց է տվել , որ արտասհմանյան սպառնալիքները չեն կարող  վտանգել ԻԻՀ-ը: Սակայն տնտեսական ոլորտը և աշխատազրկությունը կարող են որոշ չափով վնասել հասարակության կայունությունը:  

Անկասկած  դժվարությունների մասին խոսելը ժողովրդի իրավունքն է և վկայում է կենսունակ հասարակության մասին: Անկասկած Իրանի իսլամական համակարգի սահմանադրությունում ընդգծված են ժողովրդի պահանջները արտահայտելու օրինական մեխանիզմները: 

Այդ կապակցությամբ նաև մեծ է  ԶԼՄ-ների դերակատարությունը, որը կարող է օգնել խնդիրների ճիշտ մեկնաբանությանն ու կարգավորմանը: 

Սակայն չպետք է անտեսել արտաքին ավերիչ գործընթացների դերակատարությունը որոնք փորձում են վերջին հինգ օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցած դեպքերը ներկայացնել խեղաթյուրված ձևով: 

Հետևաբար խնդիրները քննարկելիս պետք է նկատի առնել ժողովրդի կենցաղային դժվորությւոններն ու իսկական պահանջները կառավարությունից և այն զանազանել թշնամիների կողմից հետապնդվող նպատակներից:  

 

Jan 02, 2018 18:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ