• Մամուլի տեսություն 03-01-2018

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասաց. «Թշնամիները դրամով, զենքով ու քաղաքականությամբ համախմբվել են Իրանի դեմ»:

 

 Ջավան

Թշնամիները դրամով, զենքով ու քաղաքականությամբ համախմբվել են Իրանի դեմ

 

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին երեկ կեսօրին մի խումբ նահատակների հարազատների հետ իր շաբաթական հանդիպման ժամանակ Իրանի ժողովրդի փառքը, անվտանգությունն ու առաջադիմությունը պարտական համարեց նահատակների անձնուրացության ու անձնազոհությանը և անդրադառնալով վերջին իրադարձություններին ու իսլամական համակարգին հարվածելու համար թշնամիների ջանքերին, ասաց. «Այն ինչը, որ կանխում է թշնամուն ու նրա թշնամական քայլերը, ժողովրդի մոտ արիության ու անձնազոհության ոգու և հավատքի գոյությունն է»: 

ՆՎ Այաթոլլահ Խամենեին անդրադառնալով այն իրողությանը, որ թշնամին շարունակ Իրանին հարվածելու առիթ է որոնում, հավելեց. «Վերջին քանի օրերի իրադարձությունների ժամանակ Իրանի թշնամիներն իրենց տրամադրության տակ եղած տարբեր հնարավորություններով, այդ թվում դրամով, զենքով քաղաքականությամբ ու անվտանգության ծառայություններով համախմբվեցին, որպեսզի իսլամական համակարգի համար բարդություններ առաջացնեն»: «Ես այս իրադարձությունների մասին ասելիքներ ունեմ և ժամանակին այդ կապակցությամբ կխոսեմ սիրելի ժողովրդի հետ»,-հավելեց ՆՎ Այաթոլլահ Խամենեին:

 

Իրան

Հայ հայրենակիցներն անձնուրացության հագուստում

 

Պատերազմի սկսվելն իրանցիների միջև սրտակցության առաջացման և անկախ ազգային ու դասակարգային պատկանելիությունից ժողովրդի տարբեր խավերի միասնականության դրսևորման առիթ ստեղծեց: Ամեն մարդ իր ձեռքի եկածն արեց ու բոլորի նպատակը մեկն էր՝ դիմակայել թշնամու ոտնձգությանը: Այս միջոցին փոքրամասնությունները չթերացան ու օրինակելի ջանադրությամբ պաշտպանեցին տարածքային ամբողջականությունը և նահատակներ, անձնուրացներ ու ազատորդիներ նվիրելով գերազանցեցին իրենց մասնակցության բաժինը: Հայերը լինելով Իրանում կրոնական ամենամեծ փոքրամասնություն իրենց բնակչության թվի համեմատությամբ մեծ բաժին ունեցան: Նոր տարին ու Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդն առիթ են ստեղծում անդրադառնալով սրբազան պաշտպանության շրջանում հայերի անձնազոհությունները ծանոթացնել և մեծարել նրանց մատուցած ծառայությունները: Այդ շրջագծում «Իրան» օրաթերթը հարցազրույց է ունեցել Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանի, փոխատենապետ Վարուժ Հովհաննիսյանի և Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր Վարդան Վարդանյանի հետ:

 

 

 

Քեյհան

Թրամփն այլ երկրների ներքին հարցերին միջամտելու փոխատրեն թող խորհի 50 միլիոն ամերիկացի անոթիների մասին

 

Մինչ վիճակագրական պաշտոնական տվյալների համաձայն ԱՄՆ-ի բնակչության մեկ վեցերորդն, այսինքն 50 միլիոն մարդ ուտելու որևէ բան չունի և քաղցած է, ԱՄՆ նախագահը խորհում է այլ երկրների ներքին հարցերին միջամտելու և աշխարհի դիմադրող ժողովուրդներին վիրավորելու մասին:

ԱՄՆ-ի «Դո Սամսինգ» ոչ-շահադիտական հաստատությունը հայտարարեց, որ յուրաքանչյուր վեցերորդ ամերիկացի քաղաքացին ենթակա է սովի և 49 միլիոն ամերիկացիներ իրենց սեղանին ուտելիք դնելու հարցում բարդություններ են դիմագրավում:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, «Դո Սամսինգ» ոչ-շահադիտական հաստատության վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ յուրաքանչյուր վեց ամերիկացիներից մեկը քաղցած է: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության բացատրության համաձայն սննդային անապահովություն է համարվում այն վիճակը, երբ մի ընտանիքի բոլոր անդամները երբեմն են սննդի հասանելիություն ունենում: 2011 թվականին սննդային անապահովություն դիմագրավող և զավակներ ունեցող ամերիկացի ընտանիքների թիվը հասավ 20.6 տոկոսի, մինչդեռ անզավակ ընտանիքների մոտ դա 12.2 տոկոս է եղել:

Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը մի գրառման մեջ արձագանքելով Իրանի ժողովրդի մասին ԱՄՆ նախագահի հայտարարությանը գրեց. «ԱՄՆ-ն ու արևմուտքը լավ են գիտակցում, որ մենք կարող ենք հաղթահարել մեր խնդիրները, սակայն զարմանալի է, որ Թրամփը, ով ավելի վաղ բացահայտ վիրավորական հայտարարությամբ Իրանի ժողովրդին «ահաբեկիչ ժողովուրդ» էր անվանել, հիմա Իրանում բողոքի հանրահավաքներին մասնակցողների հետ կեղծավոր սրտացավություն հայտնելով, Իրանի ժողովրդին ուղղված մեկ այլ վիրավորական արտահայտությամբ Իրանի ժողովրդին «քաղցած ժողովուրդ» է անվանել, ովքեր գթության կարիք ունեն: Դա ի տես այն բանի, որ նա նախագահում է մի երկրի, որը հավակնելով աշխարհի ամենահզոր տնտեսության կոչումին, նրա ժողովուրդը սոված են ու այնտեղ դասակարգային տարբերությունը հասել է սուր չափերի»:

 

Ալիք

Կառավարության խոսնակ. «Քաղաքացիական իրավունքի դիտանկյունից կառավարության դեմ բողոքը հարգելի է»

 

Հունվարի 2-ին կառավարության խոսնակ Մոհամմադ Բաղեր Նոբախտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է վերջին օրերի ընթացքում կազմակերպված բողոքի զանգվածային ակցիաներին: Նա նշել է, որ քաղաքացիական իրավունքի դիտանկյունից կառավարության դեմ բողոքը հարգելի է:

«Քաղաքացիական իարվունքի դիտանկյունից կառավարության դեմ բողոքը հարգելի է: Այն կարող է տեղի ունենալ օրենքի շրջանակում եւ կառավարությունն էլ փաստել է իր հավատարմությունն այդ իրավունքի գոյացման նկատմամաբ»,- ասել է Նոբախտը՝ հավելելով, որ Սահմանադրական օրենքի դիտանկյունից բողոքի եւ անկարգապահության սահմանաեզրը դա հասարակական անվտանգության պահպանումն է:

Նա ընդգծել է. «Թեկուզ նրանք, ովքեր կոչված են գործելու անկարգապահության սադրիչների դեմ պարտավոր են աշխատել օրենքի սահմաններում»:

 

 

News.am

Քաղաքական պայքարում պետք է կիրառվեն բացառապես սահմանադրական մեթոդներ. Էդուարդ Շարմազանով

 

 

Հայաստանում քաղաքական պայքարում պետք է կիրառվեն բացառապես սահմանադրական մեթոդներ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ հանրապետական փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե ընդդիմությունը չի՞ փորձի անցումային շրջանից օգտվել եւ սահմանադրական բարեփոխումների վերջնական ուժի մեջ մտնելու ժամանակահատվածում բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձեր կատարել, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլին:

Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է բացառապես ընտրությունների ճանապարհով: «Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի անցումից հետո հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականին: Մինչեւ 2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի ժողովուրդը, մեր հանրապետության քաղաքացին արդեն իր ղեկավարությանն ընտրել է»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով, որ որեւէ փոփոխություն չի սպասում, եւ որ Հայաստանի փաստացի ղեկավարումը կիրականացնեն այն կուսակցությունը եւ այն կոալիցիան, որի օգտին քվեարկել է երկրի բնակչության մեծամասնությունը՝ պարզաբանելով, որ նկատի ունի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ նրա կոալիցիոն գործընկեր Հայ հեղափոխական դաշնակցությանը:

Հիշեցնենք, որ բարեփոխված Սահմանադրությամբ առաջիկա գարնանը Հայաստանր լիովին կանցնի կառավարման խորհրդարանական համակարգի: Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ին նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտը պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը նոր նախագահ կընտրի, որից հետո իրական իշխանությունը կկենտրոնանա վարչապետի ձեռքում:

 

 

Պիտակ

Jan 03, 2018 13:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ