• «Միավորված Ղոդսի» օրենքը ՝ ԱԽ-ի բանաձևերի խախտում և Թրամփի որոշման ընդունում

Քնեսեթի լիագումար նիստում, պատգամավորները ձայների մեծամասնությամբ, երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել են միավորված Ղոդսի մասին հիմնական օրենքի նախագիծը։

Օրենքն ընդունվել էր 2017 թվականի օգոստոսին ՝ Սիոնիստական ռեժիմի օրենսդիր նախարարական կոմիտեի կողմից: Անցյալ օրը Քնեսեթը հաստատել է օրենքի նախագիծը: Դա նշանակում է, որ Ղոդսը հայտնվելու է Սիոնիստական ռեժիմի ամբողջական իշխանության տակ: Օրենքում նշված է, որ Ղոդսի մասնատման համար անհրաժեշտ են լինելու Քնեսեթի 120 պատգամավորներից 80-ի ձայները: Օրենքը ենթադրում է օկուպացված տարածքներում երկու կառավարության նախագծի ամբողջական իմաստազրկում, քանի որ մի կողմից օրենքի համաձայն, Իսրայելի ռեժիմը ոչ մի դեպքում չի նահանջելու արևելյան Երուսաղեմից, մյուս կողմից, Ղոդսը որոշ բաժինների հանձնումը պահանջում է 80 պատգամավորների ձայները: Մինչդեռ ավելի վաղ, դրա համար պահանջվում էր 120-ից 61 ձայն: Այլ խոսքով, օրենքը փակում է նաև խաղաղության բանակցություններում ակնկալվող հաջողջության փոքր դռները: 

Երկրորդ. օրենքը հապճեպ վավերացում չի ստացել: Դա ծրագրավորված էր նախապես և  օրենքն ընդունվել էր ռեժիմի օրենսդիր կոմիտեի կողմից: Ի դեպ, Լիքուդ կուսակցությունը ևս անցյալ շաբաթ մի օրենքի նախագիծ էր ընդունել, որը կարևորում է Ղոդսում և Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական բոլոր ավանների վրա ռեժիմի իշխանությունը: Նիստին ներկա էին կուսակցության հազար անդամներ, որոնք քվեարկեցին ներկայացված նախագծի օգտին : Ռեժիմի խորհրդարանի քայլերի կողքին, ԱՄՆ նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 6-ին Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք ճանաչեց: Այս բոլոր քայլերը վկայում են այն մասին, որ Միավորված Ղոդսի մասին օրենքը ծրագրված է և հաշվի է առնում Իսրայելի ռեժիմի բոլոր նպատակները:

Եվ երրորդ. Միավորված Ղոդս օրենքը հակասում է ՄԱԿ-ի բոլոր ՝ նաև թիվ 2334 բանաձևերին: Բանաձևը, որն ընդունվել է ԱԽ-ի անդամների 14 թեր ձայների և ԱՄՆ-ի ձեռնպահ ձայնի արդյունքում, պահանջել էր Իսրայելի կողմից օկուպացված տարածքներում ավանաշինության աշխատանքների դադարեցում:

Մյուս հարցն այն է, որ Իսրայելի ռեժիմը նոր օրենք ընդունելով ապացուցել է, որ դեկտեմբերի 21-ին 128 ձայներով վավերացված ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևի դեմ համաշխարհային բողոքները չեն ազդել ռեժիմի օկուպանտ քաղաքականությունների վրա:

Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ միավորված Ղոդսի օրենքի վավերացումը նմանակում է, որ ԱՄՆ-ը կանգնած է Սիոնիստական ռեժիմի կողքին և հաշվի չառնելով միջազգային օրենքները, իր համար օրենքներ է ընդունում և այլ խոսքով, ռեժիմի կողմնորոշումներում տիրում է բացարձակ անարխիա:

 

Jan 03, 2018 13:04 Asia/Yerevan
Մեկնաբանություններ