• Մամուլի տեսություն 12-01-2018

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն ավարտելով Մոսկվա կատարած ուղևորությունը մեկնեց Բրյուսել, որտեղ Ֆեդերիկա Մուգերինու հրավերով մասնակցեց ՀԳՀԾ-ի հարցով Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի ներկայությամբ գումարված նիստին:

 

ԻՍՆԱ

ՀԳՀԾ-ի հարցով Բրյուսելում գումարված նիստի անցուդարձը

 

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հինգշաբթի օրն ավարտելով Մոսկվա կատարած ուղևորությունը մեկնեց Բրյուսել, որտեղ Ֆեդերիկա Մուգերինու հրավերով մասնակցեց ՀԳՀԾ-ի հարցով Ֆրանսիայի, Բրիտանիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների և ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուի ներկայությամբ գումարված նիստին:

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի առավոտյան Բրյուսելում հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանին: Հանդիպման ընթացքում մեր երկրի ԱԳ նախարարն անդրադառնալով ՀԳՀԾ-ի անդամ երկրների ստանձնած պարտավորությունների գործադրման նշանակությունն, ընդգծեց այդ կապակցությամբ եվրոպական երկրների առավել ակտիվ դերակատարության անհրաժեշտությունը:

Այնուհետև գումարվեց մեր երկրի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանի, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի ու Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնի նիստը, որի առանցքում էր ՀԳՀԾ-ն:

Այս նիստի ընթացքում կողմերը ՀԳՀԾ-ի բոլոր կողմերի հավատարմության ու պարտավորությունների գործադրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ մտքերի փոխանակում կատարեցին:

Հանդիպման ժամանակ Զարիֆն ընդգծեց ներկա պայմաններում ՀԳՀԾ-ի շրջագծում բոլոր կողմերի, մասնավորապես ԵՄ-ի ու եվրոպական երկրների ստանձնած պարտավորությունների գործադրման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում Մուգերինին և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարներն ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի ու իրենց պատկան կառավարությունների հավատարմությունը, դա դիվանագիտական բազմակողմ եզակի նվաճում համարեցին:

ԻԻՀ ԱԳ նախարարն այնուհետև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու և Գերմանիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ առանձնազրույց ունեցավ:

 

ԻՌՆԱ

Բրիտանիան դիվանագիտական կարգավիճակ չի շնորհելու Ջուլիան Ասանժին

 

Բրիտանիայի ԱԳ նախարարությունը հայտարարեց, որ մերժում է «Վիքի Լիքս» բացահայտումներ կատարող կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ շնորհվելու համար Էկվադորի դեսպանատան դիմումը:

Բրիտանիայի ԱԳ նախարարության մի խոսնակ ասել է. «Մենք այդ հարցով Էկվադորի իշխանությունների հետ չենք բանակցելու և այդ երկիրը տեղեկացված է այն մասին, որ հարցին լուծում տալու համար Ջուլիան Ասանժը պիտի դուրս գա դեսպանատան շենքից ու դատվի»:

Այս հայտարարությունը կատարվել է այն պայմաններում, երբ բրիտանական մամուլի երեկ կատարած հաղորդման համաձայն դեկտեմբերի 12-ին Ասանժին Էկվադորի քաղաքացիություն է շնորհվել:

46-ամյա Ջուլիան Ասանժը, որ 2010 թվականին Շվեդիայի դատական համակարգի կողմից սեռային բռնություն գործադրելու մեջ է մեղադրվել, նկատի առնելով այն հավանականությունը, որ Շվեդիա մեկնելու դեպքում իր կատարած բացահայտումների համար կարող է ԱՄՆ արտահանձնվել, 2012 թվականին ապաստանեց Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանն ու այդ երկրից ապաստանություն խնդրեց:

Թեև Շվեդիայի դատական համակարգը 2017 թվականի մայիսի 19-ին դադարեցրեց Ասանժի դեմ առաջադրված մեղադրանքների քննությունն ու պահանջեց չեղարկել նրա եվրոպական հետախուզման հրահանգը, այդուհանդերձ Բրիտանիայի ոստիկանությունն այդ երկրում գրավի ներկայացման հետ կապված օրենքում որոշ խախտումների պատճառով նպատակ ունի նրան կալանավորել ու այդ պատճառով էլ նա շարունակում է մնալ Էկվադորի դեսպանատանում:

Էկվադորի ԱԳ նախարար Մարիա Ֆեռնանդա Էսպինոզան ավելի վաղ հարցականի տակ տանելով Լոնդոնում այդ երկրի դեսպանատան շրջափակում Ջուլիան Ասանժի ներկայության շարունակվելը, հայտարարեց, որ այդ երկիրն ուսումնասիրում է ներկա փակուղային վիճակից դուրս գալու ուղիները:

Բրիտանական «Թայմզ»-ը գրել է, որ Էկվադորի անցագրի շնորհումը կարող է Լոնդոնում այդ երկրի դեսպանատնից Ասանժի հեռանալու գործընթացի մի բաժինը լինել: Ավելի վաղ կանխատեսումներ էին կատարվել այն մասին, որ նա հնարավոր է դիվանագիտական մի ավտոյի միջոցով դուրս բերվի դեսպանատան շենքից:

«Գարդիան»-ն էլ այդ մասին գրել է. «Եթե Ասանժին դիվանագիտական կարգավիճակ շնորհվի, նա կարող է օգտվել քաղաքական անձեռնմխելիությունից ու առանց ձերբակալության մտավախությանը դուրս գալ դեսպանատան շենքից ու հեռանալ երկրից»:

 

 

Առավոտ

Կարեւոր 20 տոկոսը

 

Հայաստանում արտասահմանյան ներդրումներ չեն արվում բավարար ծավալով, եւ դրա պատճառները տարբեր են: Առաջինի մասին շատ է խոսվում` մեր պաշտոնյաների կոռումպացված լինելը, բիզնեսների մեջ խցկվելը, արտասահմանյան ներդրողների առջեւ արհեստական խոչընդոտներ ստեղծելը:

Երկրորդ պատճառը նույնպես էական է եւ, ցավոք, մեզնից առանձնապես կախված չէ. եթե այս կամ այն ընկերությունը գործնական կապեր ունի Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, ապա այդ երկրների իշխանությունները, որպես կանոն, պայման են դնում տվյալ ընկերության առաջ. «Կա՛մ մենք, կա՛մ հայերը»:

Բայց կա երրորդ պատճառը (20%), որն ամբողջությամբ կախված է մեզնից, ավելի ճիշտ` արտասահմանում ապրող մեր հայրենակիցներից: Նրանք իրենց հերթին բաժանվում են երկու` գրեթե հավասար մասի. կեսը նախկին հայաստանցիներն են, որոնք այստեղից գնացել են վերջին 25 տարում, եւ նրանց մեծ մասը չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Գնացածների այդ հատվածի համար որքան վատ լինի իրենց նախկին հայրենիքի վիճակը, այնքան ավելի լավ կզգան` իրենց գնալն արդարացված կլինի: Երկրորդ կեսը «դասական» սփյուռքն է, մարդիկ, որոնք Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների քաղաքացիներ են եւ որոշակի ազդեցություն ունեն իրենց երկրներում, ի վերջո, նրանք նաեւ ընտրազանգված են: Դե հիմա պատկերացրեք, որ գալիս է ընտրությունների ժամանակը, եւ այդ երկրների քաղաքական գործիչներն ու կուսակցությունները խնդիր ունեն հաճոյանալու ազգությամբ հայ իրենց քաղաքացիներին: Ի՞նչ խնդիրներ են դնում մեր հայրենակիցներն այդ գործիչների եւ կուսակցությունների առաջ: Այդ խնդիրները գրեթե բացառապես կապված են 1915թ. իրադարձությունների, Ցեղասպանության ճանաչման հետ: Եվ եթե հանկարծ այդ երկրների նախագահները, պառլամենտները, նահանգները կամ քաղաքները ինչ-որ՝ թեկուզ ձեւական հայտարարություն են անում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, սփյուռքահայ կազմակերպությունները ցնծում են, համարում են դա կարեւոր նվաճում: Պառլամենտներն ու նախագահները «էժան են պրծնում»` հայերի ականջի համար հաճելի բառեր արտասանելով: Եթե սփյուռքը խնդիրներ դնի, որոնք կապված են Հայաստան պետության, նրա տնտեսության, ժողովրդավարության, օրենքի իշխանության հետ, դա ավելի բարդ գործ կլինի, բայց շատ ավելի կարեւոր եւ էական նշանակություն կունենա Հայաստանի համար: Տարբեր երկրների հայ համայնքները սովորաբար ընկալվում են որպես միայն անցյալով ապրող մարդկանց խմբեր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

News.am

Արագած լեռը՝ աստվածայինի եւ գիտության հատման կետ

 

Արագած լեռը աստվածայինի եւ գիտության հատման կետ է: Լեռը շատ ավելին է, քան ֆիզիկական ներկայություն. այն աստվածային խորհրդանիշ է: Այս մասին ասվում է National Geographic ամսագրի հոդվածում, որում ներկայացվել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի նախագիծը:

Բրիտանացի լուսանկարիչը ժամանել է Հայաստան` ցույց տալու, թե ինչպես են կլիմայական փոփոխությունները ազդում լեռան հարեւանությամբ բնակվող մարդկանց վրա, այդ թվում նաեւ՝ Բյուրականի աստղադիտարանում աշխատող գիտնականների: Սմիթի նախագիծը, որը նա կոչել է «Երկինքն ու Երկիրը Արագածի վրա», ավելի շատ Արագածից կախված մարդկանց գոյության համար անհրաժեշտ միջոցների կորստի մասին է, քան՝ կլիմայական խնդիրների:

Նրա խոսքով՝ Արագած լեռը հասարակության տարբեր շերտերի մարդկանց միավորելու տարօրինակ հատկություն ունի: «Հովիվները ֆիզիկայի հետ կապ չունեն, իսկ ֆիզիկոսները՝ կրոնական օբյեկտների հետ: Այնուամենայնիվ, այս լեռը կապում է նրանց բոլորին»,- ասում է Սմիթը:

 

 

 

 

 

Jan 12, 2018 12:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ