• «Իրանաֆոբիա»-ն ԱՄՆ-ի ստրատեգիայի գաղտնաբառը

Վերջին օրերին Սպիտակ տունն իր ջանքերը կենտրոնացրել է ՀԳՀԾ-ի դեմ քայլերի ձեռնարկմանը ՝ փորձելով մարտահրավեր նետել Իրանի դեմ ՝ տարածաշրջանային քաղաքականության, մարդու իրավունքների տարբեր ոլորտներում:

Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Թրամփը կրկին անգամ Իրանին մեղադրել է ապակայունացնող քայլերի մեջ: Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ Իրանին մեղադրել է քաղաքացիական իրավունքների ոտնահարման մեջ, շեշտելով, որ ԱՄՆ կառավարությունը չի լռելու այդ կապակցությամբ:

Սարա Սանդերզն ասել է, որ Թրամփի համոզմամբ, ՀԳՀԾ-ն շատ թերություններ ունի: «ԱՄՆ կառավարությունն աշխատում է Կոնգրեսի և նրա դաշնակիցների հետ ՝ այդ թերությունները վերացնելու համար». ասել է նա:

2017 թվականի հոկտեմբերի 13-ից ի վեր Թեհրանի դեմ Վաշինգտոնի մշտական ու թշնամական հայտարարությունների սկզբունքով մշակված ստրատեգիայի շրջանակում, Սպիտակ տունն օրակարգում է դրել միջուկային սպառնալիքի դեմ քայլերի ձեռնարկումը: Իրանի մասին ԱՄՆ ռազմավարության երեք գլխավոր առանցքներն են ՝ միջուկային համաձայնության տապալումը, մարդու իրավունքների հետ կապված անհիմն հայտարարությունները և Իրանի հրթիռային պաշտպանության կարողությունը սպառնալիք ներկայացնելը:

Թրամփի կառավարությունը սակայն այս հարցում կոպիտ սխալներ է թույլ տվել: ԱՄՆ նախագահն իր անխոհեմ քայլերով Վաշինգտոնի համար լուրջ խնդիրներ է հարուցել: Թրամփը փորձում է տապալել այն ամենն ինչին նպաստելու էր ՀԳՀԾ-ն ՝ այն է տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը: Միջազգային հանրության հետ հարաբերությունների հետ կապված ևս, ԱՄՆ նախագահը բազմիցս խախտել է միջազգային հանձնառությունները՝ հրաժարվելով փարիզյան համաձայնագրից: Նա բացահայտել է ամերիկացիների անհավատարմությունը՝ վտանգելով Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության հետ Վաշինգտոնի հարաբերությունները:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հետ հինգշաբթի օրը Բրյուսելում ունեցած հանդիպումից հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը թուիթերում գրել է.«Եվրոպական երեք երկրները և ԵՄ-ը քաջ տեղյակ են, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իրանի հավատարմության շարունակումը պայմանավորված է համաձայնագրի լիարժեք կատարմամբ»:

Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը համարվում է մարդու իրավունքների գլխավոր ոտնահարողը, Դոնալդ Թրամփը նենգ քայլի դիմեց ՝ պաշտպանելով մանկասպան ռեժիմին և ահաբեկչության դեմ պայքարող կոալիցիա կազմեց Արաբիայի հետ, ում ինքը «կաթնատու կով» էր անվանել : Դա կատարվեց միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի համաձայնագիր ստորագրելու նպատակով: Իր նպատակներն իրականացնելու համար, Թրամփը ձևավորեց ԱՄՆ-Իսրայել-Արաբիա եռանկյունին ՝ Իրանում դիվերսիոն ակտեր կատարելու համար:

Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել նման քաղաքականություն և ԱՄՆ-ը ևս անկարող է ընդմիշտ մյուսներին պարտադրել իր ցանկությունը:

 

 

Jan 12, 2018 12:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ