Իրանի ԱԳ նախարարի և նրա տեղակալների հետ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատարի և ՀԳՀԾ-ն ստորագրած եվրոպական երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը մի կարևոր պատգամ ուներ, այն է՝ որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միայնակ է ՀԳՀԾ-ն խախտելու և այն վերացնելու փորձ կատարելու հարցում:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ, Թրամփը խոստանում էր, որ Սպիտան Տանն իր ներկայության առաջին օրը, պատռելու է Իրան-Վեցնյակ միջուկային համաձայնությունը: Սակայն շատ շուտ հասկացավ, որ համաձայնության բազմակողմանի բնույթի պատճառով անկարող է հրաժարվել այդ համաձայնությունից: Սակայն փորձեց, որ նոր շրջափակումներ սահմանելով Իրանին այնպիսի դրության մեջ դնել, որ հրաժարվի ՀԳՀԾ-ից, սակայն Թեհրանի խոհեմությամբ ի չիք դարձավ նաև այդ սցենարը:

Ներկայումս ամերիկյան լրատվամիջոցները  հաղորդում են, որ ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս ցանկանում է հաստատել ՀԳՀԾ-ի համաձայնությունը և միաժամանակ շարունակել հակաիրանական սցենարը: Եվրոպացիները նույնպես Վաշինգտոնին խորհուրդ են տվել և Սպիտակ Տնից պահանջել են տարածաշրջանային ու հրթիռային հարցերն առանձնացնել միջուկային համաձայնությունից:

Հինգշաբթի օրը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար՝Ֆեդերիկա Մոգերինին ՀԳՀԾ-ն ոչ միայն Ասիայի Արևմուտքի անվտանգությունը կայունացնող, այլև Եվրոպայի անվտանգությունն ապահովող գործոն է համարել: Այդ հարցը Վաշինգտոնին հուշում է, որ միջուկային համաձայնությունը ոչնչանալու դեպքում, անապահովությունը չի սահմանափակվելու Միջին Արևելքում և տարածվելու է Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակից երկրներում:

ՀԳՀԾ-ի  համաձայնության վրա իշխող ոգին ոչնչացնելու հարցով ԱՄՆ-ի ռազմավարության դիմաց Իրանն ունի մի քանի տարբերակներ: Առաջինը՝ ՀԳՀԾ-ից հրաժարվելն է, որը սակայն թվում է ավելի շատ Թրամփի ցանկությունն է լինելու, որովհետև  այդ դեպքում ԱՄՆ-ն Իրանին մեղադրելու է ՀԳՀԾ-ն խախտելու հարցում: Երկրորդ տարբերակն է ՀԳՀԾ-ի հարգումը, որն էլ Եվրոպայի պահպանողական լինելու և Թեհրանի հետ համագործակցելուց վախենալու պատճառով չի կարող երաշխավորրել Իրանի ազգային շահերը:

Իրողությունն այն է, որ Վաշինգտոնի խափանարարությունների դիմաց Եվրոպայի վիճակացույցն այնքան էլ փայլուն չի եղել:

Իսկ երրորդ տարբերակն է պահպանել ՀԳՀԾ-ն և շահագործման հանձնել միջուկային ուսումնասիրությունների ընդլայնման նոր նախագծերը: Այդպիսով միջուկային խաղաղանպատակ ծրագրերի ընդլայնման համար Իրանը կարող է իր կարողությունները դամոկլեսյան սրի նման պահել ԱՄՆ-ի և Եվրոպայի գլխին և միևնույն ժամանակ հարգել ՀԳՀԾ-ի համաձայնությունըև թափ հաղորդել միջուկային ծրագրի ընդլայնմանը: Մի քայլ որը կարող է ՀԳՀԾ-ն պահպանել ԱՄՆ-ի խափանարարությունների դիմաց և թե արևմուտքցի ծայրահեղականներին առիթ չտալ միջուկային համաձայնությունը պատռելու համար:

Jan 12, 2018 18:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ