Ինչպես և նախատեսվում էր, ԱՄՆ նախագահը կրկին երկարաձգեց Իրանի միջուկային շրջափակումների առկախման ժամկետը :

5 + 1 խմբի համաձայնագրի համաձայն, ներառյալ ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացած համաձայնության, Իրանի միջուկային գործունեության պատրվակով Իրանի նկատմամբ կիրառված բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն կամ կասեցվեն մինչև այն ժամանակ որ Թեհրանը կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ  հրաժարվելու է ինչպես ինքն էր ասել. «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքից», չնայած որ այդ դիրքորոշումը հակասում է ԱՄՆ Կոնգրեսի և Եվրամիությանը դիրքորոշումներին:

Հենց այդ պատճառով, երկու տարի առաջ, ԱՄՆ-ի նախկին և  ներկա կառավարությունները շարունակում էին կասեցնել Կոնգրեսի կողմից Իրանի դեմ կիրառված միջուկային շրջափակումները: Իհարկե, վերջին ամիսներին ԱՄՆ-ի պաշտոնյաները որոշ ԶԼՄ-ների հետ միասին կասկածներ էին առաջացրել շրջափակումների կասեցման վերականգնման վերաբերյալ:

Չնայած բարձրացրած աղմուկին, այս անգամ ևս,  Թրամփը վերականգնել է կատարված պարտավորությունների նկատմամբ շրջափակումների կասեցումը: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահը սպառնում էր, որ  վերջին ամգամ է երկարացնում շրջափակումների առկախման ժամկետը:

Թրամփը սպառնալով Եվրոպային հայտարարել է, որ եթե Իրանի հետ միջուկային գործարքի որևէ փոփոխություն չլինի, ապա 120 օր հետո  Իրանի դեմ շրջափակումների չեղարկման ժամկետի երկարաձգումն այլևս  չի կիրառվի, և Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս կգա ՀԳՀԾ-ից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ  Թրամփն ասել է. «Եթե Իրանի դեպքում վերահսկողությունների խստացման ու նաև Իրանի հրթիռային հարցերը ներառելու կապակցությամբ նախագահի նկատի առած բարեփոխումները ՀԳՀԾ-ում չիրականացվեն, ԱՄՆ-ն կհրաժարվի այս համաձայնությունից»:

Սա այն դեպքում, երբ Իրանի միջուկային համաձայնությունը կայացել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Գերմանիայի և Չինաստանի հետ: 

Այլ կերպ ասած, նույնիսկ եթե  եվրոպական երկրները համաձայնեն Թրամփի հետ, ՀԳՀԾ-ը փոփոխության ենթարկելու նպատակով  բանակցությոնների վերսկսումը պետք է կատարվի Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համաձայնությամբ:

Այս երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ դեմ են Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը:

Եվրամիությունը  հայտարարել է. «ԵՄ-ը հավատարիմ  է ՀԳՀԾ-ին և կշարունակի լիարժեք և արդյունավետորեն իրականացնել համապարփակ գործողությունների ծրագիրը»:

Հետևաբար, չի թվում, որ հաջորդ 120 օրերի ընթացքում ԱՄՆ կառավարությունը պետք է փոխի միջուկային գործարքի դրույթները: Այս դեպքում ԱՄՆ կառավարությունը պետք է կամ հրաժարվի իր ներկա դիրքորոշումից, կամ դուրս գա ՀԳՀԾ-ից:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի միջուկային գործարքից հեռացումը կամ դրա չեղարկումը կնշանակի ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ ունեցած ՀԳՀԾ-ի պարտավորությունների չեղարկում:

Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են հնարավորինս կարճ ժամանակում վերադառնալ ՀԳՀԾ-ից առաջվա պայմաններին, և որակական ու քանակական առումով  թափ հաղորդել Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությանը :

Նույն նախազգուշացումները պատճառ են դարձել, որ չնայած ԱՄՆ Կոնգրեսի կամ Եվրամիության սպառնալիքներին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ  Թրամփը հրաժարվի դուրս գալ իր բնորոշմամբ «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքից»:

 

Jan 13, 2018 12:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ