• Մամուլի տեսություն 13-01-2018

Վերջին օրերին ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ նոր կանխատեսումներ են կատարվում:

 

Ռեսալաթ

Թրամփը սարսափում է 2020 թվականի ընտրություններից

 

Վերջին օրերին ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ նոր կանխատեսումներ են կատարվում: Ամերիկացի վաստակավոր հաղորդավարուհի Օփրա Վինֆրին այն անհատներից, որոնց անունն արծարծվել է առաջիկա ընտրություններին Թրամփի հետ մրցելու համար: Սպիտակ տունը հայտարարել է, որ ողջունում է 2020 թվականի ընտրությունների Օփրա Վինֆրիի մասնակցությունն ու Դոնալդ Թրամփի հետ մրցակցությունը: Նրանք հայտարարել են, որ հիմնականում նրանց համար կարևոր չե, թե ով է հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ մրցելու Թրամփի հետ: Այդուհանդերձ փաստերը վկայում են հանրապետականների ու ԱՄՆ նախագահի մոտ խորացող սարսափի մասին: 25 տարիներից հետո Ալաբամայի նահանգային ընտրություններում հանրապետականների կրած պարտությունը վկայում է, որ նույնիսկ այն նահանգներում, որոնց ձայներն ավանդաբար պատկանում են հանրապետականներին, նրանք մարտահրավերներ են դիմագրավելու: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններն առջևում են ու եթե դեմոկրատականներին հաջողվի հանրապետականներից խլել Սենատի երկու տեղերը, նրանք մեծամասնություն կդառնան Սենատում:  Ներկայացուցիչների պալատում էլ հանրապետականներին հաղթելու համար դեմոկրատականներն այնքան էլ բարդ աշխատանք չունեն կատարելիք ու նախագահի պաշտոնում Թրամփի ներկայության պատճառով շատերի համոզմամբ առանց դժվարության հաղթելու են: Միջնստաշրջանային ընտրություններում հաղթանակը կարող է 2020 թվականի ընտրություններում հանրապետականներին հաղթելու հող նախապատրաստել դեմոկրատականների համար: Նման պայմաններում Թրամփը խիստ սարսափում է իր դիմաց Ջո Բայդենի ու Բեռնի Սանդերզի նման անձանց ներկայությունից: Սոցհարցումների արդյունքները վկայում են, որ եթե Բայդենը 2020 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատականների թեկնածուն դառնա, շուրջ 13 տոկոս տարբերությամբ կհաղթի Թրամփին: Սոցհարցումների արդյունքները պարզում են նաև, որ եթե 2016 թվականի ընտրություններում Սանդերզը վերջին փուլ անցներ հեշտությամբ ու 15 տոկոսանոց տարբերությամբ կկարողանար պարտության մատնել Թրամփին:

 

Քեյհան

Կիմ Ջունգ Ունի վրեժխնդիր լինելու սարսափը կանխում է Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հարձակումը

 

Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերաթերթը մի հաղորդման մեջ գրեց. «Կիմ Ջունգ Ունի վրեժխնդիր լինելու սարսափն արգելք է հանդիսանում Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հարձակմանը»:

Ամերիկյան պարբերաթերթն ուսումնասիրել է Հյուսիսային Կորեայի դեմ հարձակում չգործելու ԱՄՆ-ի դրդապատճառներն ու գրել է. «Սխալ պատճառներից մեկը, որ արգելք է հանդիսանում Հյուսիսային Կորեայի դեմ հարձակմանը վրեժխնդրական ուղղակի քայլի հանդեպ սարսափն է»:

ԱՄՆ-ի անվտանգության ծառայությունները շարունակ զեկուցում են, որ Հյուսիսային Կորեան զինված է միջուկային մարտագլխիկներ ունեցող բալիստիկ հրթիռներով, որոնք կարող են հարվածել ԱՄՆ-ի տարածքը:

«Ֆաին Փալիսի»-ն չափազանցված համարելով այդ զեկույցներն ասել է. «ԱՄՆ-ի բանակի սպաներն իրենց պասիվությունը պատճառաբանելու համար օգտվում են «Կրակի ծով» արտահայտությունից: Իհարկե դա ճիշտ է, որ Հյուսիսային Կորեան կարող է իր հրթիռներով Հարավային Կորեան հարձակման ենթարկելով վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից, սակայն այդ խոցելիությունը չպիտի անդամալույծ դարձնի ԱՄՆ-ի քաղաքականությունները»:

Մյուս պատճառը, որ այս պարբերաթերթի հավակնությամբ բնավ համոզիչ չի համարվում, այն է որ ամերիկացի զորայինների համոզմամբ Հյուսիսային Կորեայի միջուկային կառույցների ոչնչացման համար ռմբակոծման հազարավոր գործողություններ են հարկավոր, մինչդեռ Հյուսիսային Կորեայի միջուկային կառույցների ընդհանուր թիվը չի գերազանցում 30-ը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն ամիսներ տևած լարվածությունից հետո, Փխենյանի հանդեպ մեղմ ոճ ընդունելով չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունի հետ չափազանց լավ հարաբերություններ ունենալու հնարավորությունը:

«Ուալսթրիթ Ժուռնալ»-ի ընդգծմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի հարցազրույցի ժամանակ ասել է. «Հնարավոր է, որ չափազանց լավ հարաբերություններ հաստատեմ Կիմ Ջունգ Ունի հետ: Ես ժողովրդի հետ շփվում եմ ու ենթադրում եմ, որ դա նույնպես զարմանք կպատճառի ժողովրդին»:

Անցած նոյեմբերին Վիետնամ կատարած այցի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Ջունգ Ունի հետ բարեկամությունն ամենազարմանալի իրադարձությունը կարող է լինել, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում: Նա Վաշինգտոնում մամուլի մի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է ճիշտ ու լավ պայմաններում բանակցություն ունենալ Փխենյանի հետ:

Դա ի տես այն բանի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին «խոհեմ ու հասուն» քաղաքական գործիչ անվանելով ասել է. «Հյուսիսային Կորեայի առաջնորդը լինելու է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների և այդ երկրի միջև ստեղծված ճգնաժամի հաղթող կողմը»:

 

 

Ալիք

Դոկտ. Էբթեքարն այցելել է Ս. Աստվածածին եկեղեցի

 

Հունվարի 11-ին կանանց եւ ընտանիքի հարցերով Հանրապետության նախագահի տեղակալ դոկտ. Մասումե Էբթեքարն այցելել է Թեհրանի Ս. Աստվածածին եկեղեցի:

Այցի ընթացքում դոկտ. Էբթեքարը ծանոթացել է Հայ Կանանց բարեգործական ընդ. միության, «Հայ կին» եւ Հայ Կանանց եկեղեցասեր միության աշխատանքներին եւ այցելել է «Արտակ Մանուկյան» թանգարան: Նա բարձր է գնահատել իրանահայության դերը Իրանի հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում:

Նշենք, որ այցի ընթացքում ներկա են եղել Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ հարակից մարմինների ու միությունների ներկայացուցիչները նաեւ Ս. Աստվածածին եկեղեցու Եկեղեցական խորհրդի անդամները:

 

 

Tert.am

Իրանի հետ մեր առկա և ծրագրվող հարաբերություններն ունեն հեռու տեսլական և առաջիկա 100-200 տարվա մեջ չեն փոփոխվելու. Գառնիկ Ասատրյան

 

Մեզ համար շատ կարևոր է արևելագիտության ուսումնասիրությունը. Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը:

Գառնիկ Ասատրյանի խոսքով՝ կարևոր զարգացումներ նախորդ տարվա վերջին նկատվեցին Իրանում:

Դիտարկմանը, թե ԱՄՆ-ն շարունակում է իր հակաիրանական քաղաքականությունը, արդյո՞ք կարելի է համարել, որ Իրանում եղած զարգացումները վախճան ունեցան, Գառնիկ Ասատրյանը պատասխանեց, որ ԱՄՆ-ն միշտ էլ հակաիրանական տրամադրվածություն է ունեցել, դա առավել շատ ընդգծվեց ներկայիս նախագահի վարչակազմի քաղաքականությունում:

«Իրանում բռնկված խլրտումներին փորձ արվեց տալ այլ երանգ, ուղղորդել, ինչը չստացվեց՝ իրանական իշխանությունների շատ մտածված, խելամիտ գործողությունների արդյունքում: Այսինքն՝ հեղափոխության փորձը չկայացավ, ընդհակառակը՝ ցույց տվեց, որ ժողովուրդը պաշտպանում է իսլամական վարչակարգը, իսկ դա կարևոր է և բխում է մեր երկրի շահերից»,- նշեց նա:

Իրանի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ, ըստ Գառնիկ Ասատրյանի,պետք չէր, որ Հայաստանն իր դիրքորոշումը հայտներ: «Հայաստանը չի կարող նետվել ամեն մի հախուռն պրոցեսի մեջ և ամեն տեղ հայտնել իր կարծիքը: Մանավանդ, որ այդ կոնտեքստում մեր կարծիքը կարևոր չէ»,- ասաց նա:

Նա նկատեց նաև, որ Իրանի համար ամենադժնդակ ժամանակաշրջանում Հայաստանն Իրանի կողքին է եղել, բոլոր միջազգային ատյաններում պաշտպանել է Իրանին, և Իրանը նույնպես մշտապես իսլամական ֆորումներում Հայաստանի նկատմամբ գոնե չեզոք դիրքորոշում է հայտնել, եթե ոչ դրական:

 

 

 

 

 

Jan 13, 2018 13:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ