Լատինական Ամերիկայի ու Աֆրիկայի գաղթականների մասին Թրամփի վերջին արտահայտությունները լայն արձագանք են գտել ԱՄՆ-ում ու այդ երկրից դուրս:

Հինգշաբթի հունվարի 11-ին, Կոնգրեսի մի խումբ ներկայացուցիչների հետ ունեցած մասնավոր հանդիպման ընթացքում, անդրադառնալով մի շարք աֆրիկյան երկնրերից ԱՄՆ-ի գաղթելու փաստին Դոնալդ Թրամփն ասել է.«Ինչու ենք կեղտոտ երկրների քաղաքացիներին թուլլ տալիս ԱՄՆ մտնել»: ԱՄՆ-ի նախագահ ցանկություն է հայտնել գաղթականներ ընդունել Նորվեգիայի նման երկրներից: Այդ արտահայտությունների տարածումից հետո, սկզբում Վաշինգտոն փոստ օրաթերթում և ապա ներքին ու արտասահմանյան լրատվամիջոցներում մի շարք պատգամավորներ պաշտպանել են Թրամփին, որ իբր նման արտահայտություն չեն լսել Թրամփից: Սակայն մի խումբ դեմոկրատական պատգամավորներ և Թրամփի հանրապետական կուսակիցները հաստատել են, որ այդ նիստին ընթացքում ԱՄՆ նախահահը նման արտահայտություններ է կատարել: Իլինոյս նահանգի դեմոկրատական պատգամավոր Դիք Դորբինը համառորեն ասում է.«Այդ խոսքերը իմ կանաջներով եմ լսել և պարոն Թրամփը մի քանի անգամ կրկնել է այդ ռասիստական արտահայտությունները»:

Թրամփի ռասիստական արտահայտությունների մասին հրապարակումներից հետո ՄԱԿ-ի խոսնակը Թրամփին դատապարտել է ամոթալի և ռասիստական արտահայտություններ կատարելու մեջ և այդ արտահայտությունները համաշխարհային արժեքների դեմ է համարել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խոսնակ Ռուպեր Քոլվիլն ասել է.«Եթե իրոք հաստատվի, որ ԱՄՆ նախագահը նման արտահայտություններ է կատարել, ցավոք պետք է ասել, որ ռասիզմից բացի այլ կերպ կարել չէ բնութագրել այդ ամենը»: ՄԱԿ-ի խոսնակը անդրադարձել է 2016թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում Թրամփին այն արտահայտությանը, որ ասել էր մեքսիկացի փախստականները հանցագործ և անբարոյական են:

Սա առաջին անգամը չէ ինչ Թրամփը առանց հաշվի առնլեու ազգային շահերն ու ԱՄՆ-ի քաղաքական մթնոլորտը հնչեցնում է իր ռասիստական գաղափարներ: Ավելի քան կես դար է անցում քաղաքացիական իրավունքների և սպիտակամորթների գերազանցության մասին օրենքների չեղարկման շարժումից, սակայն Սպիտակ Տուն մտնելուց ի վեր Թրամփը տարբեր քայլերով ու արտահայտություններով ցույց է տվել, որ ձգտում է վերականգնել սպիտակամորթների գերազանցության մասին գաղափարախոսությունները: Մեկնաբանելով Դոնալդ Թրամփի կարծիքները ու արտահայտած մտքերը մեծ թվով փորձագետներ խոստովանել են, որ արծարծելով մի շարք ռասիստական կարգախոսներ ինչպես Մեքսիկայի հետ սահմանում պատ կառուցելը ու փախստականների մուտքի արգելումը Թրամփը կարողացավ վաստակել առավելության ձգտուղ սպիտակամորթների քվեն: Մի շարք զարգացումների հարցում ինչպես Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքի դեպքում ԱՄՆ նախագահը բացահայտել իր ռասիստական հակումները: Այդ քաղաքի բողոքի ցույցերում Թրամփը բացահայտորեն հովանավորեց ռասիստական խմբերի կողմից գործադրված բռնությունները: Լոս Անջելես Թայմս օրաթերթում տպագրված իր հոդվածում քաղաքական վերլուծաբան Ջեյ Էյ Փիերսոնը գրել է.«Քաղաքացիական իրավունքների աջակիցները, ակտիվիստները, հասարակագետները և ԱՄՆ-ի շարքային քաղաքացիները համոզված են, որ Թրամփը բառի բուն իմաստով մի ռասիստ է»: Այս վերլուծաբանը հստակեցրել է.«Թրամփի խոսքերն ու գործերը ռասիզմի բացահայտ նմուշներ են»:

Թրամփի ռասիստական դիրքորոշումներին նաև հակազդել են ԱՄՆ-ի իշխող վարչակարգում: Թրամփի ռասիստական արտահայտություններից հետո Պանամայում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է իր պաշտոնից ասելով. «Այլևս չեմ կարող աշխատել նրա կառավարության մեջ»:

Jan 13, 2018 18:45 Asia/Yerevan
Մեկնաբանություններ