• Մամուլի տեսություն 08-02-2018

Բնագավառներից մեկը, որի վրա կենտրոնացումն իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում թռիչքային առաջադիմության պատճառ է դարձել, Նանոտեխնոլոգիան է:

Խոռասան

Նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանն աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը

 

Բնագավառներից մեկը, որի վրա կենտրոնացումն իսլամական հեղափոխությանը հաջորդած տարիների ընթացքում գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում թռիչքային առաջադիմության պատճառ է դարձել, Նանոտեխնոլոգիան է: Այսօր Իրանն աշխարհում չորրորդ տեղն զբաղեցնելով նանոյի գիտություն արտադրող առաջատար երկրներից է համարվում: Մրցանիշ, որը մեր երկրի անունով է արձանագրվել չնայած բոլոր սահմանափակություններին ու շրջափակումներին և պատճառ է դարձել, որ այս բնագավառում Իրանի արձանագրած առաջադիմությունը շատ երկրների համար օրինակ ծառայի:

«Նանոնտեխնոլոգիան անկասկած հավասար է ապագային»: Դա նանոտեխնոլոգիային փորձագետների ու գիտնականների տված բնորոշումն է, ովքեր դա աշխարհի ապագա առանցքն են համարում: Գիտնականներն այն համոզման են, որ ապագայում գիտությունն ու տեխնոլոգիան իրենց տիրապետության տակ են առնելու տեղեկատվական տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիայի ու բիոտեխնոլոգիայի խմբերը: Նանոյի կարևորությունն այն աստիճան է, որ տարբեր ճյուղերի փորձագետներ եթե նանոյի ոլորտին ուշադրություն չցուցաբերեն առաջիկա տասնամյակներում առաջադիմության որևէ հնարավորություն չեն ունենալու: Քանի որ նանոտեխնոլագիան իր բազմաճյուղ բնույթով աշխարհի դիմագիծը փոփոխության է ենթարկելու: Հետևաբար ոչ այնքան հեռու ապագայում երկրների միջև սահմանագծերը որոշվելու են նանոտեխնոլոգիայի արտադրման ուղղությամբ նրանց մասնաբաժնով:

Իրանական 1382 թվականին (2003) նանոտեխնոլոգիայի ոլորտ մուտք գործելու ուղղությամբ առաջին քայլերը վերցվեցին Իրանում և վեց նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբ ձևավորմամբ այս ուղղությամբ գործնական աշխատանքներ իրականացվեցին: Այս ոլորտում թռիչքային առաջադիմությամբ մեր գիտնականները նախատեսված ժամկետից շուտ իրագործեցին Նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի փաստաթղթում հստակեցված նպատակները: Չնայած նանոյի բնագավառում Իրանի արձանագրած փայլուն վկայականին ու առաջադիմությանն, այս բաժնում բավարար հատկացումներ չկատարվելը երկրում նանոտեխնոլոգիայի զարգացման առջև ծառացած գլխավոր մարտահրավերն է համարվում և այս բնագավառին կառավարության կողմից հատկացված բյուջեն բավարարում է դրա կարիքների միայն 10 տոկոսը: Միևնույն ժամանակ արդյունաբերական բաժինների կողմից համագործակցություն չցուցաբերվելը կամ ավելի հստակ ասաց ներքին ընկերությունների՝ իրանական նանոարտադրանքներից չօգտվելը, համարվում է երկրում այս տեխնոլոգիայի զարգացման Աքիլեսյան գարշապարը:

 

Էբթեքար

Բեռլինի պարգևը Թեհրանին

 

Կոալիցիոն նոր կառավարություն ձևավորելու և Գերմանիայում քաղաքական ճգնաժամին վերջ տալու համար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ամիսներ տևած բանակցությունից հետո ի վերջո երկու կողմերը երեկ նոր կառավարություն ձևավորելու և նախարարությունները կուսակցությունների միջև բաժանելու շուրջ համաձայնության եկան: Այսպիսով Անգելա Մերկելը չորրորդ անգամ Գերմանիայի կանցլեր կդառնա և նրա կուսակցությանը բաժին կհասնեն պաշտպանության և էկոնոմիկայի կուսակցությունները:

Միևնույն ժամանակ ասվում է, որ ամենայն հավանականությամբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը որպես ԱԳ նախարար գլխավորելու է Գերմանիայի արտաքին դիվանագիտությունը և նրա կուսակցությանը բաժին կհասնեն ՆԳ, ֆինանսների ու աշխատանքի նախարարությունները: Սա մեծ հաղթանակ է համարվում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համար որն ավելի վաղ կառավարությանը մաս կազմելու որևէ ցանկություն չուներ և Մերկելի գլխավորած պահպանողական կուսակցության հետ շաբաթներ տևած բարդ բանակցություններ ունեցավ: Վերլուծաբանների ընդգծմամբ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այդ երկրի քաղաքական ամենահին կուսակցություններից է համարվում և Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից հետո համարվում է աշխարհի երկրորդ ամենահին կուսակցությունը: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մինչ այսօր երեք կանցլերներ է ներկայացրել Գերմանիայի կառավարությունը գլխավորելու համար, որոնք բոլորն էլ լավ հարաբերություններ են ունեցել Իրանի հետ: Այս իրադարձությունը թե ԵՄ-ի և թե Գերմանիա-Թեհրան հարաբերությունների համար երկու դրական հետևանքներ կարող է ունենալ: Առաջին հերթին Գերմանիան որպես ԵՄ-ի «դե-ֆակտո» ղեկավար այդ միությունից Բրիտանիայի հրաժարվելուց և եվրոպական շատ երկրներում ծայրահեղ աջակողմյան հակումներ երևան գալուց հետո առավել քան երբևե իր ուսերին զգում է եվրոպական զուգամերձության պահպանման պատասխանատվությունը և Գերմանիայի ներքին վիճակի որևէ խաթարում կարող է բացասաբար ազդել ԵՄ-ի առաջընթացի վրա: Դրան զուգահեռ լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, Քրիստոնյա-դեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջև բանակցություններն ավարտվելուն պես Գերմանիայի նոր կառավարությունն իր աջակցությունը հայտնելով ՀԳՀԾ-ին, ընդգծեց Իրանի տնտեսական աշխատանքների դեմ շրջափակումների ու սահմանափակությունների վերացման անհրաժեշտությունը: Հիմնականում վաղեմի ժամանակներից Իրանն ու Գերմանիան ամուր կապեր են ունեցել և այդ հարաբերությունները նկատի առնելով իրանցիների հասարակական կարծիքը Բեռլինի հանդեպ դրական է տրամադրված եղել:

 

168 ժամ

Կայուն Իրանը բխում է նաև Հայաստանի շահերից. Ալի Սալամի

 

«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, «որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ աշխատանքներ կիսատ ու պակաս են արվում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայի և ձերբակալություններին:

Ըստ նրա՝ աշխատանքը պետք է երկրի ներսից սկսել, որպեսզի Իրանը ներքին առումով կայուն լինի արտաքին մարտահրավերների համար:

«Դա պետք է ոչ միայն Իրանին, այլև տարածաշրջանին, Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Իրանն ուշի ուշով հետևում է զարգացումներին Ղարաբաղում, փորձում է կայունացնող դեր ունենալ այդ կոնֆլիկտի հարցում, թեև Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են: Այնուամենայնիվ, կայուն Իրանը բխում է նաև Հայաստանի շահերից»,- ասել է Սալամին»,-գրում է թերթը:

 

 

Առաջին լրատվական

Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրությունները չպետք է կապել ԼՂ խնդրի հետ Ալիևը այլ հարց է լուծում

 

«Առաջինը՝ ցանկացած դիկտատորական ռեժիմներում գոյություն ունեն ներիշխանական խնդիրներ և երկրորդ ամենակարևոր գործոնը՝ արտաքին տենդենցներն են․ տարածաշրջանում կատարվում են լրջագույն խնդիրներ, որոնք Ադրբեջանին այս կամ այն կերպ վերաբերում են՝ առաջինը հենց Թուրքիայի բարդ վիճակն է, որը հիմնական հովանավորն է Ադրբեջանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ խոսելով ապրիլի 11-ին Ադրբեջանում նշանակված նախագահական արտահերթ ընտրություններ անցակցնելու պատճառների մասին։

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի հիմնական մտահոգությունը կապված է տարածաշրջանային զարգացումների և անկայուն իրավիճակի հետ։

Մանվել Սարգսյանը համոզված է, որ Ադրբեջանում չկա որևէ ընդդիմադիր ուժ, որը կարող է լուրջ հակակշիռ դառնալ ալիևյան ռեժիմին։

«Ադրբեջանը ծայրաստիճան միլիտարիզացված երկիր է, սարսափի մթնոլորտ կա այնտեղ և այլն․ իմ կարծիքով՝ նման վիճակում որևէ լուրջ շեղում Ալիևի պլաններից ՝ կարող է լինել միայն ու միայն արտաքին միջամտության դեպքում, բայց թերևս գոնե այս պահի դրությամբ՝ ես այդպիսի ազդակներ չեմ տեսնում, սակայն, եթե լինի այդպիսի միջամտություն, ապա այս ամենը կարող է շատ մեծ բարդություններ ստեղծել»,- ընդգծեց բանախոսը։

 

 

Պիտակ

Feb 08, 2018 12:05 Asia/Yerevan
Մեկնաբանություններ