• Իրան-Թուրքիա հարաբերությունները և թեհրանյան բանակցությունները

Թեհրանում կայացել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Հանդիպմանն ԻԻՀ նախագահը նշել է, որ ներկա պայմաններում Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար պետք է շարունակել համագործակցությունն ու բանակցությունները:

«Երկրների անկախության պահպանումը և աշխարհագրական սահմանների չփոխումը նպաստելու են տարածաշրջանում կայունության հաստատմանը: Պետք է այնպիսի քայլեր անել, որ տարածաշրջանի ոչ մի երկիր իր հարևանների կողմից վտանգ ու սպառնալիք չզգա».ասել է  նախագահ Ռոհանին:

Ավելի վաղ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը նշել էր, որ Սիրիայի հյուսիսում լարվածության շարունակումը ոչ մի երկրի համար շահեկան չէ, հույս հայտնելով .«Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Հեռախոսազրույցում, ՌԴ նախագահն անդրադարձել էր Սիրիայի իրավիճակին, Սոչիի նիստի հաջողությունը համարելով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ձեռքբերումը: Պուտինն ասել էր.«Որևէ երկրում ռազմական ներկայությունը պետք է լինի այդ երկրի իշխանությունների համաձայնությամբ կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությամբ»:

Թուրքիայի ԱԳ նախարարն այնպիսի պայմաններում է Իրան այցելել, երբ իր երկրի քաղաքականության ոլորտի զարգացումները կրկնակի նշանակություն են ստացել:

Միջազգային հարցերի փորձագետ Դիակո Հոսեյնին տարածաշրջանային դերակատարների և Սիրիայի իրադարձությունների մասին ասել է.«Թուրքիայի բանակի և քրդերի միջև բախումները կարող են հանգեցնել ահաբեկչական խմբավորումների համար նոր միջավայրի ստեղծմանը, բախումների շարունակումը թուլացնելու է խաղաղ լուծումներ գտնելու հավանականությունը»:

Թեև թեհրանյան բանակցություններում Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Սիրիայի հյուսիսում իր երկրի ռազմական գործողությունները ժամանակավոր բնույթ են կրում, ուղղված են միան տարածաշրջանային ահաբեկիչների դեմ և Անկարան Սիրիայի տարածքի դեմ ոտնձգելու նպատակ չունի: Նրա խոսքերով այնուամենայնիվ պետք չէ մոռանալ, որ Սիրիայի հարցը բարդ է և այդ ոլորտի իրադարձությունները բազմաթիվ ցուցիչներով են պայմանավորված: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի միջամտությունները և Սիրիայի հյուսիսում նոր ռազմական քայլերին ուղղված Վաշինգտոնի ծրագրերը , Աֆրինում Թուրքիայի ռազմական ներկայությունը , բոլորը բազմաթիվ պատճառա-հետևանքային հանգամանքների հետ են կապակցված: 

Քաղաքագետ, վերլուծաբան Սադեղ Մալեքին ասել է.«Թուրքիան և տարածաշրջանն այսօր լուրջ, բազմակողմանի և բարդ ճգնաժամերի առջև են հայտնվել: Երկրների միջև կապերը փորձարկման ու ռիսկերի դաշտ չեն եղել և չեն կարող լինել: Միջինարևելյան յուրահատուկ աշխարհագրության ոլորտում չպետք է ճգնաժամերի ձգտել: Երբ խոսվում է պարզ ճգնաժամում ներքաշվելու մասին, պետք է հաշվի առնել, որ դրանից ձերբազատվելը դյուրին չի լինելու»:

Այսօր Անկարան մեծ հպարտությամբ է խոսում Սոչիում Իրան-Ռուսաստան-Թուրքիա վերջին եռակողմ նիստի արդյունքների և Աստանայի նիստում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում  ունեցած դրական դերակատարության մասին: Իրանը և Թուրքիան փորձել են համագործակցությունը պահպանել ու զարգացնել տարածաշրջանում առկա տարաձայնություններից զերծ մնալով: Պարզ է , որ տարածաշրջանում կայունության ու անվտանգության բերած շահերը կրկնակի նշանակալի են դարձնում տարածաշրջանի երկրների միջև իներսիան , համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունների պահպանումը:

Feb 08, 2018 12:21 Asia/Yerevan
Մեկնաբանություններ