• Մեծարգո առաջնորդի հայեցակետն իսլամական հեղափոխության կապակցությամբ

1979 թվականի փետրվարին ՝ իրանական 1357 թվականի բահմանի 19-ին, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր հոգելույս Իմամ Խոմեյնիի հետ ավիացիոն ուժերի պատմական ուխտակցության տարեդարձի առիթով, ԻԻՀ բանակի օդուժի հրամանատարները և մի խումբ պաշտոնյաներ հանդիպել են հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ: Հանդիպմանը մեծարգո առաջնորդն իսլամական հեղափոխությունը «Կենդանի իրողություն» է անվանել:

Նշելով, որ հեղափոխությունն այսօր առավել հզոր ու ամուր է քան առաջին օրերին, հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է .«Այսօր հեղափոխականներն առավել կանգուն, իրազեկ ու իմաստում են հեղափոխության առաջին օրերի համեմատությամբ և այդ սկզբունքով, հեղափոխությունն առաջ է գնացել և կատարելագործվել է:

Սրանից 39 տարի առաջ, 1979 թվականի փետրվարին ՝ իրանական 1357 թվականի բահմանի 22-ին, Իրանի իսլամական հեղափոխությունը հաղթանակով պսակվեց: Եվ այսօր, չնայած համաշխարհային իմպերիալիզմի դավադրությանը, սադրանքներին ու ճնշումներին, հեղափոխությունը չի նահանջել իր ուղուց ու իդեալներից և ամուր կամքով շարունակում է իր ուղին:

Գերտերությունների նկատմամբ Իրանի ժողովրդի տոկունությունն ապացուցել է տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու հարցում Իրանի Իսլամական հանրապետության համակարգի հնարավորությունները: 

Ինչպես ասել է հեղափոխության առաջնորդը, «Միջազգային բեմերում չարիքի ու բռնության դեմ պայքարը համարվում է ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունը: Այս տարիներին ԱՄՆ-ը ստի ու կեղծիքի դիմակով , մարդու իրավունքների պաշտպան է ձևացել: Իսկ այսո«, ԱՄՆ-ն  Իրանին մեղադրում է Եմեն հրթիռ առաքելու մեջ, որպեսզի կոծկի իր ոճրագործությունները: Այդ երկիրն արդեն 70 տարի աջակցում է Իսրայելի  ոճրագործ ռեժիմին: 

ԻԻՀ  շարունակելու է պայքարել համաշխարհային իմպերիալիզմի դեմ: ԱՄՆ-ն ականատես, որ իսլամական հեղափոխության ու համակարգի պաշտպանները, նույնիսկ Իրանի սահմաններից դուրս՝ Իրաքում և Սիրիայում, արիաբար ու հպարտությամբ, ամուր կանգնել են ահաբեկիչների և ԱՄՆ-ի, Իսրայելի ու Արաբիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ և պաշտպանել կրոնական սկզբունքները:  Ուստի ԱՄՆ-ն իր ողջ ջանքերն ի գործ է դրել ՝ Դիմադրությունն արմատախիլ անելու համար: Սակայն ինչպես Այաթոլլահ Խամենեին է ասել .«Ասիայի արևմուտքում Դիմադրության հարցում մենք կանգնեցինք և ասացինք, որ թույլ չենք տալու: Այսօր ողջ աշխարհի համար ապացուցվել է, որ ԱՄՆ-ը ծրագիր ուներ, սակայն չհաջողեց: Իսկ մենք ցանկանում էինք և հաջողեցինք»:

Սրանք հեղափոխության արժեքներն են, որոնք արդյունավետ են եղել ու մարտահրավեր նետել  ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում ԱՄՆ-ի երկակի քաղաքականությանն ու խայտառակել ԱՄՆ-ին: Վերականգնելով մարդկային վեհ արժեքներն, իսլամական հեղափոխությունը «Կենդանի իրողության» է վերածվել, որը շարունակում է ապրել և լինել ազդեցիկ: Բահմանի 22-ի քայլարշավին և սխրագործության կարևոր օրերին Իրանի ժողովրդի շքեղ մասնակցությունն ու ներկայությունը ևս վկայում են Իրանի ժողովրդի հեղափոխական հոգեկանի շարունակման, նաև իսլամական հեղափոխության ձեռքբերումների ու արժեքների հարատևության մասին:

 

 

Feb 08, 2018 18:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ