• Մամուլի տեսություն 09-02-2018

Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից հնարավոր է, որ ԵՄ-ն վերականգնի այն կանոնները, որոնք 1996 թվականին հաստատեց իր ընկերություններին Վաշինգտոնի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու համար:

Ֆարս

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում Բրյուսելը հավանաբար կվերականգնի «Դիմակայման կանոններ»-ը

 

Եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից հնարավոր է, որ ԵՄ-ն վերականգնի այն կանոնները, որոնք 1996 թվականին հաստատեց իր ընկերություններին Վաշինգտոնի պատժամիջոցների դիմաց պաշտպանելու համար:

ԵՄ-ի ավագ մի պաշտոնատար հինգշաբթի օրն ասաց, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի Իրանի հետ միջուկային համաձայնությունից այդ միությունն Իրանի հետ առևտրական գործարք կնքած իր ընկերություններին պաշտպանելու համար հնարավոր է որ վերականգնի ավելի վաղ վավերացրած կանոնները:

Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունից հետո եվրոպական երկրները ձգտել են ընդլայնել Իրանի հետ առևտրական հարաբերությունները:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազդարարել է, որ եթե Ֆրանսիան, Գերմանիան ու Բրիտանիան Իրանի հետ միջուկային համաձայնություն իր ցանկությունների համապատասխան չսրբագրեն նա ԱՄՆ-ին դուրս կբերի այդ համաձայնությունից:

Թեև եվրոպական երկրներն անգամներ հայտարարել են, որ նույնիսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեպքում վճռակամ եմ պահպանել այդ համաձայնությունը, այդուհանդերձ այդ խոստման իրագործումը պահանջում է միջոցներ կգտնել, որոնց օգնությամբ հնարավոր կլինի մեղմել Իրանի հետ առևտրական գործարքի կնքած ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության մեջ Իրանի աշխատանքային խմբի նախագահ Դենիս Չայբին ասել է. «Բրյուսելի այլընտրանքներից մելը կարող է լինել ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց «Արգելակող կանոններ»-ի («Դիմակայման կանոններ») վերականգնումը: Այդ կանոններն առաջին անգամ սահմանվեցին 1996 թվականին:

«Մենք քննարկում ենք որոշ հավանական այլընտրանքները: Դրանց իրագործումն իրավական տեսակետից այնքան էլ բարդ չե, քանի որ դրա համար իրավական բավարար միջոցներ գոյություն ունեն»,-Փարիզում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է Չայբին:

«Արգելակող կանոններ»-ն առաջին անգամ վավերացվեցին 1996 թվականին նպատակ ունենալով ԵՄ-ի անդամ երկրներին պաշտպանել Իրանի ու Կուբայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հետևելու պարտադրանքի դիմաց:

Այդ շրջանում Եվրոպան այդ կանոններին կառչելով ու դրան զուգահեռ ԱՄՆ-ի դեմ Համաշխարհային առևտրի կազմակերպությանը բողոք ներկայացնելու սպառնալիքով եվրոպական ընկերությունների համար հնարավորություն ստեղծեց, որպեսզի մեկ տասնամյակ անտեսեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Այս կանոնները դեռ ուժի մեջ են մնում, սակայն նկատի առնելով այն, որ Եվրոպան 2006 թվականից հետո միացավ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, այդ օրենքներն առայժմ չեն գործադրվում:

ԱՄՆ-ի պատժամիջոցների օրենքներն ազդում են դոլարով առևտրական գործարք իրականացնող արտասահմանյան ընկերությունների աշխատանքի վրա, նույնիսկ եթե այդ գործարքը վերաբերի նրանց ոչ-ամերիկյան մասնաճյուղերին:

 

Թասնիմ

Սաուդացիների հետ Ադրբեջանի ռազմական ու ապահովական համագործակցությունը

 

Ռազմական համագործակցության շուրջ Բաքվի ու Ռիադի միջև լուրջ բանակցություններ են ընթանում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է սաուդական ռեժիմի պաշտպանության նախարարության մի պատվիրակության Բաքու կատարած ուղևորության և ռազմական հարաբերությունների ընդլայնման շուրջ Ադրբեջանի զինվորական պաշտոնատարների հետ բանակցությունների մասին: Հիշյալ պատվիրակությունը մինչև փետրվարի 9-ը մնալու է Բաքվում և այցելելու է նրա ռազմական տարբեր կենտրոններն ու կառույցները:

Նրանից հետո երբ Պարսից ծոցի հարցերով սաուդական ռեժիմի նախարար և այդ ռեժիմի սկանդալային ու միևնույն ժամանակ Իրանի ու շիաների դեմ թշնամական մոտեցումներով հայտնի Սամեր Ալ-Սաբհանը 2016 և 2017 թվականների ընթացքում մի քանի անգամ Բաքու այցելելով կարողացավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին համոզել սաուդացիների հետ ռազմական ու ապահովական համագործակցության հարցում, ռազմական համագործակցության համար Բաքվի ու Ռիադի միջև լուրջ բանակցությունների մեկնարկը տրվեց:

Սաուդյան Արաբիան միայն ԼՂ-ի հարցի պատճառով դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ ու ասես Արաբիայի հենց այդ դիրքորոշումն էլ Ռիադին թույլատրում է շարունակաբար Բաքվի գլխին «մունաթ» գալ ու նրան ներկայացնել ցանկացած տեսակի անօրինական պահանջ, սկսած Ադրբեջանում վահաբական տարրերի ասպատակության համար հող նախապատրաստելուց մինչև Իրանի դեմ անվտանգության բնագավառում համագործակցությունը:

Ռազմական բնագավառում Ռիադի և Բաքվի համագործակցությունը որևէ արդյունք չի կարող ունենալ ու միայն հող է նախապատրաստելու Ադրբեջանի ռազմական կառույցում վահաբականների ներազդեցության տարածման համար, ինչը կարող է դառը հետևանքներ ունենալ:

 

Tert.am

Պատմական տարածքների մասին խոսելուց առաջ, նախ պետք է պատմություն ունենալ. Է. Շարմազանովը՝ Ալիևի հայտարարությունների մասին

 

Ադրբեջանի սուլթանը հերթական անհեթեթ զառանցանքով է հանդես եկել, մեկ անգամ չէ, որ նա ասել է Երևանը կամ ՀՀ-ն իրենց պատմական տարածք լինելու մասին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից  հետո նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ՀՀ-ի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը:

Շարմազանովը Ալիևի խոսքերն անհեթեթություն է համարում՝ նկատելով, որ մի քանի ասպեկտով էլ դիտարկելու պարագայում կապացուցվի, որ Ալիևի զառանցում է: ԱԺ փոխնախագահի համար անթույլատրելի է այն հանգամանքը, որ 21-րդ դարում մի որևէ պետություն իր հարևան պետության մասին նման հայտարարություններ և գրավելու կոչեր է անում:

«Ալիևը հանդես է գալիս նույն այն հայտարարությամբ ինչ Հիտլերը` 30-ականներին:

Ի դեմս Ալիևի ՝ մենք գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ: Այսօր նմանատիպ լկտի ու զառանցալի հայտարարությամբ է հանդես գալիս Ադրբեջանի ղեկավարը: Երբ նա խոսում է պատմական տարածքների մասին, պատմությանը քիչ, թե շատ տեղյակ մարդկանց մոտ այն լայն ժպիտ է առաջանում, որովհետև պատմական տարածքների մասին խոսելուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ, իսկ Ադրբեջան պետության պատմությունը նույնիսկ 100 տարին չի բոլորել»,- շեշտեց նա:

 

 

Արմենպրես

Գերագույն հոգևոր խորհուրդը դիրքորոշում կհայտնի Պոլսո Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

 

Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությամբ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել. Թուրքիայի իշխանությունները չեն ճանաչում պատրիարքական տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի ընտրությունը: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանության համար դիմեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

«Բնական է, որ այս գրությանն անդրադարձ պիտի ունենան Պատրիարքարանի եկեղեցական մարմինները: Ուստի ստեղծված իրավիճակում պետք է սպասել Պատրիարքարանի պատկան մարմինների որոշման:

Սույն խնդրին անդրադարձ կունենա Գերագույն հոգևոր խորհուրդն իր առաջիկա ժողովին, փետրվարի 20-ին և կարտահայտի իր դիրքորոշումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Պատրիարքական տեղապահի և Աթոռի եպիսկոպոսների հետ: Վեհափառ Հայրապետի սպասումն է, որ Աթոռի իրավասու մարմինները ստեղծված կացությունը հաղթահարեն համաձայն Պատրիարքության գործող Սահմանադրության և եկեղեցական ընկալյալ կանոնների, հանդարտ և համերաշխ ոգով», - «Արմենպրես»-ին ասաց Վահրամ քահանան:

Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:

 

 

 

Պիտակ

Feb 09, 2018 11:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ