• Իրանի անկախ քաղաքականությունը չի ենթարկվում գերտերությունների կամքին

Նշելով, որ ԻԻՀ-ը պաշտպանություն իրականացնելու օրինական իրավունքներ ունի, ԻԻՀ-ի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն ասել է. «Իրանը չի վախենում հայտարարել իր պաշտպանական ու տարածաշրջանային դիրքորոշման մասին»:

Հինգշաբթի օրը պաշտպանական ու տարածաշրջանային հարցերի շուրջ Իրանի հետ բանակցություններ սկսելու համար Արևմուտքի կողմից ճնշումների մասին Սեյյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Ներկայումս Իրանը եվրոպացիների ու ամերիկացիների հետ բանակցելու թեմա չունի: Ով ցանկանա իմանա Սիրիայի հարցում Իրանի դիրքորոշման մասին, կպատասխանենք, քանի որ Իրանը պարզ ու հստակ է կոմնորոշված Սիրիայի ժողովրդին ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մասին»:

Ասիայի արևմուտքի զգայուն ու ստրատեգիական տարածքում ԻԻՀ-ի անկախ քաղաքականությունն ուղղված է խաղաղության ու անվտանգության հաստատմանը ՝ խախտելով վերտարածաշրջանային երկրների հավասարությունը: Տարածաշրջանի իրադարձություններում Իրանի ազդեցիկ ու կառուցողական ներկայությունը խանգարում է Միջին Արևելքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակների իրականացումը: Իրանի համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի քարտուղար Մոհսեն Ռեզային համոզված է.«Իրանը դարձել է տարածաշրջանի քաղաքական, պաշտպանական ու անվտանգության առաջին ուժը և նույնիսկ ամերիկացիները և՛ Սիրիայում և՛ Իրաքում հետ են մնացել Իրանի հետ մրցակցության դաշտում»: 

 Իրաքում ԻԼԻՊ-ի տապալումը, Իրաքից Քրդստանի անջատման ծրագրի ձախողումը և Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնակոչ խալիֆայության ավարտը Իրանի տարածաշրջանային քաղաքականության արդյունավետության  մասին են խոսում: Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Աստանայի բանակցություններն արդյունավորվեցին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությամբ և անկախ ԱՄՆ-ի և նրա դաշնակինցների ցանկությունից: Դա ևս Իրանի հաջողության մեկ այլ օրինակ է: Այդ ամենն ապացուցում է, որ տարածաշրջանային հավասարություններում և ահաբեկչության դեմ մվող պայքարի դաշտում ԻԻՀ-ի ազդեցությունն ավելին է , քան ԱՄՆ-ի նման վերտարածաշրջանային երկրներինը: Բաղդադում ԻԻՀ դեսպան Իրաջ Մասջեդիի հետ ունեցած հանդիպմանը Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Օսամե Ալ-Նաջիֆին ԻԼԻՊ-ին համարել է Իրանի և Իրաքի ընդհանուր թշնամին ու սպառնալիքը, նշելով, որ իր երկիրը բարձր է գնահատում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ԻԻՀ-ի ջանքերն ու ցուցաբերած օգնությունները:

Տարածաշրջանային հավասարակաշռության պահպանման արդյունքում ԻԻՀ-ը վերածվել է ստրատեգիական դերակատար մի երկրի: Նման պայմաններում ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները փորձում են բացասական ներկայացնել տարածաշրջանում Իրանի դրական դերակատարությունը: Ուստի նրանք ջանում են Իրանի հրթիռային կարողությունը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ, բանակցություն սկսել, որպեսզի հնարավոր լինի այդպիսով կառավարել Իրանի պաշտպանական ազդեցիկ կարողությունը և տարածաշրջանային քաղաքականությունը: 

Անկախ գործելը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության առանձնահատկությունը և այսօր երկրի հզորությունը հենց անկախության արգասիքն է: Այստեղից է սկսվում Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը: Այդ փաստը հաշվի առնելով է, որ ԱՄՆ-ը բացահայտորեն հայտարարում է, որ Իրանն է խոչընդոտում իր տարածաշրջանային անօրինական քաղաքականության իրականացմանը և նպատակ ունի քաղաքական ներկայացումների ու ապաքարոզչության միջոցով հակակշռի տակ առնել Իրանի անկախ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանի անվտանգությանը: ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պարտության մասին է հայտարարել իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդն իր ելույթում: Հինգշաբթի օրը Նորին Վսեմություն առաջնորդն ասել է.«Ասիայի արևմուտքում Դիմադրության հարցում մենք կանգնեցինք և ասացինք, որ թույլ չենք տալու: Այսօր ողջ աշխարհը հասկացել է, որ ԱՄՆ-ը ծրագիր ուներ, սակայն չհաջողեց: Իսկ մենք ցանկանում էինք և հաջողեցինք»:

Feb 09, 2018 18:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ