• Մտահոգություններ ՝ ԱՄՆ-ի և Արաբիայի միջուկային հավանական համաձայնության կապակցությամբ

ԱՄՆ-ի և Արաբիայի միջև միջուկային համաձայնության հավանականությունը հանգեցրել է աշխարհում, մասնավորապես Ասիայի արևմուտքի զգայուն շրջանում ատոմային զենքի չտարածման հետ կապված մտահոգությունների:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի դեմոկրատ սենատոր Էդ Մարքեյը նշել է , որ այդ երկիրը պետք է զերծ մնա Արաբիայի հետ միջուկային համաձայնություն կնքելուց: Նա ցանկացել է, որ Դոնալդ Թրամփի կառավարությունն Արաբիայի հետ ստորագրի միջուկային զենքերի չտարածման համաձայնագիրը: ԱՄՆ պետքարտուղարին և էներգետիկայի նախարարներ Ռեքս Թիլերսոնին և Ռիկ Պերիին գրած նամակում, Մարքեյը նշել է .«Ցանկացած համաձայնություն պետք է ընդգրկի երկու երկրի միջև «Թիվ 123» կամ միջուկային զենքերի տարածումը կանխելու հանձնառությունը»: 

Նամակում նշված է. «Արաբիայի հետ համաձայնության գալու ԱՄՆ նախկին ջանքերը սակայն ձախողել են ՝ ուրանի հարստացումից կամ այդ երկրում միջուկային վառելիքի վերամշակումից զերծ մնալուն,ինչի պատճառե հավանաբար «Թիվ 123» ոսկե օրենքին Ռիադի հակառակությունն է»:

ԱՄՆ ատոմային էներգիայի օրենսդրության «Թիվ 123» հոդվածում նշված է, որ մյուս երկրների հետ այդ երկրի ատոմային համագործակցությունը պետք է իրականացվի աշխարհում ատոմային զենքերի չտարածաման սկզբունքի հիմամբ, մինչդեռ լրատվամիջոցները հայտարարել են, որ Արաբիան խուսափել է ԱՄՆ-ի հետ ատոմային համագործակցության այդ հոդվածը տեղադրելուց: Սաուդցիները նաև պնդում են, որ ատոմակայաններում սպառվող ուրանի վերամշակումը և ատոմային վառելիքի արտադրումը կատարվի երկրի սահմաններից ներս: Ռիադը փորձում է առաջիկա 25 տարիներին, նվազագույնը 16 ատոմակայաններ կառուցել: Ներկայումս  ամերիկյան ընկերությունների ու կառավարության հետ բանակցություններ են ընթանում միլիարդավոր դոլարների բյուջե պահանջող ատոմակայաններ կառուցելու համար:

Արաբիայի նավթի վաճառքից գոյացող խոշոր նյութական շահերից օգտվելու քաղաքականությունը շարունակելով, Թրամփի կառավարությունը հույսեր է կապել Ռիադի հետ միջուկային համաձայնության կնքելու հետ: Համաձայնագիրը Վաշինգտոնից Ռիադի կախվածությունը մեծացնելով, հազարավոր աշխատատեղեր է ստեղծելու ամերիկյան ընկերությունների համար: Այնուամենայնիվ,  ԱՄՆ ներսում ատոմային վառլիքի ցիկլի ստեղծման և «Թիվ 123» հոդվածի ընդունումը մերժելու համար Ռիադի պահանջի նկատմամբ Թրամփի կառավարության դիրքորոշումը, համարվում է աշխարհում ատոմային սպառազինության ապատարածման հայտարարության և միջուկային գործունեության նկատմամբ Վաշինգտոնի երկակի նորմերի գնահատման փորձ:  
Մինչդեռ Իրանը վերջին տասը տարիներին ատոմային վառելիքի ցիկլից օգտվելու հարցում, ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային դաշնակիցների, ներառյալ Արաբիայի կողմից ճնշումների է ենթարկվել: Իսկ Վաշինգտոնն ու Ռիադը գտնվում են առանց չտարածման երաշխիքի նման համաձայնության սեմին: ԱՄՆ-ի և Արաբիայի միջև ցանկացած համաձայնություն, որը չի կանխելու ատոմային սպառազինություն ունենալու սաուդցիների թաքուն ցանկությունը , հանգեցնելու է տարածաշրջանում սպառազինական մրցակցության և աշխարհում ատոմային զենքերի տարածման: Ատոմային զենք ունենալու սաուդցիների ձգտումը և սաուդցիների նավթային դոլարներից ամերիկացիների պահանջը վտանգ են ներկայացնում աշխարհի համար: Հարցն այնքան լուրջ է , որ առթել է նաև ամերիկացի սենատորի մտահոգությունը:

 

 

Պիտակ

Feb 28, 2018 18:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ