• Մամուլի տեսություն 07-03-2018

Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդ Կիմ Ջունգ Ունը ցանկանում է պատմություն կերտել: Նա անցած տարիների ընթացքում՝ իշխանության հասնելուց ի վեր, շարունակ ընդլայնել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային սպառազինության հզորությունը:

Էըթեմադ

Կարմիրների նահանջը՞

 

Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդ Կիմ Ջունգ Ունը ցանկանում է պատմություն կերտել: Նա անցած տարիների ընթացքում՝ իշխանության հասնելուց ի վեր, շարունակ ընդլայնել է Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային սպառազինության հզորությունը: Այս օրերին լուրեր են հրապարակվել այն մասին, որ Հարավային Կորեայի 10-հոգանոց մի պատվիրակություն Փխենյան է ուղևորվել և ասվում է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցության մեջ մտնելով հրաժարվել միջուկային զենքերից և հավանական բանակցության ընթացքում դադարեցնել հրթիռային բոլոր փորձարկումները:

Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումից հրապարակված պատկերները վկայում են, որ հանդիպումն անցել է չափազանց ջերմ մթնոլորտում: «Գարդիան»-ը գրել է, որ Կիմը հազվադեպ է արտասահմանցի հյուրերի ընդունում, սակայն այս անգամ բարձր մակարդակով ընդունել է իր հյուրերին: Հարավային Կորեայի պատվիրակությունն առաջին անգամ մուտք է գործել Լեյբորիստական կուսակցության շենքը և այցելել է դրա տարբեր բաժինները: Կիմն այդ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Կորեայի ժողովրդի համար նոր պատմություն գրել:

Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդեց, Կիմ Ջունգ Ունը հյուրաբար Հյուիսային Կորեայում գտնվող պատվիրակության հետ զրուցել է Կորեական թերակղզում ռազմական լարվածությունների մեղմացման, նաև երկկողմ շփումներին ու համագործակցությանն ակտիվություն փոխանցելու շուրջ: Կիմ Ջունգ Ունն այս հանդիպման ժամանակ անգամներ կրկնել է, որ մտադիր է ընդլայնել հյուսիս-հարավ համագործակցությունը: Ակնկալվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությանը մասնակցած երկու գլխավոր ներկայացուցիչներն այսինքն Հարավային Կորեայի ազգային անվտանգության բյուրոյի պետ Չունգ Իվ Յունգն ու Հարավային Կորեայի ազգային տեղեկատվական ծառայության պետ Սու Հուենը առաջիկա շաբաթ Վաշինգտոն ուղևորվելով քննարկված թեմաների շուրջ մտքեր փոխանեն ամերիկացի պաշտոնատարների հետ:

 

Խոռասան

Ռուսաստանը պատրաստ է ընդհատել ինտերնետային կապն ու շահագործման հանձնել ազգային ցանցը

 

Ռուսաստանը սպառնացել է, որ եթե արևմուտքի պատժամիջոցներն այնքան ընդլայնվեն, որ հանգեցնեն ինտերնետային ցանցից Ռուսաստանին դուրս հանելուն, ինքը պատրաստ է շահագործման հանձնել իր սեփական ինտերնետը: «Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Ռաշա Թուդեյ»-ին հաղորդեց, ինտերնետի ընդլայնման հարցով Ռուսաստանի նախագահի օգնական Գերման Կիլմենկոն ընդգծել է, որ Ռուսաստանն այս պահին տեխնիկապես պատրաստ է ցանկացած քայլի գնալու համար, սակայն համաշխարհային ինտերնետին հրաժեշտ տալն այնքան էլ հեշտ ու անցավ չլինելու: Բարդությունը հաճախ առաջանում է մի տեխնոլոգիայից մյուսը փոխանցվելու ժամանակ, քանի որ հնարավոր է որոշ անձինք իրենց տեղեկություններն արձանագրած լինեն արտասահմանում կամ իրենց դոմեյնները գրանցած լինեմ այլ երկրներում: Հետևաբար Ռուսաստանի կառավարությունը մի հայտարարությամբ այդ մասին տեղյակ է պահել հանրությանը: Անձնական տեղեկությունների պաշտպանվածության մասին օրենքի համաձայն ռուս քաղաքացիների տեղեկությունները պրոցեսի ենթարկող բոլոր ընկերությունները պարտավորվում են տեղեկությունները գրանցել Ռուսաստանի տարածքում գտնվող սերվերներում: Թուիթերն ու սոցիալական մյուս ցանցերն էլ այդ օրենքն ընդունելով Ռուսաստանում աշխատելու արտոնություն են ստացել: Կիլմենկոն հավելել է, որ այս պահին ինտերնետի ռուսական տարբերակը հատկապես կառավարության ոչ-զինվորական աշխատողների օգտագործման համար նախագծված է և պատրաստ է շահագործման համար և Չինաստանի ու ԱՄՆ-ի նման Ռուսաստանն էլ իրեն յուրահատուկ որոնման շարժիչներ, սոցիալական ցանցեր ու առցանց քարոզչության համակարգ ունի: Ինտերնետից օգտվելու համար բոլոր երկրներում էլ որոշ օրենքներ են գործում որից չի բացառվում նաև Ռուսաստանը: Նա ընդգծել է, որ ռուսական համակարգերն ու աջակից ծրագրերը ինտերնետային ցանցում իրենց աշխատանքի խանգարման հետ կապված որևէ խնդիր չեն ունենալու և նույնիսկ եթե Ռուսաստանի դեմ ծավալուն քայլեր ձեռնարկվեն, որևէ բարդություն չի առաջանա:

 

Ալիք

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը կնպաստի շփման գծում լարվածության նվազեցմանը. ՄԽ համանախագահ

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Շոֆերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին և կշարունակի ակտիվ համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

«Մենք համոզված ենք, որ ներկայիս ստատուս քվոն չի կարող պահպանվել երկարաժամկետ հեռանկարում և որ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի»,- նշել է նա:

Շոֆերի խոսքով՝ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վճռականությունը՝ ինտենսիվացնել բանակցային գործընթացը և լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազման ուղղությամբ, արտացոլում է այդ իրողությունը:

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն, որպես համանախագահ երկիր, հանձնառու է բանակցային գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Շոֆերը նշել է, որ համանախագահները պատրաստ են աշխատել կողմերի հետ ցանկացած ձևաչափով, որը կնպաստի երկարաժամկետ կարգավորմանը:

Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ Շոֆերը նշել է, որ այդ քայլը շփման գծի երկայնքով լարվածության նվազեցման համար միջոցներ ձեռնարկելու կողմերի հանձնառության վկայությունը կդառնա:

Ամերիկացի համանախագահի խոսքով՝ բանակցային գործընթացում դրական առաջընթացի համար անհրաժեշտ են ինչպես կողմերի, այնպես էլ համանախագահների և միջազգային հանրության երկարատև անկեղծ ջանքերը, ինչը հակամարտության կողմերից կպահանջի դժվար որոշումների կայացում:

Ինչ վերաբերում է տարածաշրջան հերթական այցի ամսաթվերին, նա նշել է, որ ՄԽ համանախագահներն այժմ չունեն ժամանակացույց այդ առնչությամբ, բայց նրանք շարունակում են կողմերի հետ խորհրդակցությունները՝ հաշվի առնելով տարածաշրջանում ընտրությունների ընթացիկ շրջանը:

 

Armenpress.am

Forbes-ի «Միլիարդատերեր-2018» վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է հայազգի երեք գործարար

 

Ամերիկյան Forbes հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում ընդգրկվել է ծագումով հայ երեք գործարար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Միլիարդատերեր-2018» վարկանիշում Ռուսաստանում գործունեություն ծավալող «Մագնիտ» ցանցի հիմնադիր, «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 550-րդ հորիզոնականը:

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը 3,7 միլիարդ դոլար կարողությամբ ընդգրկվել է 606-րդ հորիզոնականում: 2,7 մլրդ դոլար կարողությամբ արգենտինահայ գործարար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանը զբաղեցնում է 887-րդ տեղը:

«Միլիարդատերեր 2018» վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը 112 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը, 90 մլրդ դոլարով նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ 84 մլրդով երրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը:

Ամենահարուստների տասնյակում են ընդգրկվել նաև LVMH ընկերությունը ներկայացնող ֆրանսիացի Բեռնար Արնոն՝ 72 մլրդ կարողությամբ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 71 մլրդ-ով, Zara-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան՝ 70 մլրդ-ով, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը՝ 67,1 մլլրդ-ով, ամերիկացի Կառլոս Կոչը՝ 60 մլրդ-ով, նույնքան կարողությամբ Դևիդ Կոչը և ամերիկացի Լարի Էլիսոնը՝ 58,5 մլրդ դոլար կարողությամբ:      

 

 

 

 

Mar 07, 2018 12:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ