• ԱՄՆ իշխանությունների հակասական արձագանքը՝ Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու առաջարկին

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Կոութսը կասկածի տակ է դնում միջուկային ուժի վերաբերյալ բանակցելու կապակցությամբ համապատասխան անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում Փխենյանի պատրաստակամությունը:

Կոութսի խոսքով՝ ԱՄՆ կառավարությունը բազմիցս զիջումների է գնացել Փխենյանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար, իսկ Հյուսիսային Կորեան այդ ժամանակն օգտագործել է իր միջուկային ներուժը զարգացնելու համար:

«Խոսակցությունները էժան արժեն», - ասել է Կոութսը` ելույթ ունենալով Սենատի նիստում` Հյուսիսային Կորեայի առաջնորդին «շատ հաշվենկատ անվանելով»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքեց Հյուսիսային Կորեայի բանակցային առաջարկին` ասելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է խոսել Հյուսիսային Կորեայի հետ, բայց դա միայն տեղի է կուունենա, երբ Փխենյանը հրաժարվի  իր միջուկային զենքից:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ասել է, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ բոլոր տարբերակները քննարկվում են, և ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի միջուկային զինաթափման ուղղությամբ:

Պետքարտուղարության խոսնակ Հեթեր Նուրթը  ևս հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ  ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել:

Հյուսիսային Կորեայի կողմից բանակցությունների առաջարկի վերաբերյալ ամերիկացի պաշտոնատարների հակասական հայտարարությունները համընկնում է  Հյուսիսային Կորեայի առաջնորդի  եղբորը սպանելու պատրվակով  այդ երկրի դեմ ԱՄՆ-ի կողմից  նոր պատժամիջոցների կիրառմանը:

Հյուսիսային Կորեան արձագանքելով այս հայտարարություններին և ԱՄՆ պաշտոնյաների քայլերին, հայտարարել է որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները հնարավոր էին միայն նույն պայմաններում,  երկիրը չի հրաժարվի իր հրթիռային ու միջուկային պաշտպանական ծրագրերից:

Հյուսիսային Կորեան կրկին ակտիվացրել է իր ռեակտորը Յանգբիոնում ու վերսկսել միջուկային զենքի  համար պլուտոնիումի արտադրությունը:

Վերլուծաբանների կարծիքով, սա «քաղաքական մանևր» է, որի նպատակն է ավելի շատ ճնշում գործադրել, որպեսզի վերջին լարվածությունը ավելի մեղմանա:

Քաղաքական դիտորդների համոզմամբ, այժմ  Հյուսիսային Կորեայի կողմից դիվանագիտական ճանապարհը բացվել է: Անկասկած, դա նշանակալի է, քանի որ մինչև մի քանի ամիս առաջ սպառնալիքները ավելի լուրջ էին դառնում և նույնիսկ խոսում էր ռազմական հարվածի մասին:  Հետևաբար այդ դիվանագիտական հնարավորությունը պետք է օգտագործվի ճիշտ որոշում կայացնելու տարածաշրջանի համար, սակայն Սպիտակ տանն այդ պատրաստակամությունը դեռևս գոյություն չունի:

ԿՀՎ-ի  նախկին տնօրեն Ջոն Բրաննան, ասել է, որ ակնհայտ է, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը պաստրաստ չէ այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են Հյուսիսային Կորեայի հարցը:

Հյուսիսային Կորեայի կողմից բանակցությունների առաջարկի վերաբերյալ ամերիկացի պաշտոնյաների հակասական արձագանքները վկայում են ԱՄՆ վարչակազմի միջև եղած վեճերի մասին:

Հաշվի առնելով այդ պայմանները, Սպիտակ տան համար շատ դժվար է միջազգային հարցերի շուրջ որոշումներ կայացնելը: 

Պիտակ

Mar 07, 2018 17:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ