• Մամուլի տեսություն 08-03-2018

Մոհամմեդ Բեն Սալմանը եռօրյա ուղևորության նպատակով երեկ Կահիրեից Լոնդոն մեկնեց:

Էբթեքար

Արքայազնի համար փռված թագուհու կարմիր գորգը

 

Մոհամմեդ Բեն Սալմանը եռօրյա ուղևորության նպատակով երեկ Կահիրեից Լոնդոն մեկնեց: Նա այս ուղևորության ընթացքում Բրիտանիայի վարչապետի ու ԱԳ նախարարի հետ երկու տեսակցություն ունենալուց բացի հանդիպեց Բրիտանիայի արքայական ընտանիքի անդամներին: Բրիտանիայում ընդունված կարգի համաձայն Լոնդոնում թագուհու հետ արտասահմանցի մի պաշտոնատարի տեսակցությունը հյուրերի համար բրիտանացիների կողմից նկատի առնված արարողակարգային ամենաբարձր մակարդակն է համարվում, ինչն արժանանալով Բրիտանիայի ժողովրդի խիստ բողոքին այդ այցի հետաձգման պատճառ էր դարձել: Արաբիայում բարեփոխումներին մասնակցությունն ու այդ ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև  Արաբիայի ու Բրիտանիայի ռազմավարական համագործակցության խորհրդի շրջանակներում Արաբիայի գահաժառանգի ու Բրիտանիայի պաշտոնատարների տեղեկատվական ու ապահովական խորհրդակցություններն այս այցի գլխավոր առանցքներից են հայտարարվել: Այդուհանդերձ Բրիտանիայի իշխանությունները Մոհամմեդ Բեն Սալմանի այցի նախօրեին հայտարարեցին, որ սաուդացի գահաժառանգին են փոխանցելու Եմենում հումանիտար վիճակի հետ կապված իրենց խոր մտահոգությունը: Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ասել է, որ մենք ցանկանում ենք, որ հումանիտար օժանդակություններ փոխանցվեն Եմենի ժողովրդին և Եմենում հումանիտարական օրենքների ոտնահարման կապակցությամբ հետաքննություն սկսվի:

Այդ արտահայտությունները կատարվել են այն պայմաններում, երբ դրանից երկու օր առաջ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը Արաբիային սպառազինության վաճառքի և դրանք եմենցի խաղաղ քաղաքացիների դեմ օգտագործվելու կապակցությամբ իր տրամաբանությունը ներկայացնելով հավակնեց. «Մենք ցանկանում ենք Եմենում ճարտարաբանեցրի դադարեցումը և այդ կապակցությամբ Լոնդոն գլխավոր ռազմավարությունը քաղաքական լուծում գտնելն է»: Երբ խոսք առաջ քաշվեց Բրիտանիայի կողմից Արաբիային վաճառված կասե դային ռումբերի մասին, նրա պատասխանը շատ ավելի ապշեցուցիչ էր, քանի որ Բրիտանիայի ԱԳ նախարարը աչքերը հառելով նկարահանող սարքին հավակնեց, թե զենք չվաճառելը որևէ բան չի փոխի Եմենի պատերազմում և մենք ավելի լավ լուծումներ ենք որոնում:

Հարց է ծագում, թե եռամյա այս պատերազմին վերջ տալու համար Լոնդոն առավել լավ լուծումն ի՞նչ կարող է լինել: Արդյոք այդ լուծումը վերաբերում է Եմենի ճգնաժամին, թե՝ Բրիտանիայի շահերին: Այս կապակցությամբ ու այն պայմաններում, երբ Բրիտանիայի ժողովուրդը հրապարակային ցույցեր կազմակերպելով իր խիստ հակառակությունն է հայտնել Բեն Սալմանի Լոնդոն կատարած ուղևորության դեմ ու նրան պատերազմական ոճրագործ է անվանել, «Գարդիան» օրաթերթը որոշ փաստաթղթեր ներկայացնելով ապացուցել է, որ Լոնդոնը սպառազինական ամենամեծ հովանավորությունն է ցուցաբերել Արաբիային, այնպես որ միայն 1980-ական թվականների կեսերին երկու երկրները  43 միլիարդ ֆունտ արժող պայմանագիր են կքնել, որի որոշ մանրամասնությունները, որոնք կարող էին վտանգել Արաբիայի հետ արևմուտքի հարաբերությունները մինչ օրս թաքուն են պահվել: Ընդհանուր առմամբ ամփոփ հայացք նետելով Բրիտանիայի ու Արաբիայի միջև հարաբերությունների պատմական անցյալին պարզվում է, որ Սաուդյան գերդաստանն իր իշխանությունը պարտական է Լոնդոնին:

 

Քեյհան

ԱՄՆ-ն ամսական աշխատավարձ է վճարում ահաբեկիչներին

 

Պենտագոնը մի զեկույցում պաշտոնապես հաստատեց, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից խմբերին կապված 10000 անդամների ամսական աշխատավարձ է վճարում և մտադիր է մինչև ընթացիկ տարվա ավարտը այդ թիվը հասցնել 65000 հոգու:

Հիշյալ անհատներին վճարված ամսական աշխատավարձը 200-ից 400 դոլար է հայտարարվել: Այս լուրի հրապարակումը բացահայտում է ԱՄՆ-ին Բաշար Ասադի ընդդիմադիրների կախվածության խորքը:

Վաշինգտոնի հավակնության համաձայն, առաջիկա տարի 30000 վճարվող անձինք ստանձնելու են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունների պատասխանատվությունը և 35000 հոգի էլ պարտականություն են ունենալու ապահովել ազատագրված տարածքների անվտանգությունը:

Իհարկե պիտի հիշեցնել, որ ԱՄՆ-ն Սուրիայում ԻԼԻՊ-ի դեմ չի կռվում և նրա նպատակը Բաշար Ասադի օրինական իշխանության կործանումն է: Ազատագրված տարածքներ էլ այն տարածքներն են, որոնք այս պահին վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից հովանավորվող զինված քրդերի կողմից:

Հիշյալ զեկույցում նաև ասված է, որ Պենտագոնը Սիրիայում ներքին անվտանգության ուժերին հովանավորելու համար 30 միլիոն դոլար բյուջե կարիք ունի: Անցած հունվարին ԱՄՆ-ն հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսային սահմանները պաշտպանելու նպատակով մտադիր է տեղացի քրդերից ուժեր ձևավորել: ԱՄՆ-ն նպատակ ունի Սիրիայի հյուսիսն ու արևելքն ամբողջությամբ մասնատել այդ երկրից:

 

Ալիք

Աշխարհը այժմ մոտ է միջուկային աղետին, քան երբեւէ անցած 65 տարիների ընթացքում

 

Միջուկային զենքի արգելման արշավի միջազգային մասնագետները (ICAN), որը 2017 թվականին պարգեւատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով, միջուկային սպառազինություններում ներդրումների աճ է արձանագրում:

20 առաջատար համաշխարհային կոնցեռներից Lockhead Martin, Boeing, Airbus եւ BAE Systems-ը անցյալ տարի մոտ 525 մլրդ դոլար են ստացել այդ նպատակով:

Այս մասին է վկայում է ICAN փորձագետների եւ Նիդերլանդների ոչ պետական խաղաղապահ կազմակերպության՝ PAX-ի պատրաստած զեկույցը:

2016-ի համեմատ այս ոլորտում ֆինանսական ներդրումների ծավալը ավելացել է 81 մլրդ դոլարով (65 մլրդ եվրո): ICAN- ի գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինի համաձայն, սա «նոր միջուկային սպառազինությունների մրցավազք է», որը ծառայում է պաշտպանական արդյունաբերության շահերին եւ սպառնում է աշխարհի անվտանգությանը:

Ֆինն ասել է, որ աշխարհը այժմ մոտ է միջուկային աղետին, քան երբեւէ անցյալ 65 տարիների ընթացքում: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ հակամարտությունը կարող է ատոմային պատերազմի վերածվել, ինչպես նաեւ Պենտագոնի փոքր հզորությամբ  միջուկային զենք ստեղծելու ծրագրերին:

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստանն առաջ է ընկել Ադրբեջանից 50 ամենաէժան երկրների վարկանշային ցուցակում

 

Ամերիկյան հեղինակավոր պորտալը կազմել է ապրելու համար աշխարհի ամենամատչելի երկրների վարկանշային ցուցակը։ Դրանում Հայաստանը հետ է ընկել Վրաստանից և Թուրքիայից, սակայն առաջ է անցել Ադրբեջանից։

Հայաստանը ֆինանսախորհրդատվական GOBankingRates պորտալի վարկածով ներառվել է աշխարհի ամենաէժան 50 երկրների ցուցակում։

Վարկանշային ցուցակում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականն` առաջ անցնելով Ադրբեջանից։ Իսկ հարևան Վրաստանը 16-րդ տեղում է, Իրանը` 23-րդ, Թուրքիան` 26-րդ։

«Միջնադարյան վանքերի ֆոնին հիանալի բնապատկերները միակ պատճառը չեն, ինչի համար ամբողջ կյանքը Հայաստանում անցկացնելը գրավիչ գաղափար է թվում», — գրված է պորտալում։

Ցուցակի հեղինակների խոսքով` Հայաստանն ապրելու համար ամենաէժան երկրներից մեկն է, այնտեղ բնակարանի վարձակալությունը 91%-ով մատչելի է, քան Նյու Յորքում։

Ցուցակի տվյալներով` ապրուստի համար ամենաէժան երկիրը Հնդկաստանն է։ Հնդկաստանին հաջորդում է Սաուդյան Արաբիան, Պակիստանը, Թունիսը, Զամբիան, Ուկրաինան, Մեքսիկան, Եգիպտոսը, Բանգլադեշը և Մակեդոնիան։ Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցրել է Հունգարիան։

 

 

 

 

 

Պիտակ

Mar 08, 2018 11:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ