• Էսհաղ Ջահանգիրիի այցը Բաղդադ. Իրանն ու Իրաքը ռազմավարական համագործակցությունների գագաթնակետին

Իրանի նախագահի առաջին տեղակալը եռօրյա այցով մեկնել է Իրաք: Այս այցը վկայում է, որ Իրաքում ԻԼԻՊ-ի մաքրագործումից հետո Իրան-Իրաք համագործակցությունները ընդլայնվում են:

Չորեքշաբթի երեկոյան Ջահանգիրին երկկողմ բանակցություն է ունեցել Իրաքի Վարչապետի հետ: Բաղդադում կայացած նիստում Ջահանգիրին ասել է.«Բաղդադի ու Թհրանի քաղքական հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում»: Նիստի ընթացքում, բաձր գնահատելով ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողմից Իրաքին ցուցաբերված օգնությունը, Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Ոչ ոք չի կարող խափանել Իրան-Իրաք երկկողմ հարաբերությունները: Իրաքն  ընդլայնելու է հարաբերություններն Իրանի հետ, բոլոր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում»:

Ըդհանուր սահմանի առկայության բերումով երկու ժողովուրդների վաղեմի հարաբերություններն ու պատմական, մշակութային ու կրոնական ընդհանրությունները մշտապես ընթացել են զարգացման ճանապարհով: Միասնական մշակույթի առկայության բերումով, Իրանի ու Իրաքի ժողովուրդների հարաբերություննրը մեծ աջակցություն են Իրանի ու Իրաքի միջեւ ռազմավարական գործընկերության ընդլայնման համար: Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի կողմից իրաքին ցուցաբերված աջակցությունը վկայում է դրա մասին:

Ահաբեկչության դեմ պայքարում Ի«անի կողմից ցուցաբերված աջակցությունը խոսում է Իրանի կողմից պատասխանատվության բարձր զգացողության մասին, որն Իրաքի անվտանգությունն ու կայունությունը իր երկրի կայունությունն ու անվտանգությունն է համարում: Անապոհովության ու ահաբեկչության ճգնաժամից Իրաքի հաջող անցումը մարմնավերել է Թեհրան-Բաղդադ անխոցելիությունը, ինչը ցույց տվեց, որ այդ հարաբերությունները վաղեմի անցյալ ունեն:

Ի հավելումն քաղաքական և անվտանգության կողմի, այն առումով, որ Իրանը թույլ չվեց Բաղդադում և Էրբիլում ԻԼԻՊ-ի բռնազավթումը ոււ այս երկրում անապահովության ընդլայնումը, Իրանը կարևոր դեր ունի նաև Իրաքի տնտեսական զարգացման գործում: Կայունությունն ու կայուն անվտանությունը Իրաքի շենացման ու վերակառուցման անհրաժեշտություններից են համարվում և այս կարևոր երևույթը իրականացվել է հետիլիպական ժամանակաշրջանում: Իրաքի պաշտոնյաների խոսքերով, այդերկրի վերակառուցման համար 100 մլրդ դոլր բյուջե է հարկավոր և այդ ոլորտում նույնպես Իրանը հատուկ ուշադրություն է դարձնում Իրաքին: Էսհաղ Ջահանգիրին հայտարարել է.«Իրանը պատրաստ է շուրջ 3 մլրդ դոլար տրամադրել Իրաքին, որպեսզի Իրանի ընկերություններն ու մասնավոր բաժինը կարողանան լուրջ համագործակցություն ծավալել Իրաքի վերակառուցման գործում»:

Իրանը լավ փորձ ունի ճանապարհաշինության, երկաթգծի կառուցման ու առողջապահության, տեխնիկական ու ճարտարապետական ծառայությունների մատուցման ոլորտներում: Հաշվի առնելով Իրաքի կարիքները, կարելի է այդ փորձառությունը օգտագործել Իրաքի վերակառուցման տեմպերն ավելի արագացնելու համար: Այն ինչ կրկնապատկում է վերկառուցման շրջանում Իրան-Իրաք համագործակցության նշանակությունը, երկու երկրների տնտեսական փոխանակումներն են: Ներկա դրությամբ Իրաքը Իրանի ոչ նավթային ապրանքների արտադրության 2-րդ կայանն է և վերջին 9 ամիսների ընթացքում երկու երկրի առևտրական փոխանակումերի ծավալը կազմել է 6 մլրդ. 132 մլն. դոլար: Հաշվի առնելով Իրանի ու Իրաքի տնտեսական հարաբերությունների կարևորությունն ու բազմազանությունը, այդ ոլորտում անհրաժետ է  ձևավորել ընդգրկուն փաստաթուղթ, ինչն ուշադրության է արժանացել Իրաք կատարած Ջահանգիրիի այցի ընթացքում:

Պիտակ

Mar 08, 2018 13:02 Asia/Yerevan
Մեկնաբանություններ