• Իրանի առաջնորդի հայեցակետը ՝ Եվրոպայի ու ԱՄՆ-ի կամքից անկախ տարածաշրջանում Իրանի ներկայության կապակցությամբ

Նշելով, որ Իրանի ժողովուրդը մշտապես պատրաստ է պատասխանել ոտնձգիչներին, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է .«Տարածաշրջանում Իրանի ներկայությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի կամքից կախված չէ»:

Հինգշաբթի օրն անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ներկայության հարցի շուրջ բանակցելու կապակցությամբ ամերիկացի և եվրոպացի պետայրերի ցանկությանը, նորին վսեմություն առաջնորդը հավաստիացրել է.«ԱՄՆ-ը ողջ տարածաշրջանում նենգ ու սադրիչ ներկայություն ունի և միևնույն ժամանակ, թունավորում է մթնոլորտը ՝ տարածաշրջանում Իրանի ներկայության մասին»: Տարածաշրջանում ԻԻՀ ներկայության հարցի շուրջ Իրանի հետ բանակցելու կապակցությամբ եվրոպացի պետայրերի ցանկության մասին գերապատիվ առաջնորդը նշել է, որ տարածաշրջանում Իրանի ներկայությունն ԱՄՆ-ի և Եվրոպայի կամքից կախված չէ:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանի իսլամական հանրապետությունը մշտապես եղել է անկախ դերակատարի դիրքում և անկախ ԱՄՆ-ի և Եվրոպայի կամքից, պաշտպանել է իր և Ասիայի արևմտյան երկրների ժողովուրդների շահերը: Հաշվի առնելով խաղաղ գոյակցության և բարիդրացիական սկզբունքները և տարածաշրջանային ու հավաքական բանակցությունների շրջանակում, Իրանը դիտարկել է տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության հավասարությունները: ԻԻՀ-ի քաղաքականության արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքը ՝ առանց վերտարածաշրջանային երկրների միջամտության տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատմանն ուղղված տարածաշրջանային բանակցություններ վարելն է: Տարածաշրջանի խնդիրների կարգավորման նպատակով «Տարածաշրջանային բանակցությունների ֆորում» կյանքի կոչելու համար ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի ներկայացրած առաջարկը վկայում է խաղաղության հաստատման նպատակով Ասիայի արևելքում Իրանի ազդեցիկ ու կառուցողական ներկայության մասին:

Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ինքնահռչակ խալիֆայության կործանումը, Ասիայի արևմուտքում ԻԻՀ-ի կառուցողական ու պատասխանատու ներկայության արդյունքն է, որ Իրաքի և Սիրիայի օրինական կառավարությունների հետ բանակցության շնորհիվ, թույլ չտվեց.   որպեսզի տարածաշրջանում Արևմուտքի ՝ մասնավորապես ԱՄՆ-ի դավադրությունն իրականություն դառնա: Թշնամիներից տարածաշրջանի երկրների ժողովուրդներին պաշտպանելը որպես տարածաշրջանի ազդեցիկ երկիր՝ ԻԻՀ-ի պարտականությունն է: Լիբանանում, Սիրիայում, Իրաքում ու Եմենում «Դիմադրության առանցքի» ներկա իրավիճակը տարածաշրջանային համագործակցությունից ազդված մոդել է, որը շարունակ կատարելագործվում է: Այդ համագործակցության արդյունքում, եվրոպացիներն ու ամերիկացիները վտանգված են տեսնում տարածաշրջանում իրենց շահերը և առաջ են քաշում Իրանի հետ բանակցելու հարցը:

Արևմուտքը ՝ հատկապես ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան, այնպիսի հանգամանքներում են վտանգավոր համարում տարածաշրջանում Իրանի դերը, երբ Սիրիայում ահաբեկչական խմբերը հենց նրանց աջակցությամբ են ստեղծվել ու սպառազինվել : Իսկ Եմենի պատերազմը երրորդ տարին է թևակոխել ՝ ամերիկյան, ֆրանսական ու բրիտանական զենքերի կիրառմամբ: Տարածաշրջանում ԻԻՀ-ի ազդեցիկ ներկայությունը զրոյացրել է Արևմուտքի իմպերիալիստական ու գաղութարակական ծրագրերը: Ուստի Եվրոպան ու ԱՄՆ-ը փորձում են բանակցել իրենց տերիտորիայից դուրս գտնվող տարածաշրջանում Իրանի ներկայության հարցի շուրջ: 

Տարածաշրջանում Իրանի դրական ներկայության դիմացի կողմում, Ասիայի արևմուտքում օտարների միջամտությունն է , որը հանգեցրել է ահաբեկչության տարածմանն ու պառակտմանը: Այդ կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի միջամտությունները համարվում են գլխավոր մարտահրավերները, որոնք հանգեցնում են ներկա ճգնաժամերի ծավալմանը և ավելի է բարդացրել իրավիճակը: Սիրիայի տարածքում անօրինական ռազմական ներկայությամբ ԱՄՆ-ը պնդում է իր ավերիչ ու լարվածություն հարուցող քաղաքականություններին»:

Պիտակ

Mar 08, 2018 18:25 Asia/Yerevan
Մեկնաբանություններ