• Մամուլի տեսություն 12-03-2018

Ամեն գնով և կուրորեն Ալե Սաուդի քաղաքականություններին հետևելը մութ հեռանկար է ուրվագծում Էմիրությունների կայունության, անվտանգության ու ապագայի համար:

Ջոմհուրի Էսլամի

Էմիրությունների շեյխերը պիտի դաս քաղեն

 

Ամեն գնով և կուրորեն Ալե Սաուդի քաղաքականություններին հետևելը մութ հեռանկար է ուրվագծում Էմիրությունների կայունության, անվտանգության ու ապագայի համար: Էմիրությունների որոշ պաշտոնատարներ այսօր շարունակ զարկում են Իրանի հետ թշնամության թմբուկին և ուղղակի կրկնում են այն ինչը, որ նրանց թելադրում են սիոնիստները և կամ սաուդական արքունիքի նեխած պարագլուխները: Սիոնիստ զավթիչների ու Ռիադի նեխած արքունիքի ընդհանուր նպատակն է Իրանին տարածաշրջանում անկայունության ազդակ ներկայացնել:

Նման ստահոդությունների կրկնումը որևէ վարկ չի կարող բերել Էմիրություններին ու նրա պաշտոնատարներին: Նրանք գործնականում ըմբռնել են, որ Իրանը տարածաշրջանում կայունության ու անվտանգության խարիսխ է համարվում և իր հզոր ներկայությամբ արտաքին ուժերից ու նրանց տեղացի հետևորդներից խլել է անկայունացնող քայլերի դիմելու առիթը:

Հարց է ծագում, թե ամոթալի կերպով սիոնիստներին ու սաուդացիներին հետևելով Էմիրությունների պաշտոնատարներն ի՞նչ նպատակ են հետապնդում և նման քաղաքականությունն ի՞նչ արդյունք կարող է ունենալ նրանց համար: Մի ժամանակ Սաուդյան արքունիքը սիրաբանում էր Կատարի շեյխերի հետ ու գովեստով էր արտահայտվում նրանց քայլերի մասին, սակայն երբ սաուդացիների ցանկությանը դեմ խոսք հնչեցվեց Արաբիայի պարագլուխները միանշանակ Կատարի իշխանության կործանումն ու ոչնչացումը պահանջեցին: Փորձը ցույց է տվել, որ սաուդացիները մթնոլորտը թունավորելով Կատարի դեմ ԱՄՆ-ի ու Եվրոպայի մոտ այնպիսի քայլերի դիմեցին, որ Վաշինգտոնը սկսեց մեղադրանքներ ուղղել կատարցի պաշտոնատարների կողմը: Սա այն իմաստով է, որ Ռիադի պետական այրերին հետևելն ու նրանց դիմաց կամազուրկ լինելը ինչ-որ սահման ունի և այդ բնագավառում ծայրահեղության գնալն այսօր պատճառ է դարձել, որ դրանից Կատարը տուժի, ինչը վաղը կարող է նույնությամբ կրկնվել Էմիրությունների ու մյուսների համար՝ ընդհուպ մինչև այն աստիճան, որ այլևս հարաբերությունների վերականգնման համար հնարավորություն գոյություն չունենա:

 

Էըթեմադ

Ընդդեմ Չինաստանի ժողովրդին

 

Միայն երկու հոգի դեմ քվեարկեցին, երեք հոգի ձեռնպահ մնաց, իսկ Չինաստանի ժողովրդային ազգային կոնգրեսի մնացյալ 2958 պատգամավորները կողմ քվեարկեցին երկրի սահմանադրությունից երկու շրջան նախագահության սահմանափակության կրճատմանը: Կոմունիստական Չինաստանի առաջնորդ Մաո Ցզե Դունի վախճանումից չորս տասնամյակ անց Չինաստանը կրկին ունի առաջնորդ, որը ցանկանում է մինչև մահ մնալ իշխանության ղեկին: Թեև Չինաստանի պաշտոնական ԶԼՄ-ները նախագահության շրջանների սահմանափակման վերացումը, որը հինգ ամիս առաջվանից քննարկվում էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության ազգային համագումարում և երեկ վավերացվեց Չինաստանի Ժողովրդային ազգային կոնգրեսի նիստում անհրաժեշտաբար Շին Ջին Փինգի նախագահության ու առաջնորդության շրջանը ցմահ դարձնելու իմաստով չեն համարել, սակայն պարզ է, որ Չինաստանի նոր նախագահը չի ցանկանում մոտ ապագայում հրաժեշտ տալ իշխանությանը:

Չինաստանի ժողովրդային հանրապետությունը Ժողովրդային ազգային կոնգրեսի կողմից սահմանադրության մեջ մտցված փոփոխությամբ 36 տարիներից հետո վերադարձավ աշխարհի ցմահ նախագահական համակարգ ունեցող երկրների շարքը: 1982 թվականին Չինաստանի ազգային կոնգրեսը որոշեց նախագահության շրջանների սահմանափակության մասին կետեր ավելացնել սահմանադրությանը: Այդ ժամանակ Դենգ Շիաո Փենգը, որպես Չինաստանի առաջնորդ գործնականում վարում էր իշխանության ղեկը և երկրի նախագահը սահմանափակ լիազորություններ ուներ: Դենգ Շիաո Փենգը առանց նախագահի կամ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնական պաշտոններն ունենալու, նախագահելով Չինաստանի կուսակցության ու կառավարության ռազմական հանձնաժողովում գործնականում ամբողջությամբ իր ձեռքում ուներ իշխանությունը: 1990 թվականների սկզբից երբ Շիաո Փենգը մոդեռն Չինաստանի ճարտարապետի դերում հանդես գալով որոշեց իշխանությունը փոխանցել իրեն փոխարինող Ջիանգ Զեմինին, նախագահության շրջանների սահմանափակությունը կարևորություն ստացավ: Դենգ Շիաո Փինգից ժառանգություն մնացած Չինաստանում նախագահը գլխավորում է երկիրը և 1982 թվականին մշակված սահմանադրության համաձայն որևէ անձ միայն երկու հնգամյա շրջանների համար կարող էր ստանձնել նախագահի պաշտոնը: Բայց ահա Ջիանգ Զեմինի նախագահ հռչակվելուց շուրջ 25 տարի անց հիմա Չինաստանում իշխանության է անցել մի անձ, որ նախընտրում է իր ցմահ նախագահության շրջանի ճամբին որևէ արգելք չլինի:

 

Արմենպրես

Միջազգային հանրությունը պետք է ԼՂ-ն ընդունի ազգերի ընտանիք. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում

 

 

Միջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը  ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է ԼՂ-ի նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:

«Այս շաբաթ ԼՂ-ի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք ԼՂ-ը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,- գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում ԼՂ-ը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա ԼՂ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ:

Էվանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելություն է իրականացնում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Նա ընդգծում է, որ թեպետ կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, սակայն այս ընթացքում ԼՂ-ի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:

 

 

Ալիք

SIPRI-ն հայտնել է, թե որ երկրներն են սովորական սպառազինությունների հիմնական տեսակների գլխավոր արտահանողները

 

2013-2017 թվականներին սովորական սպառազինությունների հիմնական տեսակների գլխավոր արտահանողների հնգյակը գլխավորում է ԱՄՆ-ն, որին հաջորդում են Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI)՝ 2013-2017 թվականներին սպառազինության համաշխարհային առևտրի վերաբերյալ նոր հետազոտության արդյունքներով:

Հինգ ամենախոշոր մատակարարներին է բաժին հասնում սպառազինությունների վաճառքի ընդհանուր ծավալի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին և Ռուսաստանին միասին՝ 56 տոկոսը:

Միացյալ Նահանգների կողմից զենքի վաճառքը կազմել է ընդհանուր վաճառքների 34 տոկոսը, ինչը նշանակում է 2013-2017 թվականներին, 2008-2012 թվականներին ռազմական արտադրանքի արտահանման համեմատ, 25 տոկոսի աճ:

Այդ ժամանակաշրջանում ամերիկացիները զենքի խոշոր համակարգեր են արտահանել 98 երկիր:

2013-2017 թվականներին զենքի համաշխարհային արտահանման ծավալների 22 տոկոսը պատկանել է Ռուսաստանին. նշված ժամանակաշրջանում, 2008-2012 թվականների համեմատ, վաճառքի ծավալները կրճատվել են 7,1 տոկոսով: Վաճառքի 58 տոկոսն իրականացվել է երեք հիմնական գործընկերներին՝ Հնդկաստանին, Չինաստանին և Վիետնամին:

2013-2017 թվականներին սպառազինությունների ամենախոշոր ներկրողը եղել է Հնդկաստանը, նրան հետևում են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Արաբական Միացյալ Էմիրությունները:

 

 

 

Պիտակ

Mar 12, 2018 12:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ