• Զարիֆը կարևորել է Եմենում անհապաղ հրադադարի հաստատումը և դեղորայքի ու սննդամթերքի ու դեղորայքի առաքումը

Շուրջ երեք տարի Եմենը ենթարկվում է Սաուդյան Արաբիայի հարձակումներին և ծանր մարդկային աղետ է դիմագրավում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, յուրաքանչյուր տաս րոպեն մեկ եմենցի մի երեխա է մահանում խոլերայի և թերսնման հետևանքով:

Կիրակի օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը Թեհրանում մտահոգություն է հայտնել Եմենի ժողովրդի ծանր վիճակի կապակցությամբ:

Իրանի արտգործնախարարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հանդիպման ժամանակ քննարկված կարևորագույն հարցերից են Եմենում անհապաղ հրադադարի հաստատումը և պատերազմից տուժած ժողովրդին դեղորայքի ու սննդամթերքի առաքումը:

Հանդիպման ժամանակ, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ ԻԻՀ ոչ մի ջանք չի խնայելու Սիրիայի և Եմենի պատերազմից տուժած ժողովրդին օգնելու հարցում և հումանիտար օգնություններ է առաքելու այդ երկրներ:

Սաուդյան վարչակազմը 2015թ. մարտից ցամաքային, օդային ու ծովային հարձակում է իրականացրել Եմենի դեմ:

Անցած շաբաթ, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամմեդ Բեն Սալմանի Լոնդոն այցելության շեմին, Գարդիան օրաթերթը գրել էր, որ Բրիտանիան փակել է իր աչքերը սաուդցիների ոճրագործությունների վրա և անտեսում է ժնևյան կոնվենցիան ու  մարդու իրավունքները, որովհետև իր համար մեծ նշանակություն ունեն Ռիադի հետ առևտրական խայտառակ հարաբերությունները:

Գարդաիանի հոդվածագիրներից մեկը գրել է.«Մուհամմեդ Բեն Սալմանը հենց նա է, ով խախտել է ժնևյան կոնվենցիան, ավերել Եմենի գյուղատնտեսական ենթակառույցները, ապա ռմբակոծել այդ երկրի սննդամթերքի արտադրման գործարաններն ու ագարակները: Նա ավիահարձակումներ է իրականացրել խաղաղ բնակչության դեմ, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ երեխաներ:

Իրականում, Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի պատերազմում մեծ նշանակություն ունեն ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի շահերը, այդ թվում՝ զենքի վաճառքից գոյացած շահերն ու Սաուդյան Արաբիայի հետ առևտուրը:

Բեն Սալմանի Լոնդոն կատարած այցելության ընթացքում, երկու երկրի միջև ստորագրվել  է 100 միլիարդ դոլար արժողությամբ մի պայմանագիր:

Անցած տարի, Դոնալդ Թրամփի Ռիադ այցելության ժամանակ, Վաշինգտոնն ու Ռիադը կնքեցին 110 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր:

«Ալ-Նաջմ Ալ-Սաղեբ» լրատվական կայքի հոդվածագիրը գրել է, որ Եմենում խոլերայի և մենինգիտի համաճարակները տարածել են ԱՄՆ-ն և իր վարձկանները, որոնք փակուղու են հասել Եմենի անպաշտպան ժողովրդի դեմ ռազմական գործողությունում:

Քաղաքական հարցերի փորձագետ Մատթեո Մուրջան ասել է.«Սաուդյան Արաբիան ոճրագործություն է իրականացնում եմենցի երեխաների դեմ , ռմբակոծում է այդ երկրի դպրոցներն ու հիվանդանոցները և ՄԱԿ-ը կառուցողական քայլի չի դիմում , որովհետև ծառայում է ԱՄՆ-ին»:

Սաուդյան վարչակազմի կողմից շրջափակումը շարունակվելով, Եմենում շարունակվում է մարդկային աղետը, և եթե չդադարեցվեն այդ հարձակումներն ու օգնություն չցուցաբերվի այդ երկրին, պետք է ավելի մեծ անախորժություններ ակնկալել:

 

 

Mar 12, 2018 12:53 Asia/Yerevan
Մեկնաբանություններ