• Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժությունը  լեռնային շրջաններում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնել է, որ խոշորամասշտաբ զորավարժություն է մեկնարկել այդ երկրում: Զորավարժությունը կշարունակվի մինչև մարտի 17-ը:

Զորավարժությանը մասնակցում է մինչև 25 հազար զինվորական անձնակազմ, մինչև 250 միավոր տանկ և այլ զարահատեխնիկա, մինչև 1000 միավոր տարբեր տրամաչափի հրթիռային, հրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր ավիացիա: 

Ղարաբաղյան պատերազմի պատճառով Ադրբեջանի ԶՈՒ-ը գտնվում է ռազմական պատրաստ իրավիճակում: Անհատական ու համատեղ բազմաթիվ զորավարժությունների անցկացումը համարվում է երկրի բանակը պատրաստ վիճակում պահելու ճանապարհներից մեկը: Ադրբեջանի զորավարժությունները երկրի սահմաններից ներս, ինչպես նաև արտերկրում հակազդեցությունների տեղիք են տվել: Հայկական կողմին հակադարձելու նպատակով Բաքվի այդ քայլն հարուցել է նաև հարևան երկրի զայրույթը: Հակազդեցությունները կատարվում են միջազգային հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Այդ կապակցությամբ  ռազմական հարցերի փորձագետ Դավիթ Տոնոյանն ասել է. «Սպառազինությունների վերահսկման միջազգային պայմանագրերը, մասնավորապես` ԵԱՀԿ շրջանակներում, որոնց անդամակցում են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը նախատեսում են զորավարժությունների վերահսկման մեխանիզմներ: Մասնավորապես, Վիեննայի 2011թ. փաստաթուղթը սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է ծանուցեն մյուս բոլոր մասնակից պետություններին մինչև 9000 մարդու մասնակցությամբ զորավարժությունների մասին»:

Չնայած այդ փաստերին, Ադրբեջանը Հայաստանին չի տեղեկացրել իր զորավարժության մասին: Որոշ դեպքերում Բաքվի պետայրերն ակնկալում են, որ հայկական կողմին կարելի է ծանուցել զորավարժության նախօրեին հրապարակվող հաղորդագրության միջոցով: Այնուամենայնիվ, լրատվամիջոցներում նման հարցեր առաջ քաշելով, Հայաստանը նպատակ ունի գրավել եվրոպական հասարակության ուշադրությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության և Բաքվի պետայրերի քայլերի նկատմամբ:

Անհատական զորավարժություններից բացի, Ադրբեջանը համատեղ զորավարժություններ է անցկացրել տարածաշրջանի որոշ երկրների, մասնավորապես Թուրքիայի հետ: Այդ կապակցությամբ քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասել է , որ ադրբեջանա–թուրքական զորավարժությունները Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ է:

ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Միհրան Հակոբյանի համոզմամբ՝ զորավարժությունները խաղ են, որոնք ռազմական գործողություններ են ենթադրում պոտենցիալ հակառակորդի դեմ։ Համատեղ զորավարժությունները ռազմական գործողությունների ժամանակ փոխգործակցության են ենթադրում։

Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ չնայած Ադրբեջանի արդարացումներին, այդ երկրի զորավարժությունները մշտապես հարուցել են Հայաստանի զայրույթը: Այդ քայլն առաջին հերթին հանդիպելու են Երևանի հակազդեցությանը, իսկ հաջորդ փուլերում, դա հանգեցնելու է Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինությունների մրցակցությանը:

 

 

Mar 12, 2018 18:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ