• Մամուլի տեսություն 13-03-2018

Իրանի ազգային ինքնության և մշակութային յուրահատկության խորհրդանիշը համարվող «Չհառշանբե Սուրի»-ն գարնանն ու Նովռուզին դիմավորելու իրանցի վաղեմի տոնախմբություններից է:

Իրան

Կրակը որ վառ մնաց

 

Իրանի ազգային ինքնության և մշակութային յուրահատկության խորհրդանիշը համարվող «Չհառշանբե Սուրի»-ն գարնանն ու Նովռուզին դիմավորելու իրանցի վաղեմի տոնախմբություններից է: Հին ժամանակներում մարդիկ լույսի, թարմության ու կյանքի խորհրդանիշ համարվող կրակ վառելով հրաժեշտ էին տալիս ձմռան ցրտին ու մթությանը և ողջունում էին գարնանը: Իրականության մեջ իրանցիների նովռուզյան տոնակատարությունները սկսվում էին «Չհառշանբե Սուրի»-ով և ավարտվում էին ֆարվարդին ամսվա 13-ին «Սիզդա Բե-դար»-ով: Նման տոնակատարությունների ու ավանդույթների արմատին, ակունքին ու պատմությանն անդրադառնալը չափազանց բարդ է, քանի որ այդ ավանդույթները միաժամանակ չեն առաջացել: Այդ շարքին են պատկանում նաև Նովռուզյան տոնակատարություններն ու դրա բաղադրիչ տարրերն, այդ թվում «Չհառշանբե Սուրի»-ն: «Չհառշանբե Սուրի»-ի արմատների մասին հակասական տեսակետներ գոյություն ունեն, սակայն բանասերների մեծամասնությունը դա համարում է պատմական շրջաններից եկող սովորություն, որի արմատները գտնվում են նախաիսլամական շրջանում: Ֆրանսիացի իրանագետ Հենրի Մասեն գրում է. «Այս սովորությունը գուցե զրադաշտականության շրջանից մնացած լինի և վաղ շրջանների աշխարհաշրջիկներն էլ դրան ակնարկել են: Սակայն շիաները դա այլ կերպ են մեկնաբանում: Նրանց համոզմամբ Էմամ Հոսեյնի արյան վրեժը լուծելու համար ընդվզած Մոխթարն իր աջակիցներին հրահանգեց միմյանց իրազեկելու համար տանիքների վրա կրակ վառել»: Բանասեր ու թեհրանագետ Ջաաֆար Շահրին իր «Հին Թեհրանը» գրքում գրում է. «Հանրության մոտ այն տեսակետը գոյություն ունի, որ այդ գիշերը Թուր լեռան վրա Մովսեսին հայտնի են դառնում Աստծո շողերը: Այդ գիշերվա ընթացքում է Աբրահամն անցնում է Նեմռուդի վառած կրակի միջով և Զրադաշտն այդ գիշեր է մարգարե ընտրվել»: Այն կապակցությամբ, թե այդ տոնակատարության համար ինչո՞ւ է տարվա վերջին չորեքշաբթի գիշերը ընտրվել տարբեր տեսակետներ գոյություն ունեն: Բանասեր ու դիցաբան դոկտ. Մեհռդադ Բահարը հավատացած է, որ դա կարող է կապված լինել չորս թվի հետ, որ խորհրդանշում է տարվա չորս եղանակները և այդ առումով տարվա վերջին եղանակի վերջին չորեքշաբթին համարվել է տոնակատարության մեկնարկը: Ի դեպ, «Սուր» եզրույթը որ կարմիր է նշանակում հավանաբար ակնարկում է նրան, որ այդ գիշերվա ընթացքում հրավառությանը, որ դանիացի արևելագետ Արթուր Քրիստիան Սենի համոզմամբ կրակ վառելով փորձ է կատարվել հեռացնել սատանաների ու դևերի չարիքը: Իսկ գրականագետ Սաիդ Նաֆիսին «Սուր»-ը տոնակատարության ու խրախճանքի իմաստով է օգտագործել:

 

Քեյհան

111 հազար զոհեր Աֆղանստանում ԱՄՆ-ի 6000 օր միջամտության արդյունքը

 

ԱՄՆ-ի «Վաթսոն» համալսարանում կատարված նոր ուսումնասիրության արդյունքների համաձայն, այն երկիրն այն պայմաններում է թևակոխում Աֆղանստանում իր ներկայության վեց հազարերորդ օրը, երբ այդ ներկայության ու բռնազավթման ընթացքում զոհվել է 111 հազար մարդ:

Այդ 111 հազար հոգուց 42 հազարը թալիբներ, 31 հազար հոգին խաղաղ քաղաքացիներ, 30 հազար հոգին Աֆղանստանի զորայիններ, 6000-ն ամերիկացի զորայիններ ու կապալառուներ և 1100-ը ՆԱՏՕ-ի զորայիններ են եղել: Դրանց շարքում են նաև հարյուրավոր լրագրողներ, մամուլի ներկայացուցիչներ ու փրկարարներ: ԱՄՆ-ն 2001 թվականին՝ 11-սեպտեմբերյան դեպքերից մեկ ամիս անց իր դաշնակիցների հետ միասին զորաշարժ կատարեց դեպի Աֆղանստան: Այս պահին Աֆղանստանում տեղակայված են մնում 14000 ամերիկացի զորայիններ: Ամերիկացիների խոստովանությամբ չնայած Աֆղանստանում 17-ամյա ներկայությանն, այդ երկիրը պատերազմից որևէ օգուտ չի քաղել ու դրանով հանդերձ հրաժարվում է նահանջել: Այս միջոցին Աֆղանստանի ժողովուրդը մարդկային ու ֆինանսական կորուստ կրելուց բացի նաև կոռուպցիայի ու թմրադեղերի տարածման բարդության դիմաց է կանգնած: Այդ պատճառով էլ ժողովրդի տարբեր խավերն ու քաղաքական գործիչներ ԱՄՆ-ին են Աֆղանստանում իրենց դժվարությունների գլխավոր ազդակը համարում:

ԱՄՆ-ն որ 2001 թվականին Ալ-Ղաիդայի ու Թալիբների դեմ պայքարի պատրվակով Աֆղանստանի տարածքը մտավ տարիներ է ինչ կռվում է Թալիբների դեմ, սակայն այդ խումբն այսօր իր վերահսկողության տակ ունի Աֆղանստանի տարածքի 30 տոկոսը և թվում է, որ լիովին համակերպվել է նոր պայմաններին: Թալիբները, ովքեր ամերիկացիների չափ ոճրագործություն են կատարել Աֆղանստանում չարաշահում են պետական պաշտոնատարների մոտ գոյություն կոռուպցիան ու նրանց հանդեպ ժողովրդի անվստահությունը:

 

Ալիք

Կարեն Կարապետյանը հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում երեկ այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը և Արամ Ա Կաթողիկոսը քննարկել են Հայաստանի զարգացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներկայիս իրավիճակը և վերջին շրջանի տնտեսական աճի ուղղությամբ արձանագրված ցուցանիշները՝ նշելով, որ կառավարությունը շարունակում է ավելի լավ արդյունքներ արձանագրելուն ուղղված քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում: Կարեն Կարապետյանը նաև մանրամասներ է ներկայացրել այսօր Լիբանանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների վերաբերյալ՝ դրանք որակելով արդյունավետ և կառուցողական:

Արամ Ա Կաթողիկոսը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիբանան և մասնավորապես, տնտեսական հագեցած օրակարգը, որը լավ հնարավորություն է համարել երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները քննարկելու առումով:

Վարչապետը նաև պատասխանել է ներկա գտվող համայնքի ներկայացուցիչներին հետաքրքող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ՀՀ տնտեսական օրակարգին, ԼՂ հիմնահարցի կարգավորման հեռանկարներին, Հայաստան-Եվրամիության փոխգործակցությանը:

 

Արմենպրես

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Ալիևին կոչ է արել կրկնապատկել ջանքերը ԼՂ հակամարտության լուծման համար

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներում շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Գեորգի Ծերեթելին մտահոգություն է հայտնել շփման գծում բռնության դեպքերի առնչությամբ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Գերոգի Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը Բաքվում հանդիպումներ է ունեցել նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնատար անձանց հետ:

 

 

 

Mar 13, 2018 11:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ