• Մարդու իրավունքների պաշտպանության թեմայով Արևմուտքի հայտարարություններն ապակողմնորոշում են հանրային կարծիքը

Միջամտողական հաղորդագրություն տարածելով, Եվրամիությունն Իրանին մեղադրել էմարդու իրավունքների ոտնահարման մեջ:

Բրյուսելում հրապարակված հաղորդագրության մեջ, Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Իրանի բանտերում մարդու իրավունքների ոտնահարման մեջ, և իրանցի պաշտոնատարներից պահանջել է հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ:

Այս հայտարարությունները հնչում  են այն դեպքում, երբ ամեն օր աշխարհի շատ շրջաններում միջազգային հանրության լռության ներքո մարդու իրավունքների ոտնահարման ականատես ենք լինում:

ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ գլխավորում են մարդու իրավունքները ոտնահարողների ցուցակը:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը 2017թ. դեկտեմբերին հրապարակած զեկույցում քողազերծել է գաղթականների նկատմամբ բացասական վերաբերմունքում Եվրամիության դերակատարությունը և գրել է, որ ԵՄ-ն Լիբիայի առափնյա գվարդիայի միջոցով համագործակցել է այդ երկրի կառավարության հետ և նպաստել այս տարածաշրջանում գաղթականների դժբախտությանն ու անճարակությանը:

ԱՄՆ-ում ևս խտրականություն է տիրում սևամորթների նկատմամբ, բանտերն ահավոր վիճակում են գտնվում և որոշ անկախ ժողովուրդներ տառապում են իրենց երկրների նկատմամբ ԱՄՆ-ի ոտնձգություններից:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Աշխարհում չկա պետություն, որ ԱՄՆ-ի պետության չափ մարդու իրավունքները խախտած լինի: ԱՄՆ-ը ոչ հարգում է մարդու իրավունքները և ոչ էլ ժողովուրդների ձայները: Ազատության ու մարդու իրավունքների մասին խոսելով, ԱՄՆ-ը իրականում հեգնում է դրանք»:

Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նիստում, Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից երկկակի ստանդարտներ կիրառելու պատճառով, անհնար է դարձել մարդու իրավունքների թեմայով կառուցողական բանակցությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ուԱրևմուտքի համար մարդու իրավունքները կախված են մարդկանց ազգությունից, կրոնից ու քաղաքական կողմնորոշումներից և Պաղեստինում, Եմենում, Սիրիայում ու Աֆղանստանում հազարավոր երեխաների, կանանց ու տղամարդկանց դեմ իրականացվող ոճրագործությունը չի խաթարում նրանց դիմագիծը:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Մուստաֆա Սամիին Արևմուտքի մարդու իրավունքների մասին ասել է.«Արևմտյան երկրները իսլամաֆոբիա տարածելուց հետո միջամտում են մեծ թվով իսլամական երկրների ներքին հարցերին և նրանց վարձկաններն ու ահաբեկիչները պառակտում են առաջացնում մուսուլմանների միջև: Այդպիսով նրանք ձուկ են որսում պղտոր ջրից»:

Մարդու իրավունքների շտաբի միջազգային հարցերով տեղակալ դկտ. Քազեմ Ղարիբաբադին ասել է.«Արևմուտքը ցանկանում է տարածել այն միտքը, որ իսլամն առնչություն չունի մարդու իրավունքների հետ: Դա անհիմն հայտարարություն է: Իսլամի կողմից Մարդու իրավունքների պաշտպանությունը կարևորվել է դեռևս 14 դար առաջ»:

Ինչպես Մոհամմեդ Ջավադ Լարիջանին է ասում.«Մարդու իրավունքներն ԱՄՆ-ի, Արևմուտքի ու ՄԱԿ-ի պարգևած նվերը չէ: ԱՄՆ-ն առավել քան որևե այլ երկիր պետք է ուշադրություն դարձնի մարդու իրավունքներին»:

Mar 13, 2018 13:10 Asia/Yerevan
Մեկնաբանություններ