•  Ռուսաստանի  և Բրիտանիայի միջև լարվածությունն աճում է

Երկուշաբթի օրը, Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը Բրիտանիայի կառավարությանը մեղադրել է ՌԴ ԳՀՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորեման գործով նախաքննության ընթացքում Բրիտանիայի արտաքին լրտեսական կազմակերպության կողմից խաբեության համար շատ վտանգավոր խաղ սկսելու մեջ, որը կարող է լուրջ հետևանքներ թողնել ռուս-բրիտանական հարաբերությունների վրա:

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանը ներգրավված լինի Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում և դա կույր հարձակում է Լոնդոնի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լոնդոնին խորհուրդ է տվել սպասել հետաքննության արդյունքներին և ձեռնպահ մնալ շտապ եզրակացություն անելուց:

Սերգեյ Սկրիպալը նախկին ռուսական ռազմական հետախուզության սպա է, ով 1990-ականներին և 2000-ականների սկզբին ծառայել է որպես բրիտանական հետախուզական ծառայությունների գործակալ:Նա ձերբակալվել էր 2004 թ. դեկտեմբերին՝ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (FSB) կողմից և դատապարտվել ու բանտարկվել որպես դավաճան:

Մոսկվայի և Լոնդոնի միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում, Սկրիպալը 2010 թ.  հանձնվել էր Բրիտանիային և բնակություն էր հաստատել Լոնդոնում:

Թվում է որ  տարբեր պատճառներով ռուս-բրիտանական հարաբերությունները սառել են: Հատկապես այս պահից սկսած, ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգները ակնհայտորեն ներքաշվել են Լոնդոնի քաղաքական ճգնաժամի մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Սկրիպալի թունավորումն անհանգստացնում է ՆԱՏՕ-ին:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ իր երկիրը, ինչպես և Բրիտանիյի իշխանությունները, կարծում են, որ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, պատասխանատու է Սկրիպալին թունավորելու համար: Թունավորման հարցն այժմ դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր խնդիրների պատճառ:

Բրիտանիան, որպես Վաշինգտոնի ռազմավարական դաշնակից, Ռուսաստանի հետ հարաբերություններում նույնիսկ առաջ է անցել Վաշինգտոնի դիրքորոշումից: Լոնդոնն իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի վերաբերմունքի կապակցությամբ  և պնդում է, որ Լոնդոնի հարաբերությունները Մոսկվայի հետ չեն կարող նորմալանալ, հաշվի առնելով, որ Ռուսաստանը շարունակում է ապակայունացնել եվրոպական երկրները, այդ թվում` Ուկրաինան: Այդուամենայնիվ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաները լավ գիտեն միջազգային հարցերում Ռուսաստանի կարևոր և վճռական դերակատարության մասին, հատկապես Ուկրաինայի ճգնաժամի և Սիրիայի ճգնաժամի հարցերում:

Բրիտանայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մարտի 2017 թ.  մի զեկույցում ընդունեց, որ երկարաժամկետ հեռանկարում Լոնդոնն անպայման չի կարող համագործակցել Ռուսաստանի հետ տարածաշրջանային և միջազգային հարցերում:

Քաղաքական հարցերով փորձագետ Ալեքսանդր Գոսովն ասել է.«Բրիտանացիները գիտակցում են, որ առանց Ռուսաստանի որևէ տարածաշրջանային կամ գլոբալ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել»:

Ռուսները կասկածում են, որ բրիտանացիներն են պատասխանատու երկու երկրների միջև լարված հարաբերությունների համար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը  նշել է.«Այն փաստը, որ երկու երկրները լավ հարաբերություններ չունեն, գաղտնի բան չէ: Սակայն դա չի վերաբերում Մոսկվայի վարքագծին»:

Բրիտանաիայի պահպանողական կառավարության տեսակետը Ռուսաստանի հանդեպ  հիմնված է սպառնալիքի վրա և Լոնդոնը փորձում է նվազագույն հարաբերությունները պահպանի Մոսկվայի հետ: Սակայն այդ հարաբերությունները այժմ էլ լուրջ սպառնալիքի տակ են:

Պիտակ

Mar 13, 2018 18:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ