• Իրանը շարունակում է մեծացնել իր  պաշտպանական կարողությունները

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ընդգծել է. «Պաշտպանական հնարավորությունները, հատկապես Իրանի հրթիռային ծրագիրն ունի կանխարգելիչ բնույթ և այն կշարունակվի ազգային անվտանգության պահանջներից ելնելով, իսկ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների կողմից տարածավող լուրերը չեն կարող ազդել դրա շարունակականության կասեցման վրա»:

Երեքշաբթի օրը Օմանի արտգործնախարար Յուսեֆ Բին Ալավիի հետ ունեցած  հանդիպման ժամանակ Թեհրանում Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Իրանը զգուշացնում է Եվրոպային ՀԳՀԾ-ի հարցի շուրջ չենթարկվել  ԱՄՆ-ի և Իսրայելի  կողմից տարածվող սադրանքներին: 

Տարածաշրջանի երկրներում և Իրանի սահմանների մոտ օդային, ցամաքային և ծովային   ռազմաբազաների տեղակայումը ուղղված է Իրանի անվտանգության դեմ։ Այդ ամենի հետևում կանգնած է  ԱՄՆ-ն՝ իր տարածաշրջանային քաղաքականության իրականացման նպատակով:

Հաշվի առնելով այդ սպառնալիքները, Իրանի Իսլամական Հանրապետությունը մշակել եւ իրականացրել է իր պաշտպանական դոկտրինը եւ ռազմական ծրագրերը::

Հրթիռային պաշտպանության ծրագրի հարցով Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով ԱՄՆ-ի հետ Եվրոպայի մերձեցման մասին Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Եվրոպացիները չպետք է խոսեն ամերիկացիների հետ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Իրանի պաշտպանական ուժը և տարածաշրջանում Իրանի ներկայությունը, քանի որ մենք բացարձակապես չենք ընդունում Եվրոպայի մերձեցումը ԱՄՆ-ի ագրեսիայի հետ»:  

Իրանի զինված ուժերի և  պաշտպանության նախարար Ամիր Հաթամին նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա որեւէ մեկին վնասել երկրի պաշտպանական ուժերը: 

Իրանը օգտագործելով  ութամյա սրբազան պաշտպանության փորձը, այժմ ռազմածովային, ցամաքային և տիեզերա-ռազմաօդային տեխնիկայի ոլորտներում մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակում է գտնվում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է արել տարածաշրջանի երկրներին համագործակցել անվտանգության ապահովման ոլորտում և  պատրաստ լինել դիմակայել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության դեմ դավադրություններին և սպառնալիքներին:

Յուսեֆ Բին Ալավիի հայտարարությունն այդ կապակցությամբ բավական ուշագրավ է: Նա, Իրանին լավ հարևան բնութագրելով,  բարձր է գնահատել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման գործում ԻԻՀ-ի դերը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ Բին Ալավին ասել է. «Որոշ երկրներ սարսափում են ԻԻՀ-ի պաշտպանական ու հրթիռային քաղաքականությունից, սակայն դրա համար որևէ պատճառ գոյություն չունի, քանի որ տարածաշրջանում տիրող նման ճգնաժամային պայմաններում Իրանն իրավունք ունի իր երկրի անվտանգության համար ռազմական հզորություն ունենալ»:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է, որ յուրաքանչյուր երկրի հրթիռային ծրագրերը և պաշտպանության խնդիրները կապված են այդ երկրի հետ։ Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չի բանակցում իր պաշտպանական կարողությունների վերաբերյալ, քանի որ դա կապված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հետ:

Mar 18, 2018 19:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ