• Իրանի մասին Նեթանյահուի զավեշտալի հայտարարությունը

Երկուշաբթի երեկոյան, Իրանի դեմ նոր քարոզչական շոուի ժամանակ, Նեթանյահուն ցուցադրել է մի քանի նկար, թուղթ ու սկավառակներ և հայտարարել է, որ անհերքելի փաստեր կան միջուկային ռումբ արտադրելու Թեհրանի գաղտնի ջանքերի մասին:

Առանց անդրադառնալու այն հանգամանքին, որ այդ ռեժիմը հարյուրավոր միջուկային մարտագլխիկներ է ամբարել իր զինանոցներում Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ Իրանը թափ է հաղորդել միջուկային սպառազինության արտադրման ծրագրին:

Նեթանյահուն այս զավեշտալի ներկայացումն իրականացրել է այն ժամանակ, երբ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատակ լինելը: 

Երեքշաբթի առավոտյան, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Բահրամ Ղասեմին ապարդյուն ու անհիմն ստաբանություն է համարել Նեթանյահուի հայտարարությունները:

Նշելով, որ Սիոնիստական ռեժիմն իր անօրինական գոյությունը շարունակելու համար սպառնալիքի է դիմում, Բահրամ Ղասեմին հավաստիացրել է, որ Նեթանյահուն և սիոնիստական մանկասպան ռեժիմը պետք է գիտակցեն, որ աշխարհի ժողովուրդը գիտակից է:

Նեթանյահուի զավեշտալի ներկայացումն իրականացել է այն պայմաններում, երբ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի միջուկային գործունեության խաղաղանպատկ լինելը:

Նեթանյահուի կողմից ներկայացված փաստաթղթերը կեղծ բնութագրելով, ԻԻՀ փոխարտգործնածարար՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին նշել է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետն այդ սցենարով մտադիր է ազդել ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի որոշման վրա:

Նեթանյահուն Իրանի միջուկային գործունեության մասին այն պայմաններում է նման կեղծ հայտարարություններ կատարել, երբ ՀԳՀԾ-ի համաձայնության մեջ փակվել է այդ հարցը:

Երկուշաբթի երեկոյան, հակադարձելով Նեթանյահուի ներկայացման, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն ավելի քան տաս անգամ հաստատել է Իրանի հանձնառությունը ՀԳՀԾ-ին և Նեթանյահուն ոչ մի ապացույց չի ներկայացրել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի խախտման մասին:

Նեթանյահուն այս հայտարարությունները կատարել է ԱՄՆ-ի պետքարտուղար՝ Մայք Պոմպեոի բռնագրավյալ Պաղեստին կատարած այցից անմիջապես հետո:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մայիսի 12-ին որոշում է կայացնելու ՀԳՀԾ-ի կազմում մնալու կամ հրաժարվելու մասին:

Վեց տարի առաջ, Նեթանյահուն ՄԱԿ-ում հայտարարել է, որ Իրանը մոտենում է միջուկային ռումբ արտադրելու կարմիր գծին:

Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն վտանգավոր համաձայնություն համարելով, պահանջել է չեղարկել այն: Սիոնիստական ռեժիմը նույնպես հովանավորել է Թրամփին, սակայն միջազգային շրջանակները բազմիցս դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի նախագահի թշնամական այդ քայլին:

 

Պիտակ

Մայիս 01, 2018 12:55 Asia/Yerevan
Մեկնաբանություններ