Jun 01, 2018 17:56 Asia/Tehran
  • Եվրոպան առաջընթաց է արձանագրել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին դիմակայելու հարցում

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հավաստմամբ ՝ Եվրամիությունը դրական քայլեր է արել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար:

Նշելով, որ  Եվրամիությունը մի բնագավառում առաջընթաց է արձանագրել, որն է Եվրոպայի կողմից 1996 թ. ընդունված  «արգելափակման մասին օրենքի» գործարկումը Ժան-Իվ Լը Դրիանն ասել է.«Այս օրենքը թույլ կտա ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանել եվրոպական ընկերություններին: Սակայն դա դեռ բավական չէ»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է. «Անհրաժեշտ է ֆինանսական որոշ մեխանիզմներ ստեղծել  առանց դոլարի օգտագործման, որպեսզի աջակցի Եվրոպային՝ Իրանի հետ գործարք կնքելու հարցում»:

Արգելափակող կանոնակարգը իրավաբանական արգելք է նախատեսում ԵՄ տարածքում Իրանի և եվրոպական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների իրականացման դեմ: Կանոնակարգը եվրոպական ընկերություններին արգելում է հարգել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները, իսկ օրինախախտ ընկերությունների դեմ պատիժ է սահմանվելու: Կանոնակարգն ունի մեխանիզմներ, որով հնարավոր է դառնում փոխհատուցում կատարել այն եվրոպական ընկերություններին, որոնք տուժել են Իրանի հետ գործարք ունենալու պատճառով:

«Արգելափակման մասին օրենքի» կանոնակարգն ընդունվել է 1996 թ.-ին Կուբայի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի անդամ երկրներին պաշտպանելու նպատակով: Թեև օրենքը դեռևս չի գործադրվել, սակայն Եվրոպայի կողմից օրենքից օգտվելու հավանականությունը ԱՄՆ-ին պարտադրեց վստահեցնել, որ եվրոպական ընկերությունների դեմ հավելյալ պատժամիջոցներ չեն գործադրվելու:

Եվրոպացի ղեկավարները փորձում են ԱՄՆ պատժամիջոցներից ապահով մնալու համար, գումարներն ուղղակի փոխանցել Իրանի Կենտրոնական բանկին: Այդ քայլը եվրոպական ընկերություններին հնարավորություն է տալու շրջանցելով ԱՄՆ ֆինանսական համակարգը վճարել Իրանից ներկրվող նավթի համար՝ ապահովելով Թեհրանի ֆինանսական աղբյուրները:

Հիմք ընդունելով ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցները, եվրոպացի ղեկավարները վստահում են Իրանին և հասել են այն եզրակացության, որ Ասիայում ԱՄՆ-ի արծախանդրության համար Եվրոպան է վճարելու: Արկածախնդրություններ որոնց հետևանքով Եվրոպայում ահաբեկչական հարձակումները տարածվել են, ահաբեկչության տարածման հետևանքով մայրցամաքում սկսել է տիրել անապահովություն, Միջինարևելյան ճգնաժամերի պատճառով դեպի եվրոպական երկրներ փախստականների ալիք է բարձրացել, ավելացել են ֆինանսական խնդիրները, Եվրոպայում ծայրահեղական խմբերը ծավալել են իրենց գործունեությունը :

Ուստի եվրոպական երկրների ղեկավարները ջանում են լուծումներ գտնել ՀԳՀԾ-ն պահպանելու համար, որպեսզի ԱՄՆ-ի դեմ իրենց անկախությունը պահպանելով, տեր կանգնեն իրենց առևտրական ու տնտեսական շահերին: Մյուս կողմից, միջուկային համաձայնության չեղարկումը տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով անվտանգության շատ հետևանքներ է ունենալու, որից վախենում են եվրոպացիները: Այդ մասին Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանումը փորձաքար է Եվրամիության համար, որպեսզի եվրոպացիներն իրենք կայացնեն իրենց վերաբերող որոշումները»:

Այդ կապակցությամբ Ֆրանսիայի ԱԳ նախարարը կարևորել է ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ Եվրոպայի ջանքերի շարունակումը՝ խոսելով Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին:

Պիտակ

Մեկնաբանություններ