• Բացահայտվել է ահաբեկիչներին Իրաք վերադարձնելու ԱՄՆ-ի ծրագիրը

Իրաքի վերջին միամյա զարգացումներն ամերիկացիների սրտով չեն եղել: Զարգացումներ, որոնց արդյունքում ԻԼԻՊ-ը և ահաբեկչական մյուս խմբերը ոչնչացան, հաղթեցին այդ երկրի բանակային ու ժողովրդական ուժերը և ենթահող ստեղծվեց ահաբեկիչներից հետո խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:

Իրաքի ընտրությունների արդյունքները ցույց են տվել, որ այդ երկրի ժողովուրդը դեմ է ԱՄՆ օկուպանտ ուժերի ներկայությանը և նրանց միջամտողական քայլերին: Իրաքի ընտրությունների իրական արդյունքն ամփոփվում էր երկրի անկախության, անվտանգության ու տարածքային ամբողջականության պահպանման և ԱՄՆ-ի քայլերին ընդդիմանալու մեջ: Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրաքի ժողովրդի համբերության գավաթը լցվել է տարբեր պատճառաբանություններով այդ երկրում ԱՄՆ ռազմական ներկայությունից ու միջամտություններից:

Իրաքի ռադիո-հեռուստատեսության միության նախագահ Սեյյեդ Համիդ Հոսեյնին ասել է.«Դիմադրության հոսանքի 200 պատգամավորներ, որոնք խիստ դեմ են ամերիկացիների բռնազավթումներին, վերջին ընտրություններից հետո, խորհրդարանի մանդատ են ձեռք բերել: 2014 թվականի ընտրություններում Դիմադրության առանցքի համախոհները խորհրդարանում 183 աթոռ են ստացել, իսկ վերջին ընտրություններում , ամերիկյան առանցքի ընդդիմադիրները ստացել են խորհրդարանի աթոռների երկու երրորդը ՝ այն է 200 մանդատ »: 

Նման հանգամանքներում, երբ Իրաքում զավթողական ու պառակտիչ ծրագրերը ձախողել են, ԱՄՆ-ը նոր սադրիչ ծրագիր է մշակում ՝ թաքֆիրական ահաբեկիչներին Իրաք վերադարձնելու համար : Նա փորձում է ահաբեկչական նոր խմբեր ստեղծել կամ պարտված ահաբեկիչներին Սիրիայի սահմանով Իրաք վերադարձնել: Վերջին տասնամյակների իրադարձությունները ցույց են տվել, որ որտեղ ամերիկացիներն ուղղակի ռազմական միջամտություն են ունեցել, այդ տարածքն ավերվել է: Այդ կապակցությամբ Իրաքի «Ալ-Ջոնբա» շարժումը տեղեկացրել է Սիրիայի հետ Իրաքի սահմանին Հաշդ Ալ-Շաաբիի ուժերին հեռացնելու ԱՄՆ նոր ծրագրի մասին , հայտարարելով, որ նպատակը ՝ ահաբեկիչներին Իրաք վերադարձնելն է:  Իրաքում իրենց ռազմական ներկայությունն արդարացնելու համար ամերիկացիները ջանում են վերհանել ահաբեկչության հարցը: ԱՄՆ քաղաքական շրջանակները և պետայրերը շշուկներ են տարածում Իրաքում ամերիկյան ուժերի մնալու անհրաժեշտության մասին : Դա իրականանալու է ԱՄՆ ղեկավարության այսպես կոչված հակաահաբեկչական ուժերի  տեսքով: Սա ամերիկացիների ծրագրի մի մասն է: ԱՄՆ-ը նպատակ ունի Իրաքում ահաբեկիչների հարցը չփակված ներկայցնելով, հնարավորություն ստեղծի ԻԼԻՊ-ից հետո այդ երկրում իր ծրագրերն իրականացնելու համար: ԱՄՆ ավերիչ ծրագրերն առավել քան երբևէ խոսում են Իրաքում ամերիկացիների ռազմական ներկայության վտանգների մասին: Նման պայմաններում, Իրաքի ժողովուրդը կառավարությունից պահանջում է երկրի տարածքից հանել ամերիկյան ուժերին: 

 

 

 

Jun 06, 2018 18:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ