•  Քաղաքական ճգնաժամ Բրիտանիայում

Բրիտանիայի նախարարների իրարահաջորդ հրաժարականները լուրջ խնդրի առաջ են կանգնեցրել այս երկրին: ԱԳՆ Բորիս Ջոնսոնը հրաժարվեց որպես բողոք Բրեքզիթից հետո Եվրամիության հետ հարաբերությունների մեղմացման պատճառով:

  Անցած օրը բրեքզիթի նախարար Դեյվիդ Դեյվիսը նույնպես հրաժարական է ներկայացրել: Բրեքզիթի հարցերի նախարարի տեղակալը նույնպես հրաժարվեց իր պաշտոնից: Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ուրբաթ օրը Թերեզա Մեյը հայտարարեց, որ ձեռք է բերել իր կաբինետի համաձայությունը բրեքզիթի ծրագրի վերաբերյալ:

Երկուշաբթի երեկոյան Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Ջերեմի Հանթը նշանակվել է ԱԳ նախարար: Մինչ այդ նա զբաեղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը: Թերեզա Մեյի նախագիծը ԵՄ հետ Բրիտանիայի ապագա հարաբերությունների վերաբերյալ, արժանացել է քննադատության: Քննադատները պահանջում են, որ Բրիտանիայի բոլոր կապերը ԵՄ հետ խզվեն եվ այս հարցին նոր մոտեցում ցուցաբերվի: Հրաժարական ներկայացրած նախարարները քննադատել են  Թերեզա Մեյի այն առաջարկը, որի համաձայն Բրեքզիթը պետք է իրականացվի սահուն: Նրանք համոզված են, որ առաջարկը հնչել է ԵՄ ճնշումների հետեվանքով:

Բրիտանիայի նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը Բրեքզիթի մասին ասում է, որ եթե այն տեղի ունենա, Բրիտանիան կդառնա ԵՄ գաղութը: Հիմա Թերեզա Մեյը դժվար կացության մեջ է: Մի կողմից նրա հակառակորդները պահպանողական կուսակցությունից դժգոհ են նրա կառավարման ձեվից հատկապես Բրեքզիթի հարցում, մյուս կողմից որոշ կուսակցություններ, հատկապես Բանվորական կուսակցությունը, օգտվելով առիթից, ճնշում է գործադրում Մեյի վրա, որպեսզի վերջինս հրաժարական ներկայացնի: Մեյի ընդդիմադիրները կարծում են, որ պահպանողական կուսակցությունը չի կարողացել բրեքզիթի վերաբերյալ միատարր կարծիք ստեղծել կաբինետում եվ երկու նախարարների հրաժարականը, այդ թվում բրեքզիթի հարցով նախարարի հրաժարականը, ով Բրիտանիայի բանագնացն էր այդ հարցում, վկայում են, որ այս նախագիծն ընդունված չէ կառավարպության բոլոր անդամների կողմից: Վերջին երկու տարիների ընթացքում Բրիտանիան կանգնել է բազմաթիվ խնդիրների առջեվ: Երկրի առեվտրային կյանքը անկայուն է: Բացի այդ Իռլանդիայի հետ սահմանի ապագան ու ներդրումների ապագան անորոշ են: Իսկ դա ըստ ընդդիմադիրների վկայում է այն մասին, որ Բրեքզիթի գործընթացը պարզ չէ եվ կողմերի միջեվ կան խնդիրներ, որոնցից ամենակարեվորը եվրոպական ու բրիտանական ընկերությունների գործունեության անորոշությունն է: Այս հրաժարականները նաեվ վկայում են, որ Բրիտանիայի կառավարությունում առկա են լուրջ խնդիրներ: Որոշ պահպանողականներ խոսում են այն մասին, որ Թերեզա Մեյի դեմ պետք է իրականացվի քաղաքական հեղաշրջում, որպեսզի նա հրաժարական ներկայացնի: Իսկ եթե դա տեղի ունենա, ոչ միայն Բրիտանիայի այլ նաեվ Բրեքզիթի ապագաբ մշուշի մեջ կհայտնվի:

 

Պիտակ

Jul 10, 2018 18:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ