• Մամուլի տեսություն 11-07-2018

Իրանի կառավարությունը Գերմանիայից ուզել է արտարժույթի պակասի խնդիրը կարգավորելու նպատակով իրեն փոխանցի Գերմանիայում արտարժութային մի հաշվում պահվող 300 միլիոն եվրոն:

Ջավան

Եվրոպայի 300 միլիոն եվրոանոց նախնական քննությունը

 

Իրանի կառավարությունը Գերմանիայից ուզել է արտարժույթի պակասի խնդիրը կարգավորելու նպատակով իրեն փոխանցի Գերմանիայում արտարժութային մի հաշվում պահվող 300 միլիոն եվրոն: Բեռլինում ԱՄՆ դեսպանը խոչընդոտելով այս դիմումը գերմանացիներից պահանջել է հրաժարվել այդ քայլից: Սա Թեհրանի ու Վաշինգտոնի միջև ընտրություն կատարելու համար եվրոպացիների լրջության քննությունը կարող է համարվել:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի օրը Պեկինում 23,5 միլիարդ եվրո արժողությամբ առևտրական համաձայնագիր ստորագրեց չինացիների հետ: Համաձայնագիր, ինչը կարող է ամերիկացիների սանձազերծած համաշխարհային առևտրական պատերազմին ընդդիմանալու համար Պեկինի ու Բեռլինի լուրջ վճռակամության ապացույցը լինել: Չինաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Մերկելը քանիերորդ անգամ ընդգծեց, որ Բեռլինը հավատարիմ է մնալու Իրանի հետ միջուկային համաձայնությանը: Մերկելն իհարկե ասաց, որ բազմաթիվ պարագաներ կան որոնց շուրջ պիտի բանակցել Իրանի հետ, սակայն հավելեց, որ գերադասելի է կողմերը մնան այս համաձայնության մեջ: Մերկելն այս հայտարարությունը կատարել է ԱՄՆ-ի հրաժարումից հետո ՀԳՀԾ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների առաջին նիստից երեք օր անց: Այսօր եվրոպացիների հաղորդագրության հրապարակումից երեք օր անց, որի տակ դրված է նաև Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասի ստորագրությունը, այդ հաղորդագրության գործադրման հետ կապված Գերմանիայի կառավարությունը լուրջ քննության դիմաց է կանգնած: Գերմանական «Բիլդ» օրաթերթը կիրակի գրեց, որ Իրանը դիմելով Գերմանիայի ֆինանսական աշխատանքներին վերահսկող կազմակերպությանը հայտարարել է, թե ցանկանում է կանխիկացնել իր հաշվին գտնվող 350 միլիոն դոլարին համարժեք 300 միլիոն եվրոն: Գերմանիայի կառավարությունը դեռ այս մասին որոշում չի ընդունել: Դա ի տես այն բանի, որ ամերիկյան «Վաշինգտոն Ֆրի Բեյքըն» կայքի ոչ-պաշտոնական հաղորդման համաձայն ամերիկացի դիվանագետներ, Կոնգրեսի պաշտոնատարներ ու ԱՄՆ-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնատարներ փորձում են կանխել կանխել դրամային այդ փոխանցումը:

 

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի դաշնակիցները ծարավ են Իրանի նավթին

 

«Բլումբերգ» լրատվական գործակալությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի դաշնակիցները նույնիսկ այս պահին, երբ Իրանից նավթի գնման համար Դոնալդ Թրամփի նշանակած վերջնաժամկետը դեռ վրա չի հասել, այդ երկրի նավթին ծարավ են:

Ամերիկյան այս լրատվական գործակալությունն անդրադառնալով Իրանից նավթի գնումը դադարեցնելու և Իրանի դեմ վերահաստատված պատժամիջոցներին միանալու համար ԱՄՆ-ի կողմից հստակեցված նոյեմբերի 4-ի վերջնաժամկետին, հաղորդեց. «Եթե Ճապոնիան չկարողանա ԱՄՆ-ի պատժամիջոցներից բացառվելու արտոնություն ձեռք բերել, սեպտեմբեր ամսվա համար բեռնավորված նավթային բեռնվածքներն ասիական այդ երկիր առաքվող նավթի վերջին բեռնվածքը կլինի»:

Նկատի առնելով նավթատարների ապահովագրումը, նավերի վարձակալման ու նաև Իրանից կոնդենսատներ կոչվող նավթամթերք գնողների հետ կապված հարցերը, Հարավային Կորեան էլ հուլիս ամսվա համար բեռնավորված բեռնվածքի կապակցությամբ բարդությունների է հանդիպել:

Թայվանում գտնվող մի նավթազտարան էլ խորհում է Իրանից նավթի գնումը դադարեցնելու մասին:

ԱՄՆ-ի դաշնակիցներն, այդ թվում Հարավային Կորեան ու ճապոնիան այս պահին փորձում են առանց վաղ ժամանակներից իրենց անմշակ նավթն ապահովող Իրանի հետ էներգետիկայի ոլորտում հարաբերությունները փչացնելու ինչ-որ ելք գտնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շարունակելու համար:

Հարավային Կորեայի էներգետիկայի տնտեսության հաստատության գիտաշխատող Կիմ Ջաե Քիունգն այս կապակցությամբ, ասում է. «ԱՄՆ-ին ականջ դնելու պարտադրանքը մեզ վատ պայմաններում է դրել: Մի կողմից Իրանը մեզ անմշակ նավթի ու կոնդենսատներ առաջարկող խոշոր երկիրն է և միևնույն ժամանակ գործ ունենք Թրամփի վարչակազմի հետ և անկանխատեսելիությունը մտահոգություն է առաջացնում Ասիայում գտնվող նավթազտարանների ու պետրոքիմիական ընկերությունների մոտ և Թրամփի կողմից հստակեցված վերջնաժամկետից առաջ Իրանից նավթի գնման դադարեցումը վնասում է պատճառում նրանց»:

«Բլումբերգ»-ը անդրադառնալով Իրանից նավթի գնումը կրճատելու համար իր դաշնակիցների վրա գործադրած ԱՄՆ-ի ճնշումների խստացմանը, գրեց. «Ճապոնիան Իրանից նավթի երրորդ խոշոր գնորդն է և այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում օրական 140 հազար բարել նավթ է ներկրել Իրանից, որը 32 տոկոսով գերազանցել է 2015 թվականի ծավալներին»:

Հարավային Կորեան այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Իրանից նավթի ներկրումը 30 տոկոս կրճատելով դա հասցրեց օրական 81 հազար բարելի:

Իսկ Թայվանն այս տարի մինչև օրական 11 հազար բարել բարձրացրեց Իրանից կատարվող նավթի գնումը:

Իրանից նավթի ներկրման ծավալների մասին Հնդկաստանի ու Չինաստանի որոշումը հավանաբար ամենամեծ ազդեցությունն է գործելու նավթի շուկայի վրա: Հնդկաստանն ու Չինաստանն ընդհանուր հաշվով օրական շուրջ 1,4 միլիոն բարել նավթ են գնում Իրանից:

 

Ալիք

Սուտ է. Ֆրանսիան չի վերացրել Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը. պարզաբանում է դեսպանատունը

 

Ֆրանսիան չի հանել Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից։

«Փարիզի հետ պաշտոնապես ստուգելուց հետո հայտարարում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ են »,- հայտնեցին դեսպանատնից։

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ պաշտոնական Փարիզը ֆրանսիական ընկերությունների համար վերացրել է Ադրբեջանին պաշտպանական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

 

 

News.am

Մոլորակի բնակչությունն ավելացել է 83 միլիոն մարդով

 

Նախորդ տարվա համեմատ աշխարհի բնակչությունն ավելացել է 83 միլիոն բնակչով եւ ավելի քան 7 միլիարդ 635 միլիոն մարդ է կազմում, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով «Երկրի բնակչությունը» (DSW) գերմանական հիմնադրամը: Դրա տվյալներով՝ աշխարհում յուրաքանչյուր 10 վայրկյանում 26 երեխա է ծնվում: Բնակչության աճը հատկապես նկատելի է աֆրիկյան երկրներում, նշում են հիմնադրամի փորձագետները: Մինչեւ 2050 թվականը մայրցամաքի բնակչությունը կավելանա 1.3 միլիարդից մինչեւ 2.5 միլիարդ մարդով:

Որպես բնակչության աճի պատճառներից մեկը՝ DSW-ի մասնագետները նշում են անցանկալի հղիության դեպքերի աճը: Ըստ հիմնադրամի ղեկավար Ռենատա Բերի՝ Սահարայից դեպի հարավ գտնվող երկրների կականց կեսն ավելի շատ երեխաներ ունի, քան ցանկանում է: Սա պայմանավորված է կրթության ոչ բավարար մակարդակով եւ հակաբեղմնավորիչների պակասով, կարծում է Բերը:

«Եթե բոլորը կարողանային ազատորեն որոշել, թե երբ եւ քանի երեխա են ցանկանում ունենալ, եւ արդյոք ընդհանրապես ցանկանում են, աղքատ երկրներում ապրող մարդկանց համար իրավիճակը կբարելավվեր, եւ աշխարհի բնակչության տարեկան աճը մոտ մեկ քառորդով կկրճատվեր»,- հայտարարել է Բերը:

 

 

Պիտակ

Jul 11, 2018 11:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ