• Իրանն ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով չի թուլանա

ԻԻՀ Պաշտպանության նախարար Ամիր Հաթամին ասել է. «Այսօր ԱՄՆ գլխավորած հետամնաց կոալիցիան փորձում է ցույց տալ, որ Իրանի իսլամական հանրապետությունը գտնվում է ճգնաժամային վիճակում: Կոալիցան փորձում է հոգեբանական ճնշումներով ու երկրում դժգոհությունները բարձրացնելով, կառավարությանն ու ժողովրդին տարանջատել իրարից, ինչը նրան»:

Երեքշաբթի օրը տեղի ունեցած համաժողովում, ներկայացնելով Իրանի իրավիճակը, ԻԻՀ Գ ՊՆ Ամիր Հաթամին նշել է, որ այսօր Իրանում կառավարող իսլամական համակարգն ուժեղ է: Նա հավելել է. «Անցած 14 տարիների փորձը ցույց է տալիս, որ Իրանը կարողացավ թշնամուն հաղթել իր հավատքի շնորհիվ, անցնելով ծանր փորձությունների միջով, ինչպես պատերազմներն ու պատժամիջոցները, անհավասար պայմաններում և ռեսուրսների պակասով»:

2018թ մայիսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կրկնելով Իրանի դեմ ուղղված իր մեղադրանքները, հայտարարեց, որ այդ երկիրը դուրս է գալիս ՀԳՀԾ-ից և նոյեմբերի 4-ին հակաիրանական պատժամիջոցները վերականգնվելու են ավելի խիստ ձևաչափով, որպեսզի մեծ վնաս հասցվի Իրանի տնտեսությանը:

Իսկ որքան է Թրամփի այս երազանքը մոտ իրականությանը:

ԱՄՆ-ի Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով, 2017թ Չինաստանը գնել է Իրանի արդյունահանած հում նավթի 24 տոկոսը, իսկ Իրանի և Հնդկաստանի միջև գազի  կոնդենսատների փոխանակումը կազմել է 18 տոկոս: Չինաստանը հայտարարել է, որ ավելացնելու է Իրանից գնվող նավթի ծավալները:  Հնդկաստանը հայտարարել է, որ Իրանից նավթ գնելու վերաբերյալ որոշումը կայացնելու է ըստ իր ժողովրդի շահերի և չի հետևելու ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Բացի Հնդկաստանից ու Չինաստանից, Թուրքիան նույնպես, հանդիսանալով Իրանի եվրոպական ամենամեծ նավթի գնորդը, հայտարարել է, որ ավելացնելու է Իրանի հետ իր առևտրային հարաբերությունները: Անցած ամիսների ընթացքում, Թուրքիան ավելացրել է Իրանից ներկրվող նավթի ծավալը, այն հասցնելով օրական 230 հազար տակառի: Այս երկրի տնտեսության նախարարաը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուսր գալը չի ազդելու Իրան-Թուրքիա առևտրային հարաբերությունների վրա:

Միջուկային բանակցություններույմ ԱՄՆ բանմագնաց խմբի պատժամիջոցների հարցերով ավագ փորձագետ Ռիչարդ Նաֆիեն ասում է. «Եթե Եվրոպան նախքան միջուկային համաձայնության կայացումը ինքնակամ որոշում չընդուներ նավթային պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ, ԱՄՆ-ի պատժամիջոցների համաձայն, 6 տարի կպահանջվեր, որպեսզի Իրանից նավթի արտանաման ծավալները հասնեին զրոյի»:

ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների ու շանտաժի լեզվով խոսելու նկատմամբ ընդդիմադիրների թիվը ավելանում է: Ռոյտերզ լրատվական գործակալությունը, երեքշաբթի օրը վկայակոչելով ԱՄՆ ԱԳ նախարար Մայք Պոմեոյին, գրել է. «ԱՄՆ-ն քննարկում է մի շարք երկրների դիմումը, ազատվելու սույն թվականի նոյեմբերից Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների իրագործումից»:

Իհարկե ԱՄՆ-ն տեղյակ է, որ պատժամիջոցների մյուս կողմում Իրանի իսլամական հանրապետության կարողությունն  և դրանց դիմակայել ու այս երկրի կամքը: Այսօր Իրանի իսամական հանրապետությունն ավելի ուժեղ է, իսկ Իրանի ժողովուրդն ավելի ինքնավստահ է քան առաջ: Իսկ իսլամական համակարգը շարունակում է հաջողությամբ կառավարել երկիրն ու առաջ տանել այն: ԱՄՆ-ն հասկանում է այս իրականությունը և գիտի, որ դա անխուսափելի է ու Իրանի վըրաբերյալ գնահատականներում պետք է իրատես լինի: Ինչպես նշել է ԻԻՀ Պաշտպանության նախարարը. «Իրանի իսլամական հանրապետությունն ունի մարդկային ուժ և ռեսուսներ, որոնք պատժամիջոցներով հնարավոր չէ թուլացնել»:

 

 

Պիտակ

Jul 11, 2018 11:59 Asia/Yerevan
Մեկնաբանություններ