• Մամուլի տեսություն 12-07-2018

Երբ հաշվված օրեր են մնում Հելսինկիում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը հյուրընկալեց Թեհրանից ժամանած բարձրաստիճան պաշտոնատարին, որպեսզի ստանա Իրանի առաջնորդի և նախագահի մասնավոր ուղերձները:

Ջավան

Պուտին-Թրամփ հանդիպումը Թեհրանի նկատառումներով

 

Երբ հաշվված օրեր են մնում Հելսինկիում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, Վլադիմիր Պուտինը հյուրընկալեց Թեհրանից ժամանած բարձրաստիճան պաշտոնատարին, որպեսզի ստանա Իրանի առաջնորդի և նախագահի մասնավոր ուղերձները: Մինչև երեկ երեկոյան Իրանի ուղերձի բովանդակության մասին մանրամասնություններ չէին հրապարակվել, այդուհանդերձ Սիրիան և ՀԳՀԾ-ն ենթադրաբար այն կարևոր թեմաներն են եղել, որոնց անդրադարձ է կատարված այդ ուղերձներում: Երկու ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Իրանը սերտ համագործակցություն ունեն և միջազգային մասշտաբով բարձր զգայնություն են ներկայացնում:

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի գերագույն խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Մոսկվայում հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նրան հանձնեց մեծարգո առաջնորդի և Իրանի նախագահի մասնավոր ուղերձները: Վելայաթին որևէ ակնարկ չկատարեց այդ ուղերձների բովանդակությանը, բայց այն ինչ հստակ է Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանային ու միջազգային երկու կարևոր թեմաներից համարվող Սիրիայի ու ՀԳՀԾ-ի հարցում սերտ ու բարդ համագործակցություն ունեն:

Այն օրվանից երբ Թեհրանը Սիրիայում արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ չորս տարի դիմադրություն ցուցաբերելուց հետո կարողացավ Մոսկվային համոզել ուղղակի միջամտություն կատարել Սիրիայում ընթացող բազմակողմ ու բազմածավալ պատերազմին, Իրանի ու Ռուսաստանի հարաբերություններն աննախընթաց թռիչքի ականատես եղան: Այս համագործակցության հաջողությունը շատ շուտ երևան եկավ և դաշնակից ուժերին հաջողվեց ահաբեկիչների վերահսկողությունից դուրս բերել բազմաթիվ տարածքներ և Հալեպում, Պալմիրայում, Հոմսում, Դեյր-ալ-Զորում ու Դարաում ծանր հարվածներ հասցնել նրանց: Թվում է, որ իրենց ընդհանրություններում ու նաև տարաձայնության կետերում որոշակի համաձայնության են հանգել:

Այն պայմաններում, երբ Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում կենտրոնական ու տարածքային իշխանության պահպանման, նաև ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցություն ու համաձայնություն ունեն, սակայն Սիոնիստական ռեժիմի կապակցությամբ կողմերի դիրքորոշումները միմյանց չեն համընկնում:

Միջազգային հարցերում մեծարգո առաջնորդի խորհրդականն անդրադառնալով Մոսկվա կատարած իր այցին զուգահեռ Սիոնիստական ռեժիմի վարչապետի այցին, ասաց. «Նա թափառաշրջիկ է ու ամեն օր աշխարհի մի անկյուն է ճամբորդում և անտրամաբանական ու անհիմն հայտարարություններ է կատարում ու գնալով այնպես է ստացվում, որ որևէ մեկը նրա ասածներին կարևորություն չի տալիս: Հետևաբար Մոսկվայում նրա ներկայությունը որևէ ազդեցություն չի կարող գործել մեր ռազմավարական առաքելության վրա»:

Սիրիայից բացի Իրանն ու Ռուսաստանը ՀԳՀԾ-ի հարցով էլ սերտ համագործակցություն ունեն: Մոսկվան դատապարտել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը և մերժել է Իրանի դեմ այդ երկրի միակողմանի պատժամիջոցները:

 

Քեյհան

Իրանի ժողովրդի վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումները հակառակ արդյունք են ունենում

 

Տարիներ է ինչ քաղաքական ու տնտեսական ճնշումներ գործադրելով ԱՄՆ-ն համաձայն իր ցանկության, կամքի ու շահերի ազդեցություն է գործադրել շատ պետությունների վրա: Ամեն անգամ երբ սպառնալիքներն ու պատժամիջոցներն արդյունք չեն ունենում ԱՄՆ պետայրերը հեղաշրջման, ահաբեկչական ակտերի և կամ էլ պատերազմներ հրահրելու միջոցով փորձում են փոխել պետությունների կողմնորոշումը: Բայց իրավամբ կարելի է ասել, որ ԻԻՀ-ն իր գոյության 40 տարիների ընթացքում ընդդիմացել է քաղաքական, տնտեսական ու ռազմական ամեն տեսակ ճնշումների դիմաց ու չի ընկրկել:

CIA-ի նախկին մի պաշտոնատար մի հոդվածում անդրադառնալով Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի գործող կառավարության որդեգրած քաղաքականությանը, գրեց. «Իրանն Իրաք կամ Լիբիա չէ և այդ երկրի ժողովրդի պատմական ինքնությունը չի հանդուրժում արտասահմանյան զոռբայությունը»:

CIA-ի ահաբեկչության դեմ պայքարի բաժնի նախկին սպա Ֆիլիպ Ջեռալդին երեքշաբթի օրը հրապարակված հոդվածում պարզաբանելով «Իրանին պատժելու համար ԱՄՆ-ի նոր պահպանողականների ծրագրերը», գրել է. «Շատ պարզ է, որ Թրամփը ընդվզման և իշխանափոխության նպատակով փորձում է ճնշում գործադրել Իրանի ժողովրդի վրա: Կառավարության մեջ շտապ փոփոխությունների երազանքը, անհեթեթ նախագիծ է, որ համառ կողմնակիցներ ունի Վաշինգտոնի նոր պահպանողականների և Իսրայելի կողմնակից շրջանակներում»:

 CIA-ի այդ պաշտոնատարը Թրամփի ու նրա խորհրդականների վարած քաղաքականությունը սխալ տակտիկա բնութագրելով, գրել է. «Այս քաղաքականությունը հանգեցնելու է Իրանի իշխանության հիմքերի ամրապնդմանը: Զարմանալի կետն այն է, որ ըստ երևույթին Սպիտակ տունը չի տիրապետում այն իրողությանը, որ Իրանն Իրաք կամ Լիբիա չէ: Այս երկիրը հզոր ու պատմական ազգային ինքնություն ունի, որը նրան մղում է ընդդիմանալ արտասահմանյան բոլոր ուժերի զոռբայությանն ու այդ թվում նաև «ազատ աշխարհի առաջնորդ» ԱՄՆ-ին»:

 

Ալիք

Սբ. Թադեի վանքի եռօրյա ուխտագնացության հավատքի ճանապարհորդությունը սկսվեց

 

Հինգշաբթի, 12  հուլիս 2018-ի առավոտից, Սբ. Թադեոս առաքյալի վանքում սկսվեց տարեկան եռօրյա ուխտագնացությունը, որը սույն շղթայի 64-րդն է այս տարի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:

Ամիսներ առաջ կատարված նախապատրաստական աշխատանքով, հովանավորությամբ թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանի եւ Թեմական խորհրդի, եւ կազմակերպությամբ Վանքերի Ուխտագնացության հանձնախմբի, սույն ուխտագնացությունը կատարվելու է հոգեւոր ու ազգային բարձր նախանձախնդրությամբ, առավելագույն չափով օգտվելու դրա սրբացնող եւ հոգեպարար մթնոլորտից:

Արդեն իսկ Իրանի տարբեր քաղաքներից եւ արտասահմանից խմբեր եւ ընտանիքներ ժամանել են Սբ. Թադե եւ նախօրոք իրենց ապահովված վրաններում տեղակայվել, վայելելով վանքի գմբեթների հովանին:

Ուխտագնացության երեք օրերի ընթացքում տեղի են ունենալու մի շարք ձեռնարկներ, որոնք առավել եւս խանդավառելու են ուխտավոր ժողովրդին եւ գոտեպնդելու նրանց իրենց քրիստոնեական հավատքին եւ ազգային պատկանելիության մեջ:

 

Առավոտ

Արժեքների մասին պե՛տք է խոսել

 

Բրյուսելում պաշտոնական այցով գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը: Հանդիպումներ է ունենում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Դա հետհեղափոխական Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա եւ, իհարկե, կարեւոր նշանակություն ունի: Հայաստանի ոչ այս, ոչ էլ նախորդ կառավարությունները չեն հայտարարել, որ նրանք եվրոպամետ են, ռուսամետ կամ ամերիկամետ, եւ դա ճիշտ է՝ «մետ»-ության հարթակում քաղաքականություն կառուցելը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Նույն վտանգն է, իհարկե, պարունակում ինչ-որ մի երկրին կամ միջազգային կառույցին «հակա» լինելը: Բոլոր կառավարություններն էլ ասում էին եւ ասում են, որ նրանք հայամետ են ու հայակենտրոն, ելնում են բացառապես Հայաստանի շահերից, եւ այդ պնդումը նույնպես տեսականորեն ճիշտ է՝ այլ հարց է, թե որքանով է համապատասխանում իրականությանը: Բայց ներկա կառավարությունից եւ քաղաքական ուժերից ես ցանկանում եմ լսել, թե ինչպիսի արժեքային համակարգի կողմնակից են նրանք: Եվ այստեղ այլեւս հնարավոր չէ ասել՝ «ես դավանում եմ հայկական արժեքներ»:  Այդ դեպքում պիտի ասել, որ արժանահավատ ընտրությունները, խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների թեւերի բաժանումը, անկախ դատարանները զուտ հայկական արժեքներ են: Եթե մենք ընդունում ենք, որ դրանք վերազգային արժեքներ են եւ, մյուս կողմից, կիրառելի չեն աշխարհի բոլոր երկրներում, բայց կիրառելի են Հայաստանում, ուրեմն «եվրոպական» մակդիրը թեեւ որոշակիորեն պայմանական է, բայց միանգամայն ընդունելի է: Դա քաղաքակրթական, մշակութային ընտրություն է, որից պետք չէ վախենալ: Հակառակը՝ դրա մասին պետք է բարձրաձայն հայտարարել ու խնդիրն արտացոլել քաղաքական ծրագրերում:

 

 

 

 

Պիտակ

Jul 12, 2018 10:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ